Գրադարան
Դաս 16․ Մատթեոս 13.24-58


Դաս 16

Մատթեոս 13.24-58

Նախաբան

Փրկիչն առակների միջոցով ուսուցանեց երկնքի արքայության, Իր Եկեղեցու Վերականգնման և աճի, արդարների հավաքվելու և Իր Երկրորդ Գալստյան ժամանակ ամբարիշտների կործանման մասին։

Ուսուցնման առաջարկներ

Մատթեոս 13․24–30, 36–43

Տերն ուսուցանում և բացատրում է ցորենի և որոմների առակը։

Նախքան դասը սկսելը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը․

Արդյո՞ք երբևէ բարկացել կամ հիասթափվել եք աշխարհում գոյություն ունեցող այսքան շատ չարիքից։

Ինչո՞ւ Տերը պարզապես չի հեռացնում մեզ շրջապատող չարը։

Ինչո՞ւ ես պետք է արդար ապրեմ, եթե ինձ շրջապատող որոշ մարդիկ, կարծես, թե չեն զգում իրենց անարդար գործերի բացասական հետևանքները։

Դասի սկզբում հրավիրեք ուսանողներին խորհել գրատախտակին գրված հարցերի շուրջ, իսկ հետո հրավիրեք նրանց կիսվել իրենց մտքերով դասարանի անդամների հետ։ Երբ ուսանողներն ուսումնասիրեն Մատթեոս 13,24–30, 36–43 հատվածները, հրավիրեք նրանց գտնել այն ճշմարտությունը, որը կօգնի նրանց մխիթարություն գտնել, երբ այս ամբարիշտ կյանքում ձգտում են ապրել արդարակյաց կյանքով։

Նկար
wheat, tares

Ցուցադրեք ցորենի և որոմների ուղեկցող նկարը կամ նկարեք այն գրատախտակին: Բացատրեք, որ որոմը թունավոր մոլախոտի տեսակ է: Ցորենն ու որոմը համարյա նույնն են, երբ ծլում են, բայց դրանք կարելի է տարբերել, երբ արդեն հասունացած են:

Բացատրեք, որ Փրկիչն ուսուցանեց ցորենի և որոմների առակը։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 13․24-30 հատվածները և Մատթեոս 13․29 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մի մասը, որը գտնվում է Մատթեոս 13․30 հատվածի տողատակի գրառում բ-ում։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի ունեցավ ցորենի և որոմների հետ։

  • Ի՞նչ պատահեց ցորենի և որոմների հետ։ (Նրանք ցանվեցին [տնկվեցին] և աճեցին միասին։ Ապա ցորենը հավաքվեց ամբարի մեջ, իսկ որոմները խուրձ կապվեցին և այրվեցին:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ բարի սերմ ցանողն ասաց իր ծառաներին, որ նրանք թույլ տային, որ ցորենը և որոմները «միասին մեծանան մինչև հունձքը»։ (Եթե հնձվորները փորձեին հանել որոմները` նախքան ցորենի ու որոմների հասունանալը, նա հավանաբար կփչացներ նաև ցորենի մեծ մասը:)

  • Ըստ Մատթեոս 13․29 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանության, ի՞նչն առաջինը հավաքվեց՝ ցորենը, թե որոմները։

Բացատրեք, որ այն բանից հետո, երբ Փրկիչը պատմեց ցորենի և որոմների առակը, Նրա աշակերտները խնդրեցին, որ նա մեկնաբաներ դրա իմաստը։ Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 13․36–43: Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան և փնտրել առակի Տիրոջ մեկնաբանությունը։

  • Ո՞վ սերմեց կամ ցանեց բարի սերմը։ (Փրկիչը։)

  • Ո՞վ սերմեց կամ ցանեց որոմները։ (Դևը։)

