Գրադարան
Դաս 24․ Մատթեոս 21․17–22․14


Դաս 24

Մատթեոս 21․17–22․14

Նախաբան

Բեթանիա գյուղում գիշերն անցկացնելուց հետո Հիսուսը վերադարձավ տաճար։ Ճանապարհին Նա անիծեց թզենուն։ Հրեաների առաջնորդները տաճարում մոտեցան նրան ու կասկածի տակ դրեցին Նրա իշխանությունը։ Հիսուսը կշտամբեց նրանց և ուսուցանեց մի քանի առակ, որոնք ցույց էին տալիս Նրան և Նրա ավետարանն ընդունելու կամ մերժելու հետևանքները։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 21․17–32

Հիսուսն անիծում է թզենին և կշտամբում է հրեաների առաջնորդներին։

Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին. Ե՞րբ է պատահել, երբ բացահայտել եք, որ ինչ-որ բան այնքան էլ լավը չէ, ինչպես երևում է արտաքինից։

Դասն սկսելուց առաջ հրավիրեք մեկ կամ մի քանի ուսանողների կիսվելու գրատախտակին գրված հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով։

Բացատրեք, որ Մատթեոս 21 գլխում ներկայացվում է, մի պատմություն, որտեղ Հիսուս Քրիստոսը բախվեց մի բանի, որն այնքան էլ լավը չէր, ինչպես երևում էր արտաքինից։ Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 21 գլխի մեջ փնտրել այնպիսի ճշմարտություններ, որոնք ոչ միայն կօգնեն մեզ արդար երևալ, այլ նաև իրականում ապրել արդար կյանքով։

Մատթեոս 21 գլխի բովանդակությունն ընդգծելու համար, բացատրեք, որ հանդիսավոր կերպով Երուսաղեմ մտնելուց և տաճարը մաքրելուց հետո, Հիսուսը գիշերը մնաց Բեթանիայում, որը մի փոքրիկ գյուղ էր ոչ շատ հեռու Երուսաղեմից։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 21.18-22 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով նրան, ինչ արեց Փրկիչը հաջորդ օրը, երբ Բեթանիայից վերադարձավ Երուսաղեմ։

  • Ի՞նչ արեց Փրկիչը թզենու համար։

Նկար
fig tree

Թզենի

© Jose Ramiro Laguna/Shutterstock.com

Ցուցադրեք տերևներով թզենու մի նկար։ Բացատրեք, որ սովորաբար թզենու տերևները նշանակում են, որ ծառի վրա պտուղներ կան։ Գարնանը (երբ Փրկիչը տեսավ թզենին, որն անպտուղ էր) թզենիները սովորաբար տալիս են վաղահաս պտուղներ։ Եթե դա տեղի չի ունենում, ապա դա նշանակում է, որ այդ ծառերը կլոր տարին պտուղ չեն տա։ Այս պատմության մեջ նկարագրված ծառը արտաքինից ուներ պտղաբեր ծառի տեսք, սակայն այն որևէ պտուղ չէր տվել։ Թզենին անիծելու պատճառներից մեկն այն էր, որ Փրկիչը ցանկանում էր Իր աշակերտներին ուսուցանել հրեաների այլասերված կրոնական առաջնորդների մասին։

  • Ելնելով այն բանից, ինչ դուք սովորեցիք Փրկչի օրերի հրեա կրոնական առաջնորդների մասին, ինչպե՞ս էին նրանցից շատերը նման այս պատմության մեջ նկարագրված թզենուն։ (Նրանք արտաքինից հետևում էին Աստծուն, սակայն չէին տալիս իրական պտուղներ կամ արդարության գործեր։)

Ամփոփեք Մատթեոս 21․23–27 հատվածները և բացատրեք, որ այդ հրեա առաջնորդներից ոմանք տաճարում մոտեցան Փրկչին և կասկածի տակ դրեցին այն իշխանությունը, որով Նա Իր հանդիսավոր մուտքը գործեց Երուսաղեմ և մաքրեց տաճարը։ Փրկիչը պատասխանեց նրանց այն հարցով, թե արդյոք Հովհաննես Մկրտիչի մկրտությունը (կամ ծառայությունը) լիազորված էր Աստծո, թե մարդու կողմից։ Այդ առաջնորդները չպատասխանեցին Փրկչի հարցին՝ այն վախով, որ կդատապարտեն իրենց կամ կվիրավորեն այն մարդկանց, ովքեր ընդունեցին Հովհաննեսին որպես մարգարե։ Փրկիչն ասաց, որ Նա նույնպես չի պատասխանի նրանց հարցերին, իսկ հետո պատմեց երեք առակ, որոնք լուսաբանում էին այլասերված հրեա առաջնորդների արարքները։ Առաջին առակը նկարագրում է, թե ինչպես երկու որդիներ տարբեր կերպ պատասխանեցին իրենց հորը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 21.28-30 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել, թե որդիներից որ մեկն էր ավելի նման հրեա առաջնորդներին։

