Գրադարան
Դաս 31․ Մատթեոս 26․31-75


Դաս 31

Մատթեոս 26․31-75

Նախաբան

Գեթսեմանիի պարտեզում Հիսուս Քրիստոսը սկսեց Իր վրա վերցնել բոլոր մարդկանց մեղքերը, որպես Իր Քավության մի մաս։ Հուդան դավաճանությամբ Հիսուսին մատնեց հրեա առաջնորդներին։ Այնուհետև, Հիսուսն ապօրինաբար դատվեց է Կայիափա քահանայապետի կողմից, որտեղ կեղծ մեղադրանքներ ներկայացվեցին Նրան։ Միևնույն ժամանակ Պետրոսը երեք անգամ հերքեց Փրկչին ճանաչելու փաստն այն մարդկանց մոտ, ովքեր ճանաչեցին նրան, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկին։

Ուսուցման առաջարկներ

Մատթեոս 26․31-46

Հիսուս Քրիստոսը տառապում է Գեթսեմանիի պարտեզում

Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ իրավիճակի շուրջ. Մի երիտասարդ տղայի իր պատանեկության տարիներից ասել են, որ լիաժամկետ միսիա ծառայելը նրա պարտականությունն է։ Դեռահաս դառնալով նա դեռևս գիտակցում է, որ պետք է ծառայի միսիայում, սակայն դժվարանում է հանձն առնել այդ գործը։ Նա ավելի շատ հետաքրքրված է այլ հնարավորություններով և մտավախություն ունի, որ միսիան կխանգարի իրեն հասնելու այդ ամենին։

  • Ի՞նչ այլ իրավիճակներում կարող են երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց ցանկությունները տարբերվել նրանց վերաբերյալ Երկնային Հոր ունեցած ցանկություններից։ (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին:)

  • Ինչո՞ւ է երբեմն դժվար կատարել Երկնային Հոր կամքը։

Հրավիրեք ուսանողներին Մատթեոս 26․31–46 հատվածներում փնտրել այն սկզբունքները, որոնք կօգնեն նրանց այն ժամանակ, երբ դժվարանան ենթարկվել Երկնային Հոր կամքին։

Հիշեցրեք ուսանողներին, որ ինչպես գրված է Մատթեոս 26․1–30 հատվածներում, Տերը կերավ Զատկի ուտելիքն Իր Առաքյալների հետ և հաստատեց հաղորդությունը։

Հանձնարարեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․31-35 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչ մարգարեացավ Հիսուսն Իր Առաքյալների մասին։

  • Ըստ Հիսուսի խոսքերի, ի՞նչ կպատահեր Առաքյալների հետ այդ գիշեր։

Կարող եք բացատրել, որ այդ ենթատեքստում կ’գայթակղիք բառը նշանակում է ուրանալ, շրջվել կամ հրաժարվել մեկից։

  • Ինչպե՞ս արձագանքեցին Պետրոսն ու մյուս առաքյալները Փրկչի խոսքերին։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․36-38 հատվածները։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե որտեղ գնացին Հիսուսն ու Առաքյալները Զատկի խնջույքից հետո։ Հորդորեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

Խնդրեք ուսանողներին բացել Աստվածաշնչյան Լուսանկարները` հմր. 11, «Ձիթենյաց սար» և հմր. 12, «Գեթսեմանի պարտեզ», որոնք գտնվում են Հակոբոս թագավորի Աստվածաշնչի Վերջին Օրերի Սրբերի հրատարակության մեջ։ Բացատրեք, որ Գեթսեմանին ձիթենիների պարտեզ էր, որը տեղակայված էր Ձիթենյաց սարի լանջին՝ անմիջապես Երուսաղեմի պատերից այն կողմ և Գեթսեմանի բառը նշանակում է «ձիթենյաց հնձան»։

Նկար
Mount of Olives

Ձիթենյաց սար

Նկար
Գեթսեմանիի Պարտեզ

Գեթսեմանիի Պարտեզ

  • Ո՞ր արտահայտություններն են 36–38 հատվածներում նկարագրում այն հոգեվիճակը, որը պատեց Հիսուսին Գեթսեմանի մուտք գործելիս։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․39 հատվածները և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել նրան, թե ինչ արեց Հիսուսը «մի քիչ առաջ գնալով» պարտեզում։

  • Ո՞ր բառերն ու արտահայտություններն են 37–39 հատվածներում նկարագրում այն դժվարին բեռը, որը կրում էր Հիսուսը։

  • Ի՞նչ խնդրեց Հիսուսը, որ Հայրը հեռացներ Նրանից։

Ցույց տվեք մի բաժակ։ Բացատրեք, որ բաժակը, որի մասին Հիսուսը խոսում էր, խորհրդանշում էր այն դառը տառապանքը, որը Նա կրում էր որպես Քավության մաս։ Գեթսեմանիում Հիսուս Քրիստոսը սկսեց Իր վրա վերցնել բոլոր մարդկանց մեղքերը և տառապանքները, որպես Իր մեծ քավող զոհաբերության մաս։

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքերը, ով բացատրում է, թե ինչ նկատի ուներ, երբ խնդրեց Հորը հեռացնել այդ բաժակն իրենից․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Տերն իրականում ասել է. «Եթե կա մեկ այլ ճանապարհ, ես ավելի շուտ կնախընտրեմ քայլել դրանով։ Եթե կա որևէ այլ ճանապարհ, ցանկացած այլ ճանապարհ, ես ուրախությամբ կընդունեմ այն»։ … Բայց ի վերջո բաժակը չհեռացվեց» (“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 41)։

Կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» արտահայտությունը (հատված 39

  • Չնայած նրան, որ Հիսուսը խնդրեց ուրիշ ճանապարհ Հոր նպատակներն իրականացնելու համար, ի՞նչ արեց Նա՝ Քավությունն իրագործելու համար։ (Ուսանողները պետք է հետևյալ ճշմարտության նման մի բան բացահայտեն․ Հիսուս Քրիստոսն Իր կամքը ենթարկեցրեց Հոր կամքին, որպեսզի իրագործի Քավությունը։)

  • Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսից այն մասին, թե ինչպես էր Նա հոժար Իր կամքը ենթարկեցնել Հոր կամքին անկախ այն հանգամանքից, որ դրա արդյունքում Նա կենթարկվեր ուժգին տառապանքի և, ի վերջո, մահվան։

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ …

  • Ինչպե՞ս կլրացնեք այս նախադասությունը՝ ելնելով Մատթեոս 26․39 հատվածի սովորածից։ (Ուսանողների բառերով ավարտեք նախադասությունն այնպես, որ այն արտահայտի հետևյալ ճշմարտությունը․ Մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսի օրինակին, երբ մեր կամքը ենթարկեցնում ենք Երկնային Հոր կամքին։)

Հիշեցրեք ուսանողներին այն երիտասարդ տղայի իրավիճակը, որը տատանվում էր միսիա ծառայելու հարցում, ինչպես նաև գրատախտակին գրված այլ իրավիճակները։

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի օրինակն ամրացնել մեզ այդ իրավիճակներում։

Հորդորեք ուսանողներին մտածել այն մասին, երբ իրենց ցանկությունները տարբերվել են Երկնային Հոր կամքից, բայց այնուամենայնիվ նրանք հետևել են Նրա կամքին։ Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց փորձով և բացատրել, թե ինչու կայացրեցին այդ որոշումը և ինչ զգացում ունեն այդ մասին։

Խրախուսեք ուսանողներին բացահայտել այն բնորոշ եղանակը, ըստ որի նրանք կհետևեն Հիսուս Քրիստոսի օրինակին՝ ենթարկեցնելով իրենց կամքը Երկնային Հոր կամքին։

Հանձնարարեք ուսանողներին վերանայել Մատթեոս 26․37–38 հատվածները և ուշադրություն դարձնել Գեթսեմանիում Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին տրված Փրկչի ցուցումներին։

  • Ի՞նչ ցուցումներ Հիսուսը տվեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։

  • Ձեր կարծիքով, ի՞նչ էր նշանակում «ինձ հետ արթուն կացէք» ցուցումը: (հատված 38):

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու աշակերտները Փրկչի հետ արթուն մնալու ցուցման կարիքն ունեին, բացատրեք, որ երբ աշակերտները եկան պարտեզ, նրանք «սկսեցին զարմանալ և տխրել և դժգոհել իրենց սրտերում ու կասկածել, թե արդյոք դա Մեսիան է» (Joseph Smith Translation, Mark 14:36 [in the Bible appendix])։ Պատվիրելով Իր աշակերտներին արթուն մնալ Իր հետ, Հիսուսը նախազգուշացնում էր նրանց զգոն մնալ, քանի որ Նրա հանդեպ նրանց հավատքը կարող էր փորձվել։