  • Ի՞նչ էին խորհրդանշում ցորենը և որոմները: (Արդարներին և ամբարիշտներին։ Բացատրեք, որ ամբարիշտները նրանք են, ովքեր չեն ապաշխարում [տես Վարդապետություն և Ուխտեր 29․17]։)

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը պարզաբանում է, որ «հունձքը» կամ «աշխարհի վերջը» 39-րդ հատվածում վերաբերում է ամբարիշտների ոչնչացմանը և Փրկիչի Երկրորդ Գալուստին։ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նաև օգնում է մեզ հասկանալ, որ վերջին օրերին Տերը հրեշտակներ և սուրհանդակներ կուղարկի, որոնք արդարներին կբաժանեն ամբարիշտներից (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս 13․39–44 [Աստվածաշնչի հավելված)։

  • Համաձայն այս առակի, ի՞նչ կպատահի արդարների և ամբարիշտների հետ վերջին օրերում: (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Տերը կհավաքի արդարներին վերջին օրերին, իսկ հետո կոչնչացնի ամբարիշտներին Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։ Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին։)

  • Ինչպե՞ս կարող է այդ ճշմարտությունը մեզ սփոփանք պարգևել, մինչ ապրում ենք այս չար աշխարհում։ (Ի վերջո Տերը կհեռացնի ամբարիշտներին երկրի երեսից և կպարգևատրի հավատարիմներին։)

Բացատրեք ուսանողներին, որ մեր ազատ կամքի շնորհիվ, մենք ենք ընտրում, թե արդյոք կհավաքվենք արդարների հետ կամ կտառապենք ամբարիշտների հետ։

  • Ի՞նչ պետք է անենք, որպեսզի հավաքվենք Տիրոջ կողմից։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի հավաքվենք Տիրոջ կողմից, հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Տերը հավաքում է Իր ժողովրդին, երբ նրանք ընդունում են Նրան և պահում Նրա պատվիրանները: …

… Տերը պաշտպանության նպատակով հավաքում է Իր ժողովրդին երկրպագության, կառուցում է Եկեղեցին և պատվիրաններ ու հրահանգներ տալիս։ …

«Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ բոլոր տարիքի մարդկանց համար հավաքվելու աստվածային նպատակն է տաճարներ կաոռւցելը, որպեսզի Տիրոջ զավակները կարողանան ստանալ բարձրագույն արարողությունները և, այդպիսով, ձեռք բերել հավերժական կյանք [տես Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 416–17]» (“The Spirit and Purposes of Gathering” [Brigham Young University–Idaho devotional, Oct. 31, 2006], byui.edu

  • Ըստ Երեց Բեդնարի, ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի հավաքվենք Տիրոջ կողմից։

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել ձեր կյանքում, երբ հավաքվել եք Տիրոջ կողմից։

Նկար
missionaries: elders
Նկար
missionaries: sisters
Նկար
Salt Lake Temple

Ցուցադրեք նկարներ, որտեղ պատկերված են միսիոներներ․ Երեցներ, միսիոներներ․ Քույրեր, և Սոլթ Լեյքի Տաճարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր․ 109, 110, տես նաև LDS.org

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնենք Փրկչին հավաքել Երկնային Հոր զավակներին։

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել, երբ օգնել եք Տիրոջը միսիոներական կամ տաճարային աշխատանքի շնորհիվ հավաքել արդարներին։

Վստահեցրեք ուսանողներին, որ մեր բոլորիս սխալների պատճառով Փրկիչը հրավիրում է մեզ ապաշխարել, որպեսզի մենք հավաքվենք արդարներով։ Հրավիրեք ուսանողներին խորհել, թե ինչ կարող են անել, որպեսզի իրենց, իրենց ընտանիքներին և այլոց հավաքեն դեպի Փրկիչը և Նրա Եկեղեցին։ Հորդորեք ուսանողներին գործել ըստ իրենց ստացած հուշումների։