  • Որդիներից ո՞ր մեկն էր ավելի նման հրեա առաջնորդներին։ Ի՞նչ ձևով։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 21.31-32 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և փնտրել, թե այս առակի միջոցով, ինչ ուսուցանեց Փրկիչը այլասերված հրեա առաջնորդների մասին։ (Կարող եք բացատրել, որ մաքսավորները հարկ հավաքողներն են, իսկ պոռնիկները՝ մարմնավաճառները։ Հրեա առաջնորդներն արհամարհում էին այս երկու խմբերի մարդկանց և համարում էին նրանց մեղավորներ։)

  • Ինչպե՞ս էին մաքսավորներն ու պոռնիկները նման առաջին որդուն;

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել Փրկիչի ուսմունքներից այն մասին, թե ով առաջինը կմտնի Աստծո արքայություն։ Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Աստծո արքայություն մտնելու համար մենք պետք է հնազանդվենք մեր Երկնային Հորը և ապաշխարենք մեր մեղքերից, ոչ թե միայն ասել կամ ձևացնել, թե հավատում ենք Նրան։)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս ճշմարտության պատշաճությունը, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ դրվագը․

Մի երիտասարդ տղա հաճախ ծնողներին ասում է, որ ինքը հաճախում է Եկեղեցու միջոցառումներին, երբ իրականում դրա փոխարեն գնում է ընկերոջ տուն։ Երբ նա Եկեղեցու ղեկավարների և ուսուցիչների շրջապատում է, նա խոսում և անում է այնպես, կարծես, պահում է Երկնային Հոր պատվիրանները, բայց այդ միջավայրից դուրս գտնվելիս նա գիտակցաբար խախտում է պատվիրաններից շատերը։

  • Ինչպե՞ս կարող են այդ երիտասարդ տղայի որոշումները խանգարել նրան մտնել Աստծո արքայությունը։

  • Եթե դուք լինեիք այդ երիտասարդ տղայի ընկերը, ի՞նչ կասեիք նրան, որպեսզի օգնեիք նրան փոխել իր վարքագիծը։

Հանձնարարեք մեկ այլ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ դրվագը․

Մի երիտասարդ աղջիկ դպրոցում իր ընկերուհիների հետ բամբասում է մի քանի աղջիկների մասին, սակայն ձևացնում է, թե ընկեր է այդ աղջիկների հետ, երբ գտնվում է նրանց շրջապատում։ Նա կանոնավոր կերպով հաճախում է եկեղեցի և ճաշակում հաղորդությունը, սակայն ժողովների ժամանակ նա հաճախ իր ընկերների հետ փոխանակվում է տեքստային հաղորդագրություններով՝ քննադատելով իրեն շրջապատողներին։

  • Ինչպե՞ս է այդ երիտասարդ աղջիկը պարզապես ձևացնում, որ պահում է Երկնային Հոր պատվիրանները։

  • Այս պատմությունների օրինակներից բացի, իրականում Երկնային Հորը հնազանդվելու փոխարեն, ի՞նչ այլ եղանակներով մենք կարող ենք գայթակղվել և ձևացնել, թե հնազանդվում ենք Երկնային Հորը։

Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 21 գլուխն ուսումնասիրելիս ուշադրություն դարձնել, թե ինչ կարող են անել, որպեսզի չնմանվեն անպտուղ թզենու ծառին։

Մատթեոս 21․33–22․14

Հիսուսն ուսուցանում է չար մշակների և հարսանիքի հրավիրվածների առակները։

Ուսանողներին զույգերի բաժանեք: Հնարավորության դեպքում յուրաքանչյուր զույգի տրամադրեք հետևյալ աղյուսակի մեկական օրինակ։ Հանձնարարեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Մատթեոս 21․33–41 հատվածներն իրենց զուգընկերոջ հետ և լրացնել աղյուսակը՝ գրելով, թե իրենց կարծիքով, ինչ են ներկայացնում վերջին երեք խորհրդանիշները։

