Գրադարան
Տնային ուսումնասիրության դաս․ Մատթեոս 18․1–22․26 (Մաս 5)


Տնային ուսումնասիրության դաս

Մատթեոս 18․1-22․26 (Մաս 5)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Տնային ուսումնասիրության ամենօրյա դասերի ամփոփում

Մատթեոս 18․1–22․26 (մաս 5) դասերի ժամանակ ուսանողների սովորած իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մի մաս։ Դասը, որը դուք սովորեցնում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, մինչ դուք խորհում եք ձեր ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Մատթեոս 18-20)

Անգութ ծառայի առակից ուսանողները սովորեցին, որ եթե մենք ցանկանում ենք, որ Աստված ների մեզ, ապա մենք պետք է կարողանանք ներել ուրիշներին։ Նրանք նաև սովորեցին ամուսնության սրբության մասին։

Օր 2 (Մատթեոս 21․1-16)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Փրկչի հաղթական մուտքը Երուսաղեմ, նրանք սովորեցին, որ երբ մենք հրապարակավ ընդունենք և խոսենք Հիսուս Քրիստոսի մասին, մենք կարող ենք ցանկություն առաջացնել ուրիշների մոտ՝ ավելի շատ իմանալու Նրա մասին։ Երբ Փրկիչը մաքրեց Տաճարը, ուսանողները սովորեցին, որ Տիրոջ տունը սուրբ վայր է և Նա ցանկանում է, որ մենք ակնածանքով վերաբերվենք դրան։ Նրանք նաև սովորեցին, որ եթե մենք այցելենք տաճար, Տերը կարող է բժշկել մեզ։

Օր 3 (Մատթեոս 21․17–22․14)

Ուսանողները սովորեցին, թե ինչպես Փրկիչն անիծեց թզենին և հետո մի քանի առակների օգնությամբ Նա ուսուցանեց տաճարում։ Նրանք սովորեցին, որ Աստծո արքայություն մտնելու համար մենք պետք է հնազանդվենք մեր Երկնային Հորը և ապաշխարենք մեր մեղքերից, այլ ոչ թե միայն խոսքերով կամ ձևացնելով ցուցադրենք, թե հավատում ենք Նրան։ Մեկ այլ ճշմարտություն, որն ուսանողները սովորեցին, այն էր, որ որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, մենք պարտավոր ենք արդարության պտուղներ առաջ բերել։

Օր 4 (Մատթեոս 22․15-46)

Ուսանողները սովորեցին, որ Հիսուսը շարունակեց ուսուցանել տաճարում և ուսուցանեց մարդկանց, որ Տերն ակնկալում է, որ մենք լինենք լավ քաղաքացիներ և հնազանդվենք երկրի օրենքներին։ Փրկիչն ուսուցանեց, որ այն մարդիկ, ովքեր քահանայության իշխանությամբ չեն կնքվել իրենց ամուսինների հետ մահկանացու կյանքում կամ տաճարներում կատարվող փոխարինող արարողությունների միջոցով, չեն ամուսնանա գալիք աշխարհում։ Ուսանողները նաև սովորեցին, որ եթե մենք իսկապես սիրում ենք Աստծուն և մեր մերձավորին մեր անձի պես, մենք կձգտենք պահել Աստծո բոլոր պատվիրանները։

Նախաբան

Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Աստծո հետ սրբազան ուխտեր կապելու և պահելու կարևորությունը։ Նրանք կարող են նաև սովորել ուրախանալու կարևորության մասին, երբ մյուսներն օրհնված են Աստծո կողմից։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 19․28–20․16

Հիսուսն ուսուցանում է հավերժական կյանքի մասին և պատմում է այգու մշակների առակը։

Մի ուսանողի խնդրեք առաջ գալ: Ասացեք ուսանողին, որ եթե նա 10 անգամ ձեռքերի վրա հրում վարժությունը կատարի, ապա նա կստանա փոքրիկ պարգևատրում (ինչպես օրինակ՝ 10 փոքր կտոր կոնֆետ)։ 10 անգամ ձեռքերի վրա հրում վարժությունը կատարելուց հետո, տվեք նրան իր պարգևատրումը, իսկ հետո հրավիրեք մեկ ուրիշ ուսանողի։ Երկրորդ ուսանողին խնդրեք կատարել մեկ հրում վարժություն ձեռքերի վրա, իսկ հետո դասարանի անդամներին հարցրեք, թե իրենց կարծիքով ի՞նչ պարգևատրում այդ ուսանողը պետք է ստանա և ինչո՞ւ։ Հանձնարարեք այդ երկու ուսանողներին վերադառնալ իրենց տեղերը։ Տեղեկացրեք դասարանի անդամներին, որ ավելի ուշ դասի ժամին երկրորդ ուսանողը պարգևատրում կստանա՝ ելնելով նրանից, ինչ դասարանի անդամները կսովորեն սուրբ գրություններից։