Մատթեոս 13․31–35, 44–52

Հիսուսը առակների միջոցով ուսուցանում է երկնքի արքայության մասին

Ցուցադրեք հետևյալ իրերի նկարները կամ նկարեք դրանք գրատախտակին․ մանանեխի հատիկ, խմոր կամ թթխմոր (կամ հաց և բացատրեք, որ թթխմորն ավելացվում է խմորի մեջ ու օգնում նրան բարձրանալու նախքան թխելը), մի մարգարիտ, մի փոքրիկ գանձարկղ և ուռկան։

Նկար
mustard seed, yeast, pearl, treasure chest, net

Բացատրեք, որ մի քանի տարբեր առակներում Փրկիչն այդ իրերը համեմատեց երկնքի արքայության հետ։ Հիշեցրեք ուսանողներին, որ երկնքի արքայությունը խորհրդանշում է Փրկչի եկեղեցին և ավետարանը։ Գրատախտակին գրեք հետևյալ հղումները։ Մատթեոս 13․31–32, Մատթեոս 13․33, Մատթեոս 13․44, Մատթեոս 13․45–46, Մատթեոս 13․47–50։ Ուսանողներին բաժանեք զույգերի կամ փոքր խմբերի և յուրաքանչյուր զույգին կամ խմբին հանձնարարեք գրատախտակին գրված հղումներից մեկը: Հրավիրեք յուրաքանչյուր զույգին կամ խմբին կատարել հետևյալ վարժությունները (կարող եք այս ցուցակը թերթիկների տեսքով բաժանել նրանց)․

  1. Միասին կարդացեք ձեզ հանձնարարված հատվածները։

  2. Քննարկեք, թե ինչ առարկա(ներ) Փրկիչը կապեց Իր Եկեղեցու և ավետարանի հետ։

  3. Քննարկեք, թե Իր Եկեղեցու և ավետարանի մասին ինչ ճշմարտություն էր Փրկիչն ուսուցանում այս առակում։ Այդ ճշմարտությունը գրեք ձեր դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, թթխմորի և մանանեխի հատիկի առակներին հանձնարարված մեկական ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ իրենց առակները դասարանի անդամներին։

Հանձնարարեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրած ճշմարտություններով։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին կունենա փոքր սկիզբ, սակայն կլցնի ողջ երկիրը։ Այդ ճշմարտությունը գրեք գրատախտակին:)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթի հետևյալ հայտարարությունը, ով ուսուցանեց, թե ինչպես կարող են Հիսուս Քրիստոսի հետևորդները նմանեցվել թթխմորին։

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթ

«Թեև կարող են ասել և մասամբ ճշմարիտ կլինեն, որ մենք մի բուռ ենք աշխարհի մեր մերձավորների հետ համեմատած, սակայն մենք կարող ենք համեմատվել այն թթխմորի հետ, որի մասին Փրկիչն ասաց, որ այն ի վերջո կխմորի ողջ աշխարհը» (Gospel Doctrine, 5th ed. [1939], 74)։

  • Որպես Վերջին Օրերի Սրբեր ի՞նչ կարող ենք անել Փրկչի Եկեղեցին մեծացնելու համար։

Արտի մեջ թաքցրած գանձի առակին, թանկագին մարգարիտի առակին և ուռկանի առակին հանձնարարված ուսանողներին խնդրեք դասարանի համար բարձրաձայն կարդալ այդ առակները։ Հանձնարարեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց գրած ճշմարտություններով։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Քանի որ ավետարանի օրհնությունները հավերժական արժեք են ներկայացնում, դրանք արժեն ամեն զոհաբերության։ Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք այդ ճշմարտությունը գրատախտակին։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքը, հետևյալ վերնագրերը գրեք գրատախտակին․

