Գրադարան
Դաս 26. Մատթեոս 23


Դաս 26

Մատթեոս 23

Նախաբան

Փրկչի մահկանացու ծառայության վերջին շաբաթվա ժամանակ Նա դատապարտեց դպիրների ու Փարիսեցիների կեղծավորությունը և ողբաց, որ Երուսաղեմի ժողովուրդը չի ընդունում Իր սերը և պաշտպանությունը։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 23․1-12

Փրկիչը դատապարտում է դպիրների ու Փարիսեցիների կեղծավորությունը։

Հրավիրեք ուսանողներին միմյանց ցույց տալ իրենց սուրբ գրությունների ժողովածուները և որոշել, թե ով ունի ամենամեծ ժողովածուն։

  • Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե որևէ մեկը պնդեր, որ ամենաարդար մարդը նա է, ով ունի ամենամեծ ժողովածուն։

  • Ինչո՞ւ այդ տարբերակը կլինի ամենաանարդյունավետ տարբերակը՝ մարդու արդարակեցությունը որոշելու համար։

  • Ի՞նչ կպատահի, եթե մենք ուրիշների արդարակեցությունը որոշենք նրանց արտաքին տեսքից։ (Բացի մյուս խնդիրներից, դա կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ կեղծավոր տեսքով հանդես գան։)

  • Ի՞նչ է կեղծավորությունը: («Ընդհանուր առմամբ բառը վերաբերում է նրան, ով հավակնում է, որ կրոնասեր է, բայց իրականում նա այդպիսին չէ» [Bible Dictionary, “Hypocrite”]։ Դա կարող է նաև վերաբերել նրան, ով հավակնում է, որ կրոնասեր չէ, սակայն իրականում նա կրոնասեր է։)

Բացատրեք, որ Իր մահկանացու ծառայության վերջին շաբաթվա ընթացքում Երուսաղեմի տաճարում ասված վերջին հանրային ելույթում Փրկիչը դատապարտեց դպիրների ու Փարիսեցիների կեղծավորությունը։

Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 23 գլխի մեջ փնտրել այն ճշմարտությունները, որոնք կօգնեն նրանց կողմնորոշվել, թե ինչպես արձագանքել, երբ տեսնում են ուրիշներին կեղծավորությամբ հանդես գալիս, և թե ինչ կարող են անել իրենց կյանքում կեղծավորությունից խուսափելու համար։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 23․1-7: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ եղանակներով էին դպիրները և Փարիսեցիները կեղծավորություն անում։ Բացատրեք, որ (2-րդ հատվածի) «Մովսեսի աթոռի վրա նստեցին» արտահայտությունը նշանակում է, որ դպիրներն ու Փարիսեցիները զբաղեցրին իշխանության պաշտոնը, որպեսզի ուսուցանեն վարդապետությունը և մեկնաբանեն ու սպասավորեն օրենքը։ Այդ արտահայտությունը բառացիորեն կարող էր վերաբերել այն աթոռին, որը հայտնաբերվել էր որոշ հնադարյան ժողովարաններում, որը նախատեսված էր այն մարդկանց համար, ովքեր իրենց ավելի արժանի էին համարում ժողովարանում գտնվող մարդկանցից։