Նկար
handout, Parable of the Wicked Husbandmen

Չար մշակների առակը

Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար-Դաս 24

Մատթեոս 21․33–41

Խորհրդանիշ

Նշանակություն

Տանուտեր

Երկնային Հայր

Մշակներ

Ծառաներ

Տանուտերի որդի

Այն բանից հետո, երբ ուսանողներն ավարտեն այս վարժությունը, որոշ զույգերի հրավիրեք կիսվել իրենց լրացրածով։ Անհրաժեշտության դեպքում պարզաբանեք, որ մշակները խորհրդանշում են իսրայելացի այլասերված առաջնորդներին, ծառաները խորհրդանշում են Աստծո մարգարեներին, իսկ տանուտերի որդին խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին։

  • Այս առակի միջոցով ի՞նչ էր լուսաբանում Հիսուսը։ (Դարեր շարունակ Իսրայելի որոշ առաջնորդներ մերժել են Հին Կտակարանի մարգարեներին, իսկ ներկայիս հրեա առաջնորդները մտադիր էին սպանել Հիսուսին [տես New Testament Student Manual (Church Educational System manual, 2014), 65])։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 21․43 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ում կտրվի Աստծո արքայությունը (նկատի ունենալով Հիսուս Քրիստոսի Եկեղեցին և ավետարանի օրհնությունները) այն բանից հետո, երբ հրեա առաջնորդները մերժեն այն։

  • Ո՞ւմ կտրվի Աստծո արքայությունը։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթ Թարգմանության Մատթեոս 21․53 հատվածը հեթանոսներին նշում է որպես այն ազգը, ում կտրվի Աստծո արքայությունը։ Կարող եք բացատրել, որ Հեթանոսներ կարող է վերաբերել «ծագումով ոչ Իսրայելացի … [կամ] ոչ հրեա մարդկանց» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Հեթանոսներ», scriptures.lds.org) կամ այն ազգերին, ովքեր չունեն Աստծո իշխանության, արարողությունների, օրենքների և ուսմունքների լրիվությունը։ Արքայությունը սկսել է հեթանոսներին փոխանցվել այն ժամանակ, երբ Փրկչի հարությունից հետո Առաքյալների շնորհիվ ավետարանը սկսեց քարոզվել հեթանոսներին (տես Գործք Առաքելոց 10–11, տես նաև Մատթեոս 20․16)։ Այն շարունակվել է վերջին օրերում և ավետարանը վերականգնվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, ով ապրել է հեթանոս ազգի մեջ։ Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ մենք այն մարդկանց թվում ենք, ում Աստված տվել է Իր արքայությունը։

  • Ըստ 43-րդ հատվածի, ո՞րն է մեր պատասխանատվությունը՝ որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ։ (Հետևեք, որ ուսանողները բացահայտեն հետևյալ ճշմարտությունը․ Որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ, մենք պարտավոր ենք արդարակեցության պտուղներ առաջ բերել։ Օգտագործելով ուսանողների բառերը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին։)

Հրավիրեք ուսանողներին մոտենալ գրատախտակին և թզենու վրա նկարել պտուղներ։ Հրավիրեք նրանց պիտակավորել իրենց պտուղներն այնպիսի բառերով, որոնք նկարագրում են այն արդար բաները, որոնք մենք պետք է անենք որպես Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ։ Հետևյալ հարցերի միջոցով ուսանողներին հորդորեք մեկնաբանել իրենց գրածը։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար առաջ բերել այդ պտուղը։

  • Ինչպե՞ս եք օրհնվել, երբ փորձել եք առաջ բերել արդարության այդ պտուղներից որևէ մեկը։

Ամփոփեք Մատթեոս 21․45–46 հատվածները և բացատրեք, որ քահանայապետերն ու Փարիսեցիները զայրացան, երբ հասկացան, որ առակի չար մշակները խորհդանշում էին իրենց։ Սակայն, նրանք չբռնեցին Փրկչին, քանի որ նրանք վախեցան մարդկանց արձագանքից։

Բացատրեք, որ Մատթեոս 22․1–10 հատվածներում մենք կարդում ենք Հիսուս Քրիստոսի պատմած մի առակի մասին, որի մեջ Նա ավետարանի օրհնությունները համեմատում է հարսանեկան խնջույքի հետ, որը թագավորը կազմակերպեց իր որդու համար։ Մարդիկ, ովքեր սկզբում հրավիրված էին հարսանիքին, (ովքեր խորհրդանշում են բազմաթիվ հրեաներին, այդ թվում՝ առաջնորդներին) հրաժարվեցին գալ։ Հաջորդ հրավիրվածները (ովքեր խորհրդանշում են հեթանոսներին) որոշեցին գալ և վայելել հարսանիքը։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 22.11-14 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ պատահեց հարսանեկան խնջույքի ժամանակ։