Ավետարանի օրհնությունները

Օրհնությունները ստանալու համար կատարված զոհաբերությունները

Խնդրեք ուսանողներին թվարկել ավետարանի որոշ օրհնություններ (պատասխանները կարող են լինել՝ գիտելիք սուրբ գրություններից, առաջնորդություն ապրող մարգարեներից, փրկող արարողություններ և հավերժական ամուսնություն։) Խնդրեք ուսանողներին բացատրել, թե յուրաքանչյուր թվարկված օրհնության համար ինչ զոհաբերություն կպահանջվի նրանցից՝ այդ օրհնությունը ստանալու համար։ Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:

Խնդրեք ուսանողներին ընտրել գրատախտակին նշված օրհնություններից մեկը և բացատրել, թե ինչու այդ օրհնությունն արժե ցանկացած զոհաբերություն։

  • Կարո՞ղ եք հիշել մի դեպք ձեր կամ ձեր ծանոթների կյանքից, երբ զոհաբերել եք մի բան, որպեսզի ստանանք ավետարանի օրհնությունը։

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին և հրավիրեք ուսանողներին իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրման օրագրերում պատասխանել այդ հարցերին․

Ավետարանի ի՞նչ օրհնություն եք ցանկանում ստանալ։

Ինչո՞ւ համար եք ցանկանում այդ օրհնությունը։

Ի՞նչ կզոհաբերեք այդ օրհնությունը ստանալու համար։

Մատթեոս 13․53–58

Հիսուսն ուսուցանում է Նազարեթում և մերժվում է Իր իսկ ժողովրդի կողմից։

Ամփոփեք Մատթեոս 13․53-58 հատվածները և բացատրեք, որ Նազարեթի ժողովուրդը մերժեց Փրկչին և Նրա ուսմունքները։ Նրանց անհավատության պատճառով Փրկիչը շատ հրաշքներ չգործեց նրանց մեջ (տես նաև Մորոնի 7․37

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 13 Իսրայելի հավաքումը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ամփոփեց Մատթեոս 13 բաժինը, ուսուցանելով հետևյալը․

«Սուրբ Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխում գրված Փրկչի խոսքերը …թույլ են տալիս մեզ ավելի պարզ հասկանալ հավաքման կարևոր թեման, քան Աստվածաշնչում գրված որևէ այլ հատված» (in History of the Church, 2:264)։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ մենք կարող ենք օգնել հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում․

«Հավաքվելու այդ վարդապետությունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ամենակարևոր ուսմունքներից մեկն է։ … Մենք ոչ միայն ուսուցանում ենք այդ վարդապետությունը, այլ մասնակցում ենք դրան։ Մենք դա անում ենք, երբ օգնում ենք հավաքել Տիրոջ ընտրյալներին վարագույրի երկու կողմում։ …

… Մենք հավաքում ենք տոհմաբանական աղյուսակներ, ստեղծում ենք ընտանեկան խմբերի էջեր, որպես փոխարինող կատարում ենք տաճարային աշխատանքը, որպեսզի ընտանիքներով հավաքենք անհատներին Տիրոջ համար» (“The Gathering of Scattered Israel,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 80–81)։

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես են Մատթեոս 13 գլխի առակներն ուսուցանում Իսրայելի հավաքման և Փրկչի Եկեղեցու աճի մասին՝ Նրա մահկանացու ծառայությունից մինչև Նրա Երկրորդ Գալուստն ընկած ժամանակահատվածի ընթացքում։

Մատթեոս 13 գլխի առակը

Հավաքումը

Սերմնացան (3–23 հատվածներ)

Հիսուս Քրիստոսը և Նրա Առաքյալները իրենց օրերում սերմեցին ավետարանի սերմերը։

Ցորեն և որոմներ (24–30, 36–43 հատվածներ)

Նոր Կտակարանի ժամանակներում արդարներն ու ամբարիշտները մեծացան միասին, որն ի վերջո հանգեցրեց Մեծ Ուրացությանը։ Վերջին օրերում արդարները կհավաքվեն Եկեղեցում, իսկ ամբարիշտները կկործանվեն:

Մանանեխի հատիկ (31–32 հատվածներ)