  • Ինչպե՞ս էին դպիրներն ու Փարիսեցիները կեղծավորություն անում։

Նկար
Jewish man wearing phylacteries

Գրապանակ հագած հրեա տղամարդ

Հնարավորության դեպքում ցույց տվեք գրապանակ հագած մարդու մի նկար, որը նաև կոչվում է տֆիլին։ Բացատրեք, որ հրեաների մոտ ընդունված է եղել կրել գրապանակներ, որոնք կաշվե փոքր ներդիրներ էին, որոնք կապված են եղել ճակատին և թևերին։ Այդ գրապանակների ներսում տեղադրված են եղել մագաղաթե փոքր գլանափաթեթներ, որոնք քաղվածքներ էին պարունակում Եբրայերեն սուրբ գրություններից։ Հրեաները կրում էին գրապանակներ, որոնք նրանց հիշեցնում էին Աստծո պատվիրաններին հետևելու մասին (տես Երկրորդ Օրինաց 6․4–9, 11․13–21, Ելից 13․5–10, 14–16)։ Տերը չէր դատապարտում նրանց, ովքեր կրում էին գրապանակներ, սակայն Նա դատապարտում էր նրանց, ովքեր կեղծավորությամբ էին օգտագործում դրանք կամ լայնացնում էին դրանք, որպեսզի նկատելի լինեն ուրիշների աչքում կամ ավելի կարևոր տեսք ունենան։

  • Ըստ Մատթեոս 23․5 հատվածի, ինչո՞ւ էին դպիրներն ու Փարիսեցիները լայնացրել իրենց գրապանակները և «հանդերձի քղանցքները»։

  • Ի՞նչ այլ եղանակներով էին փորձում «մարդկանց երևալ» (5-րդ հատված) կամ ստանալ աշխարհիկ պատիվներ։

  • Համաձայն Մատթեոս 23․3-ի մեջ Իր աշակերտներին տված Տիրոջ խորհրդի, ի՞նչ կարող ենք անել, երբ տեսնում ենք ուրիշներին կեղծավորություն անելիս կամ հավակնելիս, որ իրենք արդար են, սակայն այդպիսին չեն։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն պետք է բացահայտեն հետևյալ ճշմարտության նման մի բան․ Մենք կարող ենք հնազանդվել Աստծո օրենքներին, նույնիսկ այն ժամանակ, երբ տեսնում ենք ուրիշներին կեղծավորություն անելիս։)

  • Ինչու՞ է կարևոր, որ մեր օրերում մենք հետևենք այդ ճշմարտությանը:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 23․8 հատվածը և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչ հրահանգեց Տերը մարդկանց չանել։ Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Նշեք (8-րդ հատվածի) «դուք ամենքդ եղբարք էք» արտահայտությունը և բացատրեք, որ Փրկիչը մարդկանց ուսուցանեց իրենց մյսուներից բարձր չդասել, քանի որ նրանք բոլորը եղել են Աստծո զավակները և հավասար են Իր աչքում։

Ամփոփեք Մատթեոս 23․9–10 հատվածները և բացատրեք, որ Փրկիչը վկայեց, որ Երկնային Հայրը մեր Արարիչն է և Քրիստոսն ուղարկվեց Հոր կողմից և Նա մեր ճշմարիտ Ուսուցիչն է, ով կյանք է տալիս (տես Ջոզեֆ Սմիթ թարգմանություն, Մատթեոս 23․6 [Մատթեոս 23․9, տողատակի գրառում ա], Մատթեոս 23․7 [Մատթեոսի 23․10, տողատակի գրառում ա])։

Բացատրեք, որ դպիրներն ու Փարիսեցիները կարծում էին, որ պաշտոնն ու դիրքը կդարձնի իրենց մեծ։ Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 23․11–12 հատվածները և դասարանի անդամների ուշադրությունը հրավիրեք, թե ըստ Փրկչի խոսքերի Աստծո արքայության մեջ ո՞ւմ Նա կհամարի մեծ։

  • Ըստ 11-րդ հատվածի, ո՞վ կհամարվի մեծ Աստծո արքայության մեջ։

  • Ըստ 12-րդ հատվածի, ի՞նչ կպատահի, եթե մենք Փարիսեցիների նման փորձենք «բարձրացնել» մեր անձը ուրիշներից։ (Ուսանողների պատասխաններից հետո համոզվեք, որ նրանք հասկանում են հետևյալ սկզբունքը․ Եթե մենք փորձենք մեր անձը բարձրացնել ուրիշներից վեր, մենք կխոնարհեցվենք։ Բացատրեք, որ խոնարհեցվել նշանակում է ցածրացվել կամ դառնալ քիչ հարգված։)