  • Ինչո՞ւ աշակերտները կարող էին կասկածել, թե արդյոք Հիսուսն իսկապես Մեսիան էր։ (Հրեաներից շատերը չէին հասկանում, որ Մեսիան պետք է տառապեր և մահանար, այլ՝ ակնկալվում էր, որ Մեսիան հրեաներին կազատագրեր հռոմեացիների կործանումից։)

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 26․40 հատվածը և խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե, համաձայն Հիսուսի բացահայտման, ինչ սկսեցին անել այս երեք Առաքյալներ, երբ Նա աղոթում էր։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։ Բացատրեք, որ Ղուկաս 22․45 հատվածի Ջոզեֆ Սմիթ Թարգմանությունը նշում է, որ աշակերտները քնած էին, քանզի «նորանց քնի մէջ գտաւ տրտմութիւնից»։

  • Ինչո՞ւ էին Առաքյալները լցված տրտմությամբ։

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե լինեիք նրանց տեղում և հասկանայիք, որ քնում եք՝ Փրկչի հետ արթուն մնալու փոխարեն։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մատթեոս 6․41 հատվածը և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել, թե ինչ ասաց Հիսուսն Իր աշակերտներին, որ նրանք անեին։ Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց մտքերով։

  • Ի՞նչ սկզբունք կարող ենք սովորել այդ Առաքյալներին տված Փրկչի ցուցումներից։ (Ուսանողները պետք է հետևյալ սկզբունքը բացահայտեն․ Եթե մենք անընդհատ արթուն մնանք ու աղոթենք, մենք ուժ կունենանք գայթակղությանը դիմակայելու համար։)

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում «հոգին հոժար է, բայց մարմինը տկար» արտահայտությունը (41-րդ հատված)։ Ինչպե՞ս է դա առնչվում գայթակղությանը դիմակայելուն։

  • Հիշեցրեք, որ «արթուն կենալ» նշանակում է զգոն լինել։ Ինչպե՞ս կարող է հոգևոր առումով արթուն մնալն ու աղոթքն օգնել մեզ դիմակայելու թուլություններն ու գայթակղությունը։

Հարցրեք դասարանի անդամներին, թե արդյոք նրանք Գեթսեմանի Առաքյալների նման երբևէ տրվել են գայթակղությանը՝ չաղոթելու և արթուն չմնալու պատճառով։ Հարցրեք նրանց, թե ինչպես է այդ որոշումն ազդել նրանց վրա։ Հրավիրեք ուսանողներին հիշել այն մասին, երբ նրանք դիմակայել են գայթակղությանը՝ աղոթքի և արթուն մնալու շնորհիվ։

  • Ի՞նչն է օգնել ձեզ հետևողական լինել հոգևոր առումով արթուն մնալու և աղոթելու հարցում։

Վկայեք, որ մենք կարող ենք դիմակայել գայթակղությանը, եթե մենք շարունակաբար արթուն մնանք և աղոթենք։ Հանձնարարեք դասարանի անդամներին թղթերի վրա գրել մեկ բան, որը նրանք կանեն, որպեսզի ավելի լավ արթուն մնան և աղոթեն։ Խրախուսեք նրանց թուղթն իրենց մոտ պահել, որը կհիշեցնի նրանց իրենց նպատակի մասին։

Ամփոփեք Մատթեոս 26․42-46 հատվածները և բացատրեք, որ Հիսուսը Գեթսեմանի պարտեզում երեք անգամ աղոթեց։ Ամեն անգամ Նա Երկնային Հոր կամքին հնազանդվելու Իր պատրաստակամությունն արտահայտեց։

Մատթեոս 26․47-75

Հիսուս Քրիստոսին ձերբակալվում և դատվում է Կայիափայի կողմից

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Ջերալդ Ն. Լանդի հետևյալ խոսքերը, ով ավելի ուշ դարձավ Յոթանասունի անդամ․

Նկար
Elder Gerald N. Lund

«Պատկերացրեք [Հիսուս Քրիստոսին] մի Էակ՝ ում զորությունը, լույսը և փառքը տիեզերքը պահում են կարգուկանոնի մեջ, մի Էակ՝ ում խոսքի զորությունից արեգակնային համակարգերը, գալակտիկաները և աստղերը ստեղծվում են, կանգնած է ամբարիշտ մարդկանց առաջ և դատվում է նրանց կողմից կարծես անարժան և արժեք չներկայացնող մեկը» (“Knowest Thou the Condescension of God?” in Doctrines of the Book of Mormon: The 1991 Sperry Symposium, ed. Bruce A. Van Orden and Brent L. Top [1992], 86)։