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կվերականգնվի։ Փոքր վիճակից այն կաճի, կտարածվի և կդառնա փառահեղ, աշխարհահռչակ Եկեղեցի։

Թթխմոր (33 հատված)

Վերջին Օրերի Եկեղեցին կտարածվի ամբողջ երկրով մեկ՝ օժանդակվելով Երեք վկաների և վերջին օրերի սուրբ գրությունների խմորիչով։

Թաքցրած գանձեր (44 հատված) և թանկագին մարգարիտ (45–46 հատվածներ)

Արդարները կհավաքվեն Աստծո արքայությունում։ Վերջին օրերի Սրբերը կաշխատեն և կանեն զոհաբերություններ, որպեսզի կառուցեն Սիոնը։

Ուռկան (47–50 հատվածներ)

Տարբեր մարդիկ կհավաքվեն Եկեղեցում։ Աշխարհի վերջում ամբարիշտները դուրս կգցվեն և կոչնչացվեն։

(Վերցված է Նոր Կտակարանի ուսանողի ձեռնարկից [Եկեղեցու կրթական համակարգի ձեռնարկ, 2014], 43–44։)

Մատթեոս 13․31–32 Մանանեխի հատիկի և թթխմորի առակները

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հետևյալ բացատրությունն է տվել մանանեխի և խմորի առակների մասին․

«Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկին …» [Մատթեոս 13․31]։ Սենք կարող ենք պարզորոշ տեսնել, որ այս պատկերը խորհրդանշում է եկեղեցին, ինչպես որ այն կգա վերջին օրերին։ …

Եկեք վերցնենք Մորմոնի Գիրքը, որը մի մարդ վերցրեց և թաքցրեց իր արտում, պահպանելով այն իր հավատքով որպեսզի այն ծաղիկ տա վերջին օրերին կամ ուրույն ժամանակին, եկեք տեսնենք այն հողից դուրս գալիս, որ իսկապես ամենափոքր սերմն է համարվում, և ահա, այն ճյուղեր է տալիս, այո, բարձրանում է վսեմ ճյուղերով, և աստվածային վեհափառությամբ, մինչև որ, մանանեխի հատի նման, բոլոր բանջարներից մեծ է դառնում: Եվ այն ճշմարիտ է, և այն շիվ է տվել և ծլել է հողից, և արդարությունը սկսել է ցած նայել երկնքից [տես Սաղմոս 85․11, Մովսես 7․62], և Աստված ցած է ուղարկում իր զորությունները, պարգևները և հրեշտակներին, որ հանգիստ առնեն նրա ճյուղերում։ …

… Երկնքի արքայությունը նման է մանանեխի հատիկին …» [Մատթեոս 13․33]։ Սա կարող է հասկացվել, որ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին իր սկիզբն առավ մի փոքրիկ խմորից, որը դրվեց երեք վկաների մեջ։ Տեսեք, որքան նման է սա առակին։ Այն արագորեն խմորեց կույտը և շուտով կխմորեցնի ամբողջը» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 321, 322

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, թե ինչպես կարող են Հիսուս Քրիստոսի հետևորդները նմանեցվել խմորին․

«Մենք պետք է ապրենք աշխարհում, սակայն չլինենք աշխարհից։ Մենք պետք է ապրենք աշխարհում, քանի որ, ինչպես Հիսուսն է սովորեցրել առակում, Իր արքայությունը «նման է թթխմորի», որի դերը կայանում է իր ներգործությամբ ողջ զանգվածը բարձրացնելու մեջ (տես Ղուկաս 13․21, Մատթեոս 13․33, տես նաև Ա Կորընթացիս 5․6–8)։ Նրա հետևորդները չեն կարողանա դա անել, եթե շփվեն միայն նրանց հետ, ովքեր կիսում են իրենց համոզմունքները և սովորությունները» («Սիրել ուրիշներին և ապրել տարբերություններով հանդերձ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2014, 25)։