Գրադարան
Դաս 29․ Մատթեոս 25․14-46


Դաս 29

Մատթեոս 25․14-46

Նախաբան

Երբ Հիսուս Քրիստոսը Ձիթենյաց սարի վրա Իր աշակերտներին ուսուցանեց Իր Երկրորդ Գալստյան վերաբերյալ, Նա պատմեց քանքարների առակը։ Նա նաև բացատրեց, որ նա արդարներին կբաժանի ամբարիշտներից, երբ կրկին գա։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 25․14-30

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին քանքարների առակը

Դասից առաջ հինգ մետաղադրամ տեղադրեք սենյակի մի կողմում և երկու մետաղադրամ՝ մյուս կողմում։ Ութ այլ մետաղադրամ պահեք ձեր գրպանում։

Դասն սկսելու համար հրավիրեք երեք ուսանողի, որպեսզի կանգնեն դասարանի առաջ և օգնեն ձեզ իրագործելու այն առակը, որը Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր աշակերտներին՝ Իր Երկրորդ Գալուստի մասին ուսուցանելու ժամանակ։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․14-18 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ ստացավ յուրաքանչյուր ծառան և ինչ արեց դրա հետ։

  • Ի՞նչ տվեց տերն իր յուրաքանչյուր ծառային։ (Բացատրեք, որ քանքարներն այս առակի մեջ ներկայացնում են որոշակի գումարներ։ Հանեք ձեր գրպանի ութ մետաղադրամը և դրանցից հինգը տվեք ուսանողներից մեկին, երկուսը տվեք մյուս ուսանողին, իսկ մեկ քանքարը՝ երրորդ ուսանողին։)

  • Ծառաներից յուրաքանչյուրն ի՞նչ արեց իրեն տրված գումարի հետ։

Հրավիրեք հինգ մետաղադրամ ունեցող ուսանողին վերցնել մյուս հինգ մետաղադրամը սենյակի մի անկյունից։ Հրավիրեք երկու մետաղադրամ ունեցող ուսանողին վերցնել մյուս երկու մետաղադրամը սենյակի մյուս անկյունից։ Հրավիրեք մեկ մետաղադրամ ունեցող ուսանողին թաքցնել կամ ձևացնել թե փորում է գետնի տակ այդ մետաղադրամը։

Խնդրեք ուսանողներին մետաղադրամները վերադարձնել ձեզ և նստել։ Առակի հետևյալ բաղկացուցիչները գրեք գրատախտակին (առանց փակագծերի մեկնաբանության):

Ծառաների տերը (Տեր Հիսուս Քրիստոսը)

Ծառաները (Տիրոջ ծառաները)

Քանքարները (Շնորհներ ու ունակությունները, որոնք Տերը շնորհել է Իր աշակերտներին)

  • Ի՞նչ կարող են խորհրդանշել առակի բաղկացուցիչները։ (Բացատրեք, որ մահկանացու կյանքում մեր ունեցած շնորհներից ու ունակություններից մի քանիսը մենք ստացել ու զարգացրել ենք մեր նախաերկրային կյանքում։ Մենք կարող ենք շարունակել ու զարգացնել այդ և մյուս շնորհները մահկանացու կյանքում։)

  • Ըստ Մատթեոս 25․15 հատվածի, ինչո՞ւ տերն իր ծառաներին տարբեր չափսի գումարներ տվեց։ (Երբ ուսանողները պատասխանեն, նշեք, որ «իւրաքանչիւրին իր կարողութեան չափ» արտահայտությունը նշանակում է, որ Աստված յուրաքանչյուրիս համար անհրաժեշտ շնորհներն ու ունակությունները տալիս է մեր հանգամանքներին համաձայն։)

Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին խորհել դրանց մասին․

  • Ձեր կարծիքով, ո՞ր ծառան է նման ձեզ՝ հինգ քանքար, երկու քանքար, թե մեկ քանքար ունեցողը։ Ինչո՞ւ:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․19-21 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց տերն այն ծառային, ով ստացավ հինգ քանքար։