  • Ըստ 11-12 հատվածների, ի՞նչ կպատահի, եթե մենք խոնարհ ենք և ծառայում ենք ուրիշներին։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք խոնարհ ենք և ծառայում ենք ուրիշներին, Տերը կբարձրացնի մեզ։)

Բացատրեք, որ (12-րդ հատվածի) «կբարձրանայ» բառը նշանակում է, որ Տերը կբարձրացնի մեզ և կօգնի մեզ դառնալ Իր նման։

  • Ելնելով Մատթեոս 23 գլխի ձեր սովորածից, ի՞նչ է նշանակում խոնարհ լինել։

Հետևյալ հոծ գիծը գծեք գրատախտակին։ Հրավիրեք ուսանողներին խորհել դպրոցում, տանը և եկեղեցում իրենց կատարած բարի գործերը։ Հարցրեք նրանց, թե ելնելով բարի գործեր անելու իրենց շարժառիթներից և խոնարհ լինելու իրենց ջանքերից, այս հոծ գծի որ մասում կդասեն իրենց։

Նկար
continuum, good works

Հորդորեք ուսանողներին հիշել, որ մենք բոլորս էլ Երկնային Հոր զավակներն ենք։ Կարող եք նաև խրախուսել նրանց, որ առաջիկա ամսվա ընթացքում ամեն օր մեկին ծառայելու նպատակ դնեն։ Չմոռանաք հրավիրել նրանց այդ մասին գրառումներ անել իրենց անձնական օրագրերում։

Մատթեոս 23․13–36

Հիսուս Քրիստոսը դժբախտություն է կանխատեսում դպիրների ու Փարիսեցիների գլխին։

Դասը սկսելուց առաջ նախապատրաստեք երեք ոչ թափանցիկ բաժակ։ Ցեխ կամ յուղ քսեք առաջին բաժակի դրսի կողմը և երկրորդ բաժակի ներսի կողմը, իսկ երրորդ բաժակը մաքուր թողեք։ Ցույց տվեք բաժակները և հարցրեք դասարանի անդամներին, թե որ բաժակից նրանք կցանկանային խմել։ Հրավիրեք որևէ ուսանողի ստուգել բաժակների ներսը և մեկնաբանել, թե որ բաժակից կնախընտրի խմել և ինչու։

  • Ինչպե՞ս են կեղտոտ բաժակները խորհրդանշում կեղծավորներին։

Ամփոփեք Մատթեոս 23․13–36 և բացատրեք, որ Փրկիչը դատապարտեց դպիրներին ու Փարիսեցիներին կեղծավոր լինելու համար։ Հրավիրեք ուսանողներին արագ աչքի անցկացնել այդ հատվածները և փնտրել այն բառը, որը Փրկիչը կրկնեց մի քանի հատվածների սկզբում։ Խնդրեք նրանց կիսվել իրենց մտքերով։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն վա՜յ բառն այդ հատվածներում։ Բացատրեք, որ վայ բառը վերաբերում է դժբախտությանը, փորձանքին ու վշտին։

Սուրբ գրությունների հետևյալ հղումներն ու հարցերը գրեք գրատախտակին․

Մատթեոս 23․23–24 (տես նաև հատված 24, տողատակի գրառում ա)

Մատթեոս 23․25–26

Մատթեոս 23․27–28

Մատթեոս 23․29–36 (տես նաև հատված 36, տողատակի գրառում ա)

Ինչպե՞ս էին դպիրներն ու Փարիսեցիները կեղծավորություն անում։

Այդ տեսակի կեղծավորության ի՞նչ օրինակներ ենք տեսնում մեր օրերում։

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Հրավիրեք յուրաքանչյուր զույգին բարձրաձայն կարդալ գրատախտակին գրված հղումները և յուրաքանչյուր հղումը կարդալուց հետո քննարկել գրատախտակին գրված հարցերը։ (Խրախուսեք ուսանողներին կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության քաղվածքները իրենց նշանակված հատվածների տողատակի ծանոթագրություններում։)

