Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հայհոյել, Հայհոյանք


Հայհոյել, Հայհոյանք

Աստծո կամ սրբազան բաների վերաբերյալ անպատիվ կամ անհարգալից խոսելը:

Հիսուսը շատ անգամ հրեաների կողմից մեղադրվում էր հայհոյանք խոսելու մեջ, որովհետև նա պնդում էր, որ մեղքերը թողելու իրավունք ունի (Մատ. Թ.2–3; Ղուկ. Ե.20–21), որովհետև իրեն Աստծո Որդի էր անվանում (Հովհ. Ժ.22–36; ԺԹ.7), և որովհետև ասում էր, որ նրան կտեսնեն զորության աջ կողմում նստած և երկնքի ամպերի մեջ գալիս (Մատ. ԻԶ.64–65): Այդ մեղադրանքները ճիշտ կլինեին, եթե ճշմարիտ չլիներ այն ամենն, ինչ նա ասում էր: Ծերակույտի առաջ դատվելիս՝ նրա դեմ բերած սուտ վկաների մեղադրանքը (Մատ. ԻԶ.59–61) հայհոյանքն էր Աստծո տաճարի դեմ: Սուրբ Հոգու դեմ հայհոյանքը, որը Քրիստոսին գիտակցաբար ուրանալն է, նրա մասին կատարյալ գիտելիք ստանալուց հետո, աններելի մեղք է (Մատ. ԺԲ.31–32; Մար. Գ.28–29; ՎևՈՒ 132.27):