Բացատրեք, որ երբ Հիսուսն ուսուցանում էր Հրեաստանի ափերին, Պետրոսը հարցրեց, թե ինչ կստանան աշակերտներն այն բանի համար, որ Փրկչին հետևելու համար թողել էին իրենց աշխարհիկ ունեցվածքը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 19.28-30 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ փնտրելով Պետրոսին տված Տիրոջ պատասխանը։

  • Համաձայն 29-րդ հատվածի, ի՞նչ կժառանգեն բոլոր նրանք, ովքեր ամեն ինչ կթողնեն Փրկչին հետևելու համար։

Բացատրեք, որ դրանից հետո Փրկիչն Իր աշակերտներին ուսուցանեց մի առակ, որի օգնությամբ բացատրեց Իր բոլոր զավակներին հավերժական կյանքը ժառանգելու հնարավորություն ընձեռելու Երկնային Հոր ցանկության մասին։ Այդ առակում մի մարդ օրվա տարբեր ժամերին մշակներ է վարձում իր այգում աշխատելու համար։ Կարող եք բացատրել, որ Նոր Կտակարանի ժամանակներում աշխատանքային օրը սովորաբար սկսվում էր առավոտյան ժամը 6։00-ից և ավարտվում էր երեկոյան ժամը 06:00-ին՝ տարվա տարբեր եղանակներից կախված մի փոքր տարբերություններով։

Հետևյալ աղյուսակն արտագրեք գրատախտակին կամ թռուցիկների տեսքով բաժանեք այն ուսանողներին․

Մշակներ (Սկսելու ժամը)

Պայմանավորված աշխատավարձը

Աշխատած ժամերը

Վճարված գումարը

Վաղ առավոտյան (6:00 )

3-րդ ժամին (09:00 )

6-րդ ժամին (12:00 )

9-րդ ժամին (15:00 )

11-րդ ժամին (17:00 )

Հանձնարարեք ուսանողներին աշխատել փոքր խմբերով։ Հանձնարարեք նրանց կարդալ Մատթեոս 20․1–7 հատվածներն իրենց խմբերով և ուշադրություն դարձնել մշակների առանձին խմբերի աշխատաժամանակի տևողությանը և համաձայնության եկած աշխատավարձի չափսին։ (Բացատրեք, որ դահեկանը հռոմեական մետաղադրամ էր, որը մոտավորապես համարժեք էր մշակների օրական աշխատավարձին։)

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների մոտենալ գրատախտակին և լրացնել աղյուսակի առաջին երկու սյունակները (կամ հանձնարարեք նրանց լրացնել իրենց տրամադրված օրինակները)։

  • Ձեր կարծիքով, ո՞վ պետք է ամենաշատը վճարվեր:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 20․8-10 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել վճարումների չափսերին, որոնք մշակների առանձին խմբերը ստացան։

  • Որքա՞ն գումար ստացան մշակների առանձին խմբերը։ (Ուսանողների պատասխաններից հետո գրեք 1 դահեկան՝ «Վճարված գումարը» վերնագրով սյունակի յուրաքանչյուր վանդակում։)

  • Եթե դուք լինեիք այն մշակների տեղը, ովքեր աշխատեցին ողջ օրը, ի՞նչ մտքեր կամ զգացումներ կունենայիք, եթե ստանայիք այն նույն պարգևատրումը, որը ստացան մեկ ժամ աշխատած մշակները։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 20.11-14 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ասացին ամբողջ օրն աշխատած մշակներն այգու տիրոջը և ինչ պատասխան տվեց նա։

  • Ո՞րն էր այն մարդկանց գանգատը, ովքեր աշխատել էին ամբողջ օրը։

  • Ի՞նչ ասաց այգու տերը դրան ի պատասխան։

  • Ինչպե՞ս այգու տերը արդար (անաչառ) վարվեց նրանց հետ, ովքեր աշխատեցին ամբողջ օրը։

Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել այս առակի ճշմարտությունը, բացատրեք, որ մեկ դահեկանի աշխատավարձը կարող է խորհրդանշել հավիտենական կամ հավերժական կյանքը, ինչպես նշված է Մատթեոս 19․29 հատվածում։ Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Աստված հավերժական կյանք է տալիս այն բոլոր մարդկանց, ովքեր …

  • Եթե այս առակում պարգևատրումը խորհրդանշում է հավերժական կյանքը, ի՞նչը կարող է խորհրդանշել աշխատանքը։ (Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ, սակայն համոզվեք, որ ընդգծել եք, որ այս առակում աշխատանքը կարող է խորհրդանշել Աստծո հետ սրբազան ուխտեր կապելը և պահելը։ Ուսանողների պատասխաններից հետո, գրատախտակին գրված ճշմարտությունը լրացրեք հետևյալ կերպ․ Աստված հավերժական կյանք է տալիս այն բոլոր մարդկանց, ովքեր սրբազան ուխտեր են կապում և պահում Իրեն հետ։)

Նշեք, որ այս ճշմարտությունն օգնում է մեզ հասկանալ Երկնային Հոր ողորմածությունն այն մարդկանց հանդեպ, ովքեր չեն կապում և պահում ուխտեր իրենց կյանքի վաղ շրջանում և նրանց հանդեպ, ովքեր հնարավորություն չեն ունենում անելու դա իրենց մահից հետո (տես ՎևՈւ 137․7–8

