Մեծ երջանկության վիճակ, որն առաջանում է արդարակյաց ապրելուց: Մահկանացու կյանքի նպատակն այն է, որ բոլոր մարդիկ ուրախություն ունենան (2 Նեփի 2.22–25 ): Լիակատար ուրախությունը կգա միայն Հիսուս Քրիստոսի միջոցով (Հովհ. ԺԵ.11 ; ՎևՈՒ 93.33–34 ; 101.36 ):
Ուրախության մեծ ավետիք եմ բերել քեզ, Ղուկ. Բ.10 .
Ձեր ուրախությունը ոչ ոք չի առնի ձեզանից, Հովհ. ԺԶ.22 .
Հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, Գաղ. Ե.22 .
Նրա պտուղը լցրեց իմ հոգին չափազանց մեծ ուրախությամբ, 1 Նեփի 8.12 .
Մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն, 2 Նեփի 2.25 .
Արդարների ուրախությունը լիակատար կլինի հավիտյան, 2 Նեփի 9.18 .
Նրանք կկարողանան բնակվել Աստծո հետ՝ երբեք չվերջացող երջանկության վիճակում, Մոսիա 2.41 .
Ես կհրաժարվեմ այն ամենից, ինչ ունեմ, որ կարողանամ ստանալ այդ մեծ ուրախությունը, Ալմա 22.15 .
Գուցե ես կարողանամ Աստծո ձեռքում լինել մի գործիք՝ ինչ-որ մի հոգու ապաշխարության բերելու. և այս է իմ ուրախությունը, Ալմա 29.9 .
Ի՜նչպիսի ուրախություն, և ի՜նչ սքանչելի լույս տեսա ես, Ալմա 36.20 .
Իմ Հոգին կլցնի քո հոգին ուրախությամբ, ՎևՈՒ 11.13 .
Որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում, ՎևՈՒ 18.15–16 .
Այս աշխարհում ձեր ուրախությունը լիակատար չէ, բայց ինձանում ձեր ուրախությունը լիակատար է, ՎևՈՒ 101.36 .