Բավարար ժամանակ հատկացնելուց հետո, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 23․26 հատվածները և խնդրեք դասարանի անդամներին փնտրել, թե ըստ Փրկչի խոսքերի, ինչ պետք է անեն Փարիսեցիներն իրենց կեղծավորությունը հաղթահարելու համար։

  • Ի՞նչ Փրկիչն ասաց այդ Փարիսեցիներին անել:

  • Ելնելով նրանից, թե ինչ ուսուցանեց Փրկիչը Փարիսեցիներին, ի՞նչ կպատահի մեզ հետ, երբ մենք ձգտենք հոգևոր առումով մաքրվել ներսից։ (Ուսանողների պատասխաններից հետո համոզվեք, որ նրանք հասկանում են հետևյալ սկզբունքը․ Երբ մենք ձգտենք հոգևոր առումով մաքրվել ներսից, այն կանդրադառնա մեր արտաքին ընտրությունների վրա։)

  • Ի՞նչ պետք է անենք, որպեսզի հոգևոր առումով մաքրվենք ներսից։

  • Ինչպե՞ս կարող է մեր ներքին արդարությունը անդրադառնալ մեր արտաքին ընտրությունների վրա։

Հրավիրեք ուսանողներին խորհել, թե որ բաժակն է արտահայտում նրանց ներկայիս հոգևոր վիճակը։ Վկայեք նախորդ սկզբունքի մասին և խրախուսեք ուսանողներին այնպիսի նպատակ դնել, որը կօգնի նրանց մաքրվել հոգևոր առումով։

Մատթեոս 23․37–39

Փրկիչը ողբում է, որ Երուսաղեմի ժողովուրդը չի գա Իր մոտ։

Նկար
hen, chicks

Ցուցադրեք կամ մի հավի նկար նկարեք, որը պաշտպանում է իր ճտերին։

  • Ինչո՞ւ են հավերն իրենց ճտերին հավաքում թևերի տակ։ (Վտանգից պաշտպանելու համար։ Նշեք, որ հավն իր ճտերին պաշտպանելու համար կտա իր կյանքը։)

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 23.37-39 հատվածները։ Դասարանի անդամներին խնդրեք հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչպես Փրկիչն Իրեն նմանեցրեց հավի հետ։

  • Ինչպե՞ս կարելի է Փրկչին նմանեցնել հավի հետ, որը հավաքում է իր ճտերին:

  • Ի՞նչ է նշանակում հավաքվել Փրկչի կողմից։

Նշեք, որ «ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ» արտահայտությունը (հատված 38) և բացատրեք, որ ավերված նշանակում է դատարկ կամ լքված։ Քանի որ մարդիկ չցանկացան հավաքվել Փրկչի կողմից, նրանք մնացին անպաշտպան։ Այդ արտահայտությունը կարող էր առնչվել մարդկանց հոգևոր վիճակին Հիսուսի ժամանակներում, ինչպես նաև հետագային, երբ Երուսաղեմը կկործանվի։

  • Ելնելով հավի ու ճտերի մասին Հիսուսի ուսմունքներից, ի՞նչ կարող ենք ստանալ, եթե հոժար լինենք Փրկչի կողմից հավաքվել։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Եթե մենք հոժար լինենք Փրկչի կողմից հավաքվել, ապա մենք կստանանք Նրա հոգածությունն ու պաշտպանությունը։)

  • Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Փրկչին, որ մենք հոժար ենք հավաքվելու Նրա կողմից։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարող են հավաքվել դեպի Փրկիչը, հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ․ Այրինգի հետևյալ միտքը․

Նկար
President Henry B. Eyring

«Մեկ անգամ չէ, որ [Փրկիչն] ասել է, որ Նա կհավաքի մեզ Իր մոտ ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում ճտերին։ Նա ասում է, որ մենք ինքներս պետք է գանք դեպի Նա։ …

Դա անելու տարբերակներից մեկն Իր Եկեղեցում Սրբերի հետ հավաքվելն է։ Հաճախեք ձեր հավաքներին, նույնիսկ, եթե այն դժվար է թվում։ Եթե դուք վճռական եք, Նա ուժ կտա ձեզ դա անելու համար» (“In the Strength of the Lord,” Ensign կամ Liahona, May 2004, 18)։

  • Ըստ Նախագահ Այրինգի, ի՞նչ կարող ենք անել Փրկչի կողմից հավաքվելու մեր ցանկությունը ցույց տալու համար։

Խնդրեք ուսանողներին նայել գրատախտակին գրված այն տարբերակների ցանկին, թե ինչպես կարող ենք ցույց տալ Փրկչի կողմից հավաքվելու մեր ցանկությունը։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են նրանք հոգածություն և պաշտպանություն ստացել, երբ հավաքվել են Փրկչի մոտ հետևյալ տարբերակներից մեկով։

Հրավիրեք ուսանողներին որոշել, թե ինչ կանեն Փրկչի մոտ հավաքվելու համար, որպեսզի շարունակեն հոգածություն ու պաշտպանությոն ստանալ Նրանից։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 23 Կեղծավորության տեսակները

Առաջին Նախագահությունից Նախագահ Ն․ Էլդոն Թանները բացատրել է, որ գոյություն ունի երկու տեսակի կեղծավորություն․

«Հերի Էմերսոն Ֆոսդիկը նկատել է, որ կա երկու տեսակի կեղծավորություն․ երբ մենք փորձում ենք ավելի լավը երևալ, քան մենք կանք, և երբ մենք թույլ ենք տալիս, որ ավելի վատը երևանք, քան մենք կանք։ Մենք անընդհատ խոսում ենք այն տեսակ կեղծավորության մասին, երբ մարդիկ ձևանում են ավելին կամ ավելի լավը, քան նրանք կան։ Սակայն, շատ հաճախ, մենք տեսնում ենք Եկեղեցու անդամների, ովքեր իրենց սրտերում գիտեն ու հավատում են, սակայն հասարակական կարծիքից վախենալով չեն կանգնում ու հաշվարկվում։ Այդ տեսակի կեղծավորությունը նույնքան լուրջ է, որքան մյուսը» (“Woe unto You … Hypocrites,” Improvement Era, Dec. 1970, 33)։

Մատթեոս 23․35 «Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը»

1842թ-ի սեպտեմբերին Times and Seasons պարբերականի մի թողարկման մեջ, որը հրատարակվում էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի խմբագիր լինելու օրոք, մեկնաբանություն տրվեց Զաքարիայի ճակատագրի մասին, ով Հովհաննես Մկրտչի հայրն էր․

«Երբ մանուկներին սպանելու Հերովդեսի հրովարտակն ուղարկվեց առաջ, Հովհաննեսն այդ ժամանակ վեց ամսով Հիսուսից մեծ էր և ընկնում էր այդ դժոխային հրովարտակի ազդեցության տակ և Զաքարիայի խնդրանքով նրա մայրը լեռներ տարավ նրան, որտեղ նա մեծացավ մորեխներ ու վայրի մեղր ուտելով։ Երբ նրա հայրը հրաժարվեց բացահայտել նրա թաքստոցը, այդ տարի նա տաճարի քահանայապետի հանձնակատարն էր, [նա] Հերովդեսի հրամանով սպանվեց տաճարի մուտքի ու զոհասեղանի մեջտեղը, ինչպես ասաց Հիսուսը» (“Persecution of the Prophets,” Times and Seasons, Sept. 1, 1842, 902)։