Գրեք՝ Մատթեոս 26․47–68 հատվածը գրատախտակին։ Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել այդ հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը շարունակեց ենթարկվել Իր Հոր կամքին նույնիսկ այն ժամանակ, երբ Նա վատ վերաբերմունքի արժանացավ և դատվեց ամբարիշտ մարդկանց կողմից։ Ձեր ուսանողների կարիքներից ելնելով, կարող եք դասարանով բարձրաձայն կարդալ այդ հատվածները, ուսանողներին բաժանել զույգերի և բարձրաձայն կարդալ այդ հատվածները կամ հանձնարարել ուսանողներին մտքում կարդալ դրանք։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո տվեք հետևյալ հարցը.

  • Ինչպե՞ս Հիսուս Քրիստոսը ենթարկվեց Երկնային Հոր կամքին նույնիսկ այն ժամանակ, երբ Նա վատ վերաբերմունքի արժանացավ և դատվեց ամբարիշտ մարդկանց կողմից։

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մատթեոս 26.53 հատվածը։ Հանձնարարեք դասարանի անդամներին հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ըստ Հիսուսի խոսքերի, ինչ կարող էր անել այդ իրադարձությունների ժամանակ։

  • Ի՞նչ կարող էր Փրկիչն անել։

  • Իրեն ազատելու համար հրեշտակների խումբ կամ այլ աստվածային զորություն խնդրելու փոխարեն, ի՞նչ արեց Հիսուսը։

  • Ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Երկնային Հոր կամքին Փրկչի պատրաստակամության մասին՝ անկախ հանգամանքներից։

Չնայած նրան, որ Հիսուս Քրիստոսն Իրեն ծեծող մարդուն ոչնչացնելու զորություն ուներ, Նա տառապեց և դիմացավ կամովին (տես 1 Նեփի 19․9)։ Առաջնորդներն ու զինվորները չէին հասկանում այն անսահման զորությունը, որը Հիսուսը կարող էր կանչել, եթե դա լիներ Հոր կամքը, որ Նա այդպես վարվեր։

Նշեք, որ ինչպես գրված է 56-րդ հատվածում, Փրկչի այն մարգարեությունը, որ Առաքյալները կհրաժարվեին Իրենից, կատարվեց։ Սակայն այդ հրաժարումը ժամանակավոր էր։

Ամփոփեք Մատթեոս 26․69-75 հատվածները և բացատրեք, որ երբ Հիսուսը դատվում էր Իր ձերբակալությունից հետո, Պետրոսը երեք անգամ հերքեց, որ ճանաչում է Նրան։ (Նշում․ Պետրոսի հերքումն առավել մանրամասնորեն կքննարկվի Ղուկասի 22-ի դասի ժամանակ։)

Բերեք ձեր վկայությունը՝ դասի ընթացքում բացահայտած ճշմարտությունների վերաբերյալ։

Բացատրական և պատմական տեղեկություն

Մատթեոս 26․39 «Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

«Եթե դուք ուզում եք ձեր ուսանողների մեջ արթնացնել մի շատ կարևոր պարտավորություն՝ ի պատասխան Փրկչի անզուգական զոհաբերության, նրանց մեղսագործությունների դիմաց վճարված գնի, նրանց մեղքերի համար Նրա տարած վշտի, ապա օգնեք նրանց գիտակցել հնազանդության անհրաժեշտությունը՝ իրենց ընտրության դժվարին պահերին ենթարկվելու «Հոր կամքին» [3 Նեփ. 11․11]՝ անկախ նրանից, թե ինչ գին կվճարեն դրա դիմաց։ Նրանք միշտ չեն այդպես վարվի, համենայն դեպս ոչ ավելի հաճախ, քան ես և դուք ենք կարողացել անել, սակայն թող դա լինի նրանց նպատակը։ Ամենակարևորը, որ Քրիստոսը, կարծես, ցանկանում է շեշտել Իր առաքելության հետ կապված, անձնական արժեքներից և զարմանահրաշ քարոզներից ավելին, անգամ բժշկելուց ավելին, դա այն է, որ Նա ենթարկեց Իր կամքը Հոր կամքին» (“Teaching, Preaching, Healing,” Ensign, Jan. 2003, 41)։