Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հանգստության օր


Հանգստության օր

Սուրբ օր, որն ամեն շաբաթ առանձնացվում է հանգստի և երկրպագության համար: Այն բանից հետո, երբ Աստված ստեղծեց բոլոր բաները, յոթերորդ օրը նա հանգստացավ և պատվիրեց, որ շաբաթվա մեկ օրը լինի հանգստի օր՝ օգնելու մարդկանց, որ հիշեն իրեն (Ել. Ի.8–11):

Նախքան Քրիստոսի հարությունը, Եկեղեցու անդամները շաբաթվա վերջին օրն էին պահում որպես Շաբաթ (Հանգստության օր), ինչպես որ անում էին հրեