Գրադարան
Դաս 23. Մատթեոս 21․1-16


Դաս 23

Մատթեոս 21․1-16

Նախաբան

Իր կյանքի վերջին շաբաթվա սկզբում Հիսուսը հանդիսավոր մուտք է գործում Երուսաղեմ։ Այնտեղ Նա երկրորդ անգամ մաքրեց տաճարը և բժշկեց Իր մոտ եկող կույրերին ու կաղերին։

Ուսուցման առաջարկներ

Նշում․ Այս դասի վերջում կա մեկ էջանոց տեսողական նյութ, որը վերնագրված է «Հիսուս Քրիստոսի վերջին շաբաթը, Քավությունը և Հարությունը»։ Փրկչի մահկանացու կյանքի վերջին շաբաթվա այս համառոտ ակնարկը կարող է ձեզ և ձեր ուսանողներին օգնել հասկանալ այն իրադարձությունները, որոնք հանգեցրին Հիսուս Քրիստոսի մահվանը և Հարությանը։ Կարող եք նաև այդ ակնարկն օգտագործել Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերի ուսումնասիրության ժամանակ։

Մատթեոս 21․1-11

Հիսուս Քրիստոսը հանդիսավոր մուտք է գործում Երուսաղեմ:

Մի սննդատեսակ կամ դրա անունը գրեք գրատախտակին։ Հարցրեք ուսանողներին, թե արդյո՞ք նրանք փորձել են այդ սնունդը և արդյո՞ք խորհուրդ կտային այն ուրիշներին։ Հրավիրեք սնունդը խորհուրդ տված ուսանողին կանգնել դասարանի առաջ։ Հորդորեք նրան պատկերացնել, որ ոչ ոք չի փորձել այդ սնունդը։ Հանձնարարեք ուսանողին ցուցադրել, թե ինչ բառերով կամ գործողություններով նա ցանկություն կառաջացնի ինչ-որ մեկի մոտ այդ պտուղը ճաշակելու։ Ավարտելուց հետո հրավիրեք այդ ուսանողին նստել իր տեղը։ Ապա հարցրեք դասարանին.

  • Եթե դուք այդ սնունդը նախկինում չեք փորձել, որքա՞ն հավանական է, որ կցանկանայիք համտեսել այն հիմա։ Ինչո՞ւ:

Նկար
Հիսուս Քրիստոս

Ցուցադրեք Փրկչի նկարը։ Բացատրեք, որ բազմաթիվ մարդիկ լավ չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը, և որ մենք պատասխանատվություն ունենք օգնելու նրանց իմանալ Նրա մասին։

Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել՝ օգնելու համար ինչ-որ մեկին ավելի շատ իմանալ Հիսուս Քրիստոսի մասին։ Խնդրեք ուսանողներին Մատթեոսի 21․1-11 հատվածներն ուսումնասիրելիս փնտրել այն սկզբունքը, որը կօգնի նրան, մինչ նրանք հորդորում են ուրիշներին ավելի շատ իմանալ Հիսուս Քրիստոսի մասին։

Բացատրեք, որ Մատթեոս 21 գլխում գրված են այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Փրկչի Խաչելությունից հինգ օր առաջ։ Հիշեցրեք ուսանողներին, որ մարդկանց մի բազմություն հետևեց Հիսուսին և Նրա Առաքյալներին, երբ նրանք Երիքովից գնում էին Երուսաղեմ (տես Մատթեոս 20․17–18, 29

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 21․1-5 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե Հիսուս Քրիստոսն ինչ հրահանգեց Իր աշակերտներին, որ անեն։

  • Ի՞նչ հրահանգեց Հիսուսն Իր աշակերտներին, որ անեն:

Բացատրեք, որ Մատթեոս 21․4–5 գլուխներում մեջբերված մարգարեությունը գտնվում է Զաքարիա 9․9–10 հատվածներում։ (Կարող եք ուսանողներին հորդորել, որ նրանք այդ հղումը գրեն 5-րդ հատվածի կողքին։) Այդ մարգարեությունը խոստացված Մեսիայի կամ «օծյալ Մարգարե, Քահանա, Թագավոր և Ազատիչ, որի գալստին անհամբեր սպասում էին հրեաները» մասին էր (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մեսիա», scriptures.lds.org)։ Նշեք, որ աստվածաշնչյան ժամանակներում ավանակը «Հրեական հարստության խորհրդանիշ էր։ … Հեծնելով ավանակը … Հիսուսը ցույց տվեց, որ եկավ որպես խաղաղ և «խոնարհ» Փրկիչ, այլ ոչ թե ռազմաձիու վրա նստած մի նվաճող» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 64

  • Տարբեր մշակույթներում որո՞նք են այն գործողությունները, որոնք ցույց են տալիս թագավորներին հարգալից կերպով ընդունելը։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 21․6-8 հատվածները։ Խնդրեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ արեցին «խիստ շատ ժողովուրդները» (8-րդ հատված), երբ Հիսուսը հեծած մտավ Երուսաղեմ։ (Կարող եք նշել, որ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության Մատթեոս 21․5 [Մատթեոս 21․7 հատվածի տողատակի գրառում ա] հատվածը պարզաբանում է, որ միայն մեկ կենդանի բերվեց և հեծվեց։)

  • Ի՞նչ արեց բազմությունը, որպեսզի հարգալից կերպով ընդուներ Հիսուսին որպես Մեսիա։ (Կարող եք նշել, որ Հովհաննեսի ավետարանը մատնանշում է, որ բազմությունն օգտագործեց «արմավենիների ճյուղեր» [Հովհաննես 12․13]։ Արմավենու ճյուղերը թշնամիների դեմ հաղթանակի հրեական խորհդրանիշ էր։ Գորգածածկ ուղի գցելով, ինչպես այն մեկը, որը բազմությունը գցեց ճյուղերի ու շորերի օգնությամբ, մի ժեստ էր, որն արվում էր թագավորներին կամ հաղթողներին պատվելու համար։ Այդպես վարվելով, բազմությունն ընդունում և ողջունում էր Հիսուսին որպես իրենց Ազատարարի և Թագավորի։)

Նկար
Հանդիսավոր մուտքը

Ցուցադրեք Հանդիսավոր մուտքը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], no. 50, տես նաև LDS.org)։ Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք այդ նկարում պատկերված մարդկանցից են։ Բարձրաձայն կարդացեք Մատթեոս 21․9 հատվածի առաջին կեսը և հանձնարարեք դասարանի անդամներին միաձայն բարձրաձայն կարդալ երկրորդ կեսի բազմության աղաղակն այնպես, կարծես նրանք կազմում էին բազմության մասը։

  • Ի՞նչ բառ էին մարդիկ կրկնում։ (Ովսաննա:)

Բացատրեք, որ ովսաննա նշանակում է «փրկիր այժմ» (Աստվածաշնչի բառարան, «Ովսաննա»)։ Խնդրեք, որ ուսանողներն այս մեկնաբանությունը գրեն իրենց սուրբ գրություններում՝ հատված 9-ի կողքին։

Բացատրեք, որ բազմության աղաղակի մի մասը, որն իրականացումն էր մեսիական մարգարեությունը, գտնվում է Սաղմոս 118․25–26 հատվածներում։ Կարող եք առաջարկել, որ ուսանողներն այդ մեջբերումը գրեն Մատթեոս 21․9-ի կողքին։ Բացատրեք, որ թագավորական և մարգարեական «Դավթի Որդին» կոչումը (9-րդ հատված) վերապահված էր Դավթի գահի ժառանգորդին։

  • Այդ աղաղակների և մարդկանց խոսքերի համաձայն ո՞վ էր Հիսուսը։

  • Եթե այդ ժամանակ Երուսաղեմում ապրեիք, ի՞նչ մտքեր կամ զգացումներ կծագեին, երբ տեսնեիք Փրկչի հանդիսավոր մուտքը։

Նշեք, որ հազարավոր այլ մարդիկ այդ ժամանակ Երուսաղեմում էին Զատիկը նշելու համար։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 21.10-11 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով Երուսաղեմում գտնվող այլ մարդկանց հանդեպ ժողովրդի վերաբերմունքի ազդեցությանը։

  • Ժողովրդի վերաբերմունքի պատճառով ի՞նչ հարց տվեցին մյուս մարդիկ։

  • Ինչպես նկարագրված է այս պատմության մեջ, ի՞նչ կպատահի, երբ մենք հրապարակավ ընդունենք ու խոսենք Հիսուս Քրիստոսի մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Երբ մենք հրապարակավ ընդունենք և խոսենք Հիսուս Քրիստոսի մասին, մենք կարող ենք ցանկություն առաջացնել ուրիշների մոտ՝ ավելի շատ իմանալու Նրա մասին։ Կարող եք այդ սկզբունքը գրել գրատախտակին։)

  • Եկեղեցու ժողովներից բացի որո՞նք են այն միջավայրերը, որտեղ մենք կարող ենք հրապարակավ ընդունել ու խոսել Հիսուս Քրիստոսի մասին։ (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ պատշաճ դեպքերում մենք կարող ենք դա անել պաշտոնական միջավայրում, սոցիալական մեդիայի միջոցով և ընկերների, ընտանիքի անդամների և հարևանների հետ մեր ունեցած զրույցների ժամանակ։)

  • Ինչպե՞ս կարող ենք հրապարակավ ընդունել ու խոսել Հիսուս Քրիստոսի մասին այնպես, որ ուրիշների մոտ ցանկություն առաջանա ավելին իմանալու Նրա մասին։

  • Ինչպե՞ս կպատասխանեիք, եթե ձեզ հարցնեին, թե ով էր Հիսուս Քրիստոսը։

Գրեք հետևյալ հարցերը գրատախտակին և խնդրեք ուսանողներին պատասխանել դրանցից մեկին իրենց դասարանային տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում․

Ե՞րբ են Հիսուս Քրիստոսին հրապարակավ ընդունելու և Նրա մասին խոսելու ինչ-որ մեկի ջանքերը ցանկություն առաջացրել ձեր մեջ, որ ավելին իմանաք Նրա մասին։

Ե՞րբ եք դուք (կամ ձեզ ծանոթ մեկը) ինչ-որ մեկի մոտ ցանկություն առաջացրել ավելին իմանալու Հիսուս Քրիստոսի մասին, երբ հրապարակավ ընդունել ու խոսել եք Նրա մասին։

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, հրավիրեք մի քանի ուսանողների, ովքեր ցանկանում են, կիսվել իրենց մտքերով։

Խրախուսեք ուսանողներին փնտրել և բաց չթողնել Հիսուս Քրիստոսին պատշաճ ձևով ընդունելու և Նրա մասին խոսելու հնարավորությունները։

Մատթեոս 21․12–16

Հիսուսը մաքրում է տաճարը և բժշկում է կույրերին ու կաղերին։

Ցուցադրեք ձեր ապրելու վայրին մոտ տեղակայված Վերջին Օրերի Սրբերի մի տաճար։ Հրավիրեք ուսանողներին խորհել և նկարագրել այն մտքերն ու զգացմունքները, որոնք վերջին անգամ տաճար այցելելիս նրանք ունեցել են։ Եթե ուսանողները երբեք չեն եղել տաճարում, հարցրեք նրանց, թե իրենց կարծիքով ինչպե՞ս կզգային տաճարի ներսում։

  • Ի՞նչ է տեղի ունենում տաճարում, որը թույլ է տալիս մեզ այդպիսի զգացմունքներ ունենալ։

Նկար
Իմ Հոր Տունը

Ցուցադրեք Իմ Հոր տունը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 52, տես նաև LDS.org)։ Բացատրեք, որ Երուսաղեմ մուտք գործելուց հետո, Փրկիչը մտավ տաճարի տարածք։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 21.12-13 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ էին անում որոշ մարդիկ, որը վիրավորական էր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի համար։

  • Ինչպե՞ս էին որոշ մարդիկ վերաբերվում Աստծո տանը։

Բացատրեք, որ այցելուները, ովքեր Զատիկը տոնելու համար եկել էին Երուսաղեմ, պետք է գնեին կենդանիներ, որպեսզի երկրպագության համար զոհաբերություններ անեին դրանցով։ Փող փոխողները փոխանակում էին հռոմեական և այլ արժույթները տաճարի արժույթի հետ, որպեսզի դրանցով կենդանիներին վաճառեին, իսկ մյուս վաճառականները վաճառում էին կենդանիներին։

  • Ի՞նչն էր սխալ այդ տեսակ գործը տաճարի տարածքում կազմակերպելու մեջ։

Կարող եք նշել, որ չնայած նրան, որ այդ գործն անհրաժեշտություն էր և բարի նպատակների էր ծառայում, դրա կատարման վայրը և եղանակը անքաղաքավարի ու անհարգալից էր վաճառականների կողմից։ 13-րդ հատվածը ենթադրում է, որ փող փոխողներն ու վաճառականներն ավելի շատ հետաքրքրված էին ֆինանսական օգուտ ստանալու մեջ, քան Աստծուն երկրպագելու և ուրիշներին դրանում օգնելու մեջ։

  • Փրկչի խոսքերից և գործողություններից, ի՞նչ ճշմարտություն մենք կարող ենք սովորել տաճարի մասին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Տիրոջ տունը սուրբ վայր է և Նա ցանկանում է, որ մենք ակնածանքով վերաբերվենք դրան։)

  • Ինչպե՞ս կարող ենք ակնածանք ցուցաբերել Տիրոջ տան հանդեպ։

  • Արժանի կերպով տաճար այցելելն ինչպե՞ս է ակնածանք դրսևորում տաճարի հանդեպ։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 21.14 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Փրկիչը տաճարում՝ այն մաքրելուց հետո։

  • Ի՞նչ արեց Փրկիչն այն կույրերի ու կաղերի համար, ովքեր տաճարում մոտեցան Իրեն։

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմությունից այն մասին, թե ինչ կարող է անել Տերը մեզ համար, եթե մենք այցելենք տաճար։ (Համոզվեք, որ ուսանողները բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Եթե մենք այցելենք տաճար, Տերը կարող է բժշկել մեզ։)

  • Բացի մարմնական հիվանդություններից, ուրիշ ի՞նչ հիվանդություններ ու խնդիրներ Տերը կարող է բուժել, երբ մենք այցելենք տաճար։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստի հետևյալ արտահայտությունը։ Հրավիրեք ուսանողներին ուշադրությամբ լսել Նախագահ Ֆաուստի վկայությունն այն ճշմարտության մասին, որը նրանք բացահայտեցին։

Նկար
Նախագահ Ջեյմս Ե. Ֆաուստ

«Տերը բազմաթիվ հնարավորություններ է տվել մեզ, որոնց միջոցով մենք կարող ենք ստանալ [Նրա] ապաքինող ազդեցությունը։ Ես երախտապարտ եմ, որ Տերը երկրի վրա վերականգնել է տաճարային աշխատանքը։ Սա փրկության աշխատանքի կարևորագույն մասն է, թե՛ կենդանի մարդկանց և թե՛ մահացածների համար։ Մեր տաճարները հանդիսանում են մի սրբավայր, որտեղ մենք կարող ենք մի կողմ դնել աշխարհիկ անհանգստությունները։ Մեր տաճարները հանդիսանում են խաղաղության և հանգստության վայր։ Այս նվիրական սրբավայրերում Աստված «բժշկում է սրտով կոտրուածներին եւ վիրակապում նրանց վերքերը» (Սաղմ. 147․3)» (“Spiritual Healing,” Ensign, May 1992, 7)։

  • Տիրոջ տանը երկրպագելով, ինչո՞ւ ենք մենք զգում Նրա ապաքինող ազդեցությունը։

Բացատրեք, որ այն ապաքինումը, որը մենք զգում ենք տաճարային երկրպագության ժամանակ, կարող է անմիջապես տեղի ունենալ, ինչպես դա տեղի ունեցավ այս պատմության մեջ նկարագրված կույրերի ու կաղերի հետ, կամ կարող է տեղի ունենալ ժամանակի ընթացքում։

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթներից մեկը, զգացել Տիրոջ բժշկող ազդեցությունը տաճարային երկրպագության ժամանակ։ (Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ։)

Ամփոփեք Մատթեոս 21․15–16 հատվածները և բացատրեք, որ քահանայապետերն ու դպիրները դժգոհ էին, տեսնելով այն, ինչ արեց Հիսուսը տաճարում և մարդկանց աղաղակելիս Նրան «Ովսաննա»։ Հիսուսը նշեց, որ Իր հանդեպ ժողովրդի ընդհանուր ճանաչումը իրականացրեց մարգարեությունը (տես Սաղմոս 8․2

Վերջում կիսվեք այս դասին քննարկված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 21․8 Փռելով արմավենու ճյուղերն ու հանդերձները Հիսուսի առաջ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին ուսուցանել է, թե ինչ է նշանակում մարդկանց համար փռել արմավենու ճյուղերն (տես Հովհաննես 12․13) ու իրենց հանդերձները Հիսուսի առաջ, երբ Նա մտավ Երուսաղեմ․

«Միայն թագավորներն ու նվաճողներն էին նման արտասովոր հարգանքի արժանանում։ (2 Թագավորաց 9․13) … Գովեստի կոչերի և ազատման ու փրկության աղերսների ներքո մենք տեսնում ենք, թե ինչպես են աշակերտները Տիրոջ ուղին ծածկում արմավենու ճյուղերով՝ ի նշան հաղթանակի ու հաջողության։ Այս դրամատիկ տեսարանը նմանօրինակ է հանդիսանում գալիք ժողովի համար, երբ «մի շատ ժողովուրդ», որ ոչ մի մարդ չէր կարող հաշվել, … կկանգնի «աթոռի առաջին եւ Գառի առաջին, եւ սպիտակ հանդերձներ հագած, եւ իրանց ձեռքերումն արմաւենիներ», աղաղակելով բարձր ձայնով․ «Փրկութիւնը մեր Աստուծուն, որ նստում է աթոռի վերայ, եւ Գառին» (Հայտ. 7․9–10)» (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–73], 1:578)։

Մատթեոս 21․9–11 Ժողովուրդներն աղաղակում էին․ «Ովսաննա»

«Ովսաննան եբրայերեն բառ է, որը նշանակում է՝ «խնդրում ենք փրկիր մեզ» և օգտագործվում է գովքի և աղաչանքի ժամանակ: … Երուսաղեմ Տիրոջ հաղթական մուտքի ժամանակ բազմություններն աղաղակում էին «Ովսաննա» և արմավենու ճյուղեր նետում Հիսուսի ոտքերի առաջ, այդպիսով ցույց տալով, որ հասկանում են, որ Հիսուսն այն նույն Տերն էր, ով հնում ազատել էր Իսրայելին (Սաղ. 118․25–26, Մատթ. 21․9, 15, Մարկոս 11․9–10, Հովհաննես 12․13)։ Այդ մարդիկ Քրիստոսին ընդունեցին, որպես երկար սպասված Մեսիայի» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Ովսաննա», scriptures.lds.org)։ «Բոլոր քաղաքը դղրդաց» արտահայտությունը (Մատթեոս 21․10) ենթադրում է, որ Հիսուսի հանդիսավոր մուտքի համբավը տարածվեց ողջ քաղաքով մեկ և լսվեց շատ մարդկանց կողմից» (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 64–65

Նկար
Jesus Christ’s Last Week