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք իմանանք, որ Աստված հավերժական կյանք է տալիս այն բոլոր մարդկանց, ովքեր սրբազան ուխտեր են կապում և պահում Իր հետ, անկախ նրանից, թե երբ է դա տեղի ունենում։

Հիշեցրեք ուսանողներին այն երկրորդ ուսանողի մասին, ով միայն մեկ հրում վարժություն կատարեց և հարցրեք․

  • Ձեր կարծիքով, ի՞նչ պարգևատրում պետք է այդ ուսանողը ստանա մեկ հրում վարժություն կատարելով։ (Ուսանողին տվեք այն նույն պարգևատրումը, որը դուք տվեցիք 10 հրում վարժություն կատարող ուսանողին։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 20.15-16 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպիսի պատասխան տվեց այգու տերը նրանց, ովքեր գանգատվում էին մյուս աշխատողների հանդեպ նրա բարությունից։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ այգու տերը, երբ նա ասաց. «քո աչքը չա՞ր է որ ես բարերար եմ»: (հատված 15):

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն այդ հարցը հետևյալ կերպ է ձևակերպել․ «Ինչո՞ւ պետք է դուք նախանձեք, որովհետև ես նախընտրում եմ բարի լինել»: («Այգու մշակները», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 31)։

  • Ի՞նչ է նշանակում 16-րդ հատվածի արտահայտությունը, որ «շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»։ (Լինել կանչված նշանակում է հրավիրված լինել մասնակցելու Երկնային Հոր աշխատանքին։ Լինել ընտրված նշանակում է ստանալ Նրա օրհնությունները՝ այդ թվում հավերժական կյանքի օրհնությունը։ Տես նաև ՎևՈւ 121․34–40։)

  • Մենք ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել հատված 16-ից: (Ուսանողները կարող են բացահայտել մի շարք սկզբունքներ, այդ թվում հետևյալ սկզբունքը․ Եթե մենք նախանձում ենք ուրիշներին տված Երկնային Հոր օրհնություններին, ապա մենք կարող ենք կորցնել այն օրհնությունները, որոնք նա ցանկանում է մեզ տալ։)

Բարձրաձայն կարդացեք Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ հայտարարությունը և հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կարող են գայթակղվել և նախանձել այն օրհնություններին, որոնք Երկնային Հայրը տալիս է ուրիշներին․

Նկար
Elder Jeffrey R. Holland

«Մեր կյանքում կարող են լինել ժամանակներ, երբ ինչ-որ մեկն անսպասելի օրհնություն է ստանում կամ որևէ հատուկ ճանաչման է արժանանում։ Կարո՞ղ եմ խնդրել ձեզ չվիրավորվել և իհարկե չնախանձել, երբ բախտը ժպտում է մեկ ուրիշին։ Մեզանից չի պակասում, երբ մեկ ուրիշին ավելին է տրվում։ Մենք մրցակցության մեջ չենք միմյանց հետ, տեսնելու թե ով է ամենահարուստը, ամենատաղանդավորը, ամենագեղեցիկը կամ ամենաօրհնվածը։ Մրցակցությունը, որն իրականում առկա է, մրցակցություն է մեղքի դեմ։ …

… Տենչալը, խռովելը կամ ուրիշներին վիրավորելը չի բարձրացնում ձեր դիրքը, ոչ էլ ինչ-որ մեկին նվաստացնելը բարելավում է ձեր ինքնագնահատականը։ Այսպիսով, եղեք բարի և եղեք երախտապարտ, որ Աստված բարի է։ Սա է երջանիկ ապրելակերպը» («Այգու մշակները», 31, 32)։

Այգու մշակների առակն ուսումնասիրելուց հետո, ուսանողների հետ կիսվեք նրանց բացահայտած ճշմարտությունների մասին ձեր վկայությունով։

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը։ Ուսանողներին ժամանակ տվեք այդ նախադասությունը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում լրացնելու համար․ Ելնելով այս առակից իմ սովորածից, ես ․․․

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, մի քանի ուսանողների հրավիրեք դասարանի անդամների հետ կիսվել իրենց գրածով, եթե նրանք ցանկանում են դա։

Հաջորդ Մաս (Մատթեոս 23․1–26․30)

Ուսանողներին հաջորդ մասին նախապատրաստելու համար, հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես կարող են լավագույնս պատրաստվել Տիրոջ Երկրորդ Գալուստին։ Ի՞նչ ճշմարտություններ ուսուցանվեցին, երբ Հիսուս Քրիստոսը պատմեց տաս կույսերի, քանքարների և ոչխարների ու այծերի առակները։ Ի՞նչ արարողություն Փրկիչը հաստատեց՝ Զատիկը փոխարինելու համար։ Հանձնարարեք ուսանողներին փնտրել պատասխաններն առաջիկա շաբաթվա իրենց ուսումնասիրության ժամանակ։