  • Ինչո՞ւ այդ հյուրը դուրս գցվեց խնջույքից։

Բացատրեք, որ թագավորը կյանքի էր կոչել մի հին սովորույթ՝ տալով իր հյուրերին մաքուր և համապատասխան հանդերձներ հարսանիքին կրելու համար։ Սակայն, այդ մարդը որոշել էր չկրել թագավորի տված հանդերձը։

  • Այս առակի մեջ ի՞նչը կարող է հարսանեկան հանդերձը խորհրդանշել։ (Կարող եք բացատրել, որ սուրբ գրություններում մաքուր հանդերձներն ու թիկնոցները հաճախ խորհրդանշում են այն մարդկանց արդարությունն ու մաքրությունը, ովքեր մաքուր են դարձել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ [տես New Testament Student Manual (Church Educational System manual, 2014), 66, տես նաև 3 Նեփի 27․19])։

Նշեք, որ Մատթեոս 22․14 հատվածի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունն ավելացնում է, որ խնջույքի ժամանակ ոչ բոլորը կկրեն հարսանեկան հանդերձ (տես տողատակի գրառում բ)։ Այլ խոսքով ասած, արքայության մասը լինելու հրավերն ընդունած ու կանչված մարդկանցից ոչ բոլոր, ովքեր ընդունել են Փրկչին, պատրաստված ու արժանի կլինեն ապրելու հավերժորեն Նրա և Երկնային Հոր հետ։ Ոմանք իրենց կորակազրկեն հարուստ օրհնություններից, քանի որ նրանք չեն հագնվել արդարության հանդերձներով։

  • Ինչպե՞ս է այս առակն ավելի լավ լուսաբանում գրատախտակին գրված սկզբունքը։

Վկայեք այն հավերժական օրհնությունների կարևորության մասին, որոնք մենք հրավիրված ենք եղել ստանալու։ Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ են ներկայումս իրենք անում, որպեսզի ընդունեն ավետարանի օրհնությունները՝ ստանալու Երկնային Հոր հրավերը։ Խրախուսեք նրանց կիրառել իրենց սովորածը՝ նախապատրաստվելով ստանալու այդ օրհնությունները։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 21․19–22 Անիծելը թզենին

Անիծելով թզենին Փրկիչը մի քանի կարևոր դաս ուսուցանեց։ Թզենին կարող էր խորհրդանշել հրեաների այլասերված կրոնական առաջնորդներին, ովքեր բարեպաշտության ակնհայտ ցուցահանդես էին կազմակերպել, սակայն կաղում էին արդարությունից։ Այդ կերպով իրադարձությունն ուսուցանեց, որ մենք բոլորս պետք է ձգտենք մեր կյանքն ապրել այնպես, որը համահունչ է մեր համոզմունքներին ու ուսմունքներին։ Թզենու անեծքը նաև տեսանելի կերպով լուսաբանեց այն դասը, որը Փրկիչն ավելի վաղ թզենու առակով ուսուցանեց Իր ծառայության ժամանակ (տես Ղուկաս 13․6–9)․ բոլորը պետք է ապաշխարեն կամ մեռնեն։ Տեսնելով թզենին անիծելու պատճառով աշակերտների ունեցած արձագանքը, Փրկիչն այդ առիթը նաև օգտագործեց հավատքի զորության մասին ուսուցանելու համար, որը կարող էր ավելի մեծ հրաշքներ առաջ բերել, քան նրանց տեսածը։

Մատթեոս 21․42–44 «Այն քարը, որ շինողներն անարգեցին»

Հիսուսը Քրիստոսն է «այն քարը, որ շինողներն անարգեցին» (Մատթեոս 21․42) և դարձավ Աստծո արքայության անկյունաքարը երկրի վրա (տես Գործք 4․11, Եփեսացիս 2․19–20)։ Փրկչի ցուցումը նրանց մասին, ովքեր կընկնեն քարի վրա և կփշրվեն, վերաբերում է այն հանգամանքին, որ իրենց կյանքն այդ քարի վրա կառուցելու փոխարեն (տես Հելաման 5․12) հրեաները կսայթաքեն և կընկնեն դրա վրա (տես Եսայիա 8․14, Ա Կորընթացիս 1․23)։ Նրանք կփշրվեն կամ կկործանվեն, եթե չընդունեն Հիսուսին որպես Մեսիա և Աստծո Որդի և չընդունեն Նրա ավետարանը։ Ուրիշների վրա քարի ընկնելը վերաբերում է Փրկչին, ով կործանում է նրանց, ովքեր մերժում են Իրեն։ (Տես Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Մատթեոս 21․47–56 [Աստվածաշնչի հավելվածում]։)