  • Ի՞նչ ասաց տերն առաջին ծառային։

Բացատրեք, որ «քեզ շատ բաների վերայ կ’դնեմ.» և «մտիր քո տիրոջ ուրախութիւնը» (Մատթեոս 25․21) վերաբերում է մեր աստվածային ներուժի իրականացմանը և Երկնային Հոր հետ հավերժական կյանք ստանալուն։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել առաջին ծառայի փորձառությունից։ (Հետևյալ սկզբունքն այն մեկն է, որն ուսանողները կարող են բացահայտել․ Եթե մենք հավատարմորեն օգտագործում ենք այն շնորհներն ու ունակությունները, որոնք Տերը տվել է մեզ, մենք կարող ենք իրականացնել մեր աստվածային ներուժը և ստանալ հավերժական կյանք։)

  • Որո՞նք են այն օրինակները, թե ինչպես մենք կարող ենք հավատարմորեն օգտագործել Տիրոջ տված շնորհներն ու ունակությունները։

Նշեք, որ երկրորդ ծառան կարող էր դժգոհել, երբ տեսավ առաջին ծառային հինգ քանքար ստանալիս, իսկ ինքը ստացավ միայն երկուսը։ Փոխարենը՝ նա հավատարմորեն օգտագործեց այն քանքարները, որոնք տրվել էին իրեն:)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․22-23 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց տերն այն ծառային, ով ստացավ երկու քանքար։

  • Ի՞նչ ասաց տերն այն ծառային, ով ստացավ երկու քանքար։

  • Չնայած նրան, որ տերն առաջին երկու ծառաներին տվել էր տարբեր չափսի գումարներ, ձեր կարծիքով, ինչո՞ւ նրանք երկուսն էլ նույն արձագանքը ստացան իրենց տիրոջից։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն մարդու օրինակից, ում տրվեց երկու քանքար։ (Ուսանողները կարող են տարբեր բառերով պատասխանել, սակայն նրանք պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը․ Տերը մեզ կօրհնի, եթե մենք հավատարմորեն օգտագործենք այն շնորհներն ու ունակությունները, որոնք Նա տվել է մեզ՝ անկախ նրանից, թե քանիսն են դրանք և որոնք են դրանք։ Օգտագործելով ուսանողների բառերը, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին։)

Խնդրեք դասարանին մտորել, թե նրանք երբևէ զգացել են, որ որևէ մեկն ավելի շատ կամ ավելի լավ շնորհներ և ունակություններ ունի, քան իրենք։ Ուշադրությունը հրավիրեք այն սկզբունքին, որը դուք հենց նոր գրեցիք գրատախտակին։

  • Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքն օգնել մեզ, երբ մենք զգում ենք, որ որևէ մեկն ավելի շատ կամ ավելի լավ շնորհներ է ստացել, քան մենք։

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ․ Քուքի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Քվենթին Լ. Քուք

«Մեր տաղանդների զարգացումն անձնական զարգացման լավագույն չափորոշիչն է։ … Գրեթե համոզված եմ, որ օրհնությունների համեմատումը դուրս է վանում ուրախությունը։ Մենք չենք կարող միևնույն ժամանակ լինել և՛ երախտապարտ և՛ նախանձոտ։ Եթե մենք իսկապես ցանկանում ենք զգալ Տիրոջ Հոգին և ուրախություն ու երջանկություն ունենալ, մենք պետք է ցնծանք և երախտապարտ լինենք մեր օրհնությունների համար» (“Rejoice!” Ensign, Nov. 1996, 2930)։

  • Ինչպե՞ս կարող ենք բացահայտել այն շնորհներն ու ունակությունները, որոնք Տերը տվել է մեզ։

Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թուղթ և խնդրեք, որ իրենց անունը գրեն վերևում։ Հրավիրեք նրանց իրենց թղթերը փոխանցել իրենց կողքին նստած ուսանողին։ Խնդրեք ուսանողներին գրել մեկ շնորհ կամ ունակություն, որը նրանք տեսնում են այն մարդու մեջ, ում անունը գրված է թղթի վրա։ Հրահանգեք, որ նրանք շարունակեն փոխանցել թղթերը և գրի առնեն այն շնորհներն ու ունակությունները, որոնք նկատել են։

Մի քանի րոպե անց խնդրեք ուսանողներին վերադարձնել թղթերն իրենց սկզբնական տերերին։ Ժամանակ հատկացրեք, որպեսզի ուսանողները կարդան այն շնորհներն ու ունակությունները, որոնք մյուսները տեսնում են իրենց մեջ։ Այնուհետև, խնդրեք նրանց իրենց տետրերում գրել հետևյալ հարցի պատասխանը.

  • Ի՞նչ կերպ կարող եք ձեր շնորհներն օգտագործելով խթանել Տիրոջ աշխատանքը։

Նշեք, որ քանքարների մասին առակի մեջ նախազգուշացում կա այն շնորհների ու ունակությունների մասին, որոնք տրվել են մեզ։ Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․24-30: Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչպես տերը պատասխանեց այն ծառային, ով թաքցրեց քանքարը։ 27-րդ հատվածը կարդալուց հետո բացատրեք, որ տոկոսով բառը նշանակում է օգուտով (ներդրման կամ վարկավորման արդյունքում ստացված շահը)։

  • Վերջին ծառան ինչո՞ւ թաքցրեց քանքարը։ Ինչպե՞ս տերն արձագանքեց այդ ծառայի ընտրությանը։

  • Չնայած նրան, որ ծառան չէր կորցրել իր տիրոջ գումարը, ի՞նչն էր սխալ այդ ծառայի արարքում։

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարձագանքեր տերն այդ ծառային, եթե նա հետ բերեր երկու քանքար։

  • Ի՞նչ պատահեց այն քանքարի հետ, որ տերը տվել էր ծառային։ (Այն նրանից հետ վերցրեցին։)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Սթերլինգ Վ․ Սիլի հետևյալ հայտարարությունը։ Դասարանին հրավիրեք լսել, թե ինչու ենք մենք կորցնում այն շնորհներն ու ունակությունները, որոնք մենք բարի նպատակներով չենք ծառայեցնում։

Նկար
Երեց Սթերլինգ Վ. Սիլ

«[Երրորդ ծառայի] կորուստն այն պատճառով չէր, որ նա սխալ բան արեց, այլ հակառակը՝ նրա վախը խանգարեց նրան որևէ բան անել։ Այո՛, այդպես են մեր օրհնությունների մեծ մասը կորում։ …

… Երբ ինչ-որ մեկը չի օգտագործում իր բազկի մկանները, նա կորցնում է ուժը։ … Երբ մենք չենք զարգացնում մեր ունակությունները, մենք կորցնում ենք մեր ունակությունները։ Երբ անցյալում մարդիկ չեն պատվել քահանայությունը, այն վերցվել է նրանցից։ … Հոգևոր, մտավոր և ֆիզիկական տաղանդներից և ոչ մեկը չի զարգանում, երբ դրանք թաղում են հողի տակ»(The Law of the Harvest [1963], 375)։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այն ծառայից, ով թաքցրեց քանքարը։ (Թեև ուսանողները կարող են տարբեր սկզբունքներ առաջարկել, համոզվեք, որ նրանք բացահայտեն հետևյալ ճշմարտությունները․ Վախը կարող է խանգարել, որ մենք օգտագործենք այն շնորհներն ու ունակությունները, որոնք Տերը տվել է մեզ։ Եթե մենք չենք զարգացնում ու օգտագործում մեր հոգևոր շնորհները բարի նպատակների համար, ապա մենք կկորցնենք դրանք։)

  • Ինչպե՞ս կարող է վախը խանգարել, որ մենք բարիք գործենք մեր շնորհների ու ունակությունների միջոցով։

Ուսանողներին իրենց քննարկած սկզբունքների վերաբերյալ վկայություն բերելու հնարավորություն ընձեռեք։ Խրախուսեք նրանց օգտագործել իրենց շնորհներն ու ունակությունները՝ Տիրոջ աշխատանքը խթանելու համար։

Մատթեոս 25․31-46

Փրկիչը կանխագուշակում է ամբարիշտների բաժանումն արդարներից Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։

Նկար
Երկրորդ Գալուստը

Ցուցադրեք Երկրորդ Գալուստը նկարը (Ավետարանի նկարների գիրք [2009], հմր. 66, տես նաև LDS.org)։ Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 25․31-33 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերն անելու երկրի մարդկանց Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։

  • Ի՞նչ է Տերն անելու երկրի մարդկանց հետ Իր Երկրորդ Գալուստի ժամանակ։

  • Ամբարիշտներին ներկայացնելու համար ո՞ր կենդանիներին Տերն օրինակ բերեց։ Իսկ արդարների՞ն։

Ուսանողներին բաժանեք զույգերի։ Զույգերի կեսին հրավիրեք միասին կարդալ Մատթեոս 25․34–40 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպես Տերը կորոշի, թե ով է «ոչխարը» (Մատթեոս 25․32–33)։ Զույգերի մյուս կեսին հրավիրեք միասին կարդալ Մատթեոս 25․41-46 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպես Տերը կորոշի, թե ով է «այծը» (Մատթեոս 25․32–33

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, հանձնարարեք յուրաքանչյուր զույգի աշխատել այն զույգի հետ, որը կարդաց տարբեր հատվածներ։ Հանձնարարեք ուսանողներին ամփոփել իրենց կարդացածը և իրենց խմբերում քննարկել հետևյալ հարցերը։

  • Ինչպե՞ս է Տերը տարանջատում նրանց, ովքեր սիրում են Իրեն (ոչխարներ) և նրանց, ովքեր չեն սիրում (այծեր)։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այս հատվածներից:

Յուրաքանչյուր խմբից հրավիրեք մեկական ուսանողի, որպեսզի գրատախտակին գրի առնի իր խմբի բացահայտած սկզբունքը։ Ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքները․ Երբ մենք սիրում ու ծառայում ենք իրար, մենք ցույց ենք տալիս մեր սերը Տիրոջ հանդեպ։ Երբ մենք անտեսում ենք ուրիշների կարիքները, մենք անտեսում ենք Տիրոջը։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս սկզբունքները, տվեք հետևյալ հարցերը.

  • Տիրոջ աջ կողմում գտնվող մարդն ինչպե՞ս կարող է վերաբերվել իր փոքր քրոջը, ով խնդրում է օգնել կատարելու իր տնային աշխատանքը։

  • Տիրոջ ձախ կողմում գտնվող մարդն ինչպե՞ս կարող է վարվել իր դասընկերոջ հետ, ով իր գրքերը թողնում է միջանցքում։

  • Հասկանալով այդ սկզբունքները, ինչպե՞ս կարող ենք զարգացնել մեր հարաբերություններն ուրիշների հետ։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե վերջին 24 ժամվա մեջ, ինչպես են նրանք վերաբերվել ուրիշներին։ Հրավիրեք նրանց մտածել, թե արդյոք նրանք այլ կերպ կվարվեին, եթե ապագայում հայտնվեին նման իրավիճակում։ Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են ավելի հաճախակի սիրել ու ծառայել ուրիշներին և հրավիրեք նրանց գործել ըստ իրենց մտահղացման։ Հաջորդ անգամ ուսանողների հետ հանդիպելիս կարող եք ստուգել նրանց հաջողությունները և հրավիրել նրանց կիսվելու իրենց փորձառություններից մի քանիսով։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 25․15 «Տուաւ … իւրաքանչիւրին իր կարողութեան չափ»

Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստը խոսել է մեզ տրված տարբեր շնորհների մասին․

«Տերը վստահում է Իր բոլոր ծառաներին, այդ թվում՝ հոգևոր տաղանդներ ունեցող քահանայության բոլոր կրողներին։ … Թեև բոլորս տարբեր ենք մեր փորձառություններով, ընդունակություններով և ուժով, մենք բոլորս էլ օժտված ենք այդ հոգևոր շնորհները կիրառելու տարբեր հնարավորություններով և բոլորս էլ հաշվետու կլինենք այդ շնորհների օգտագործման և մեզ տրված հնարավորությունների համար» (“I Believe I Can, I Knew I Could,” Ensign, Nov. 2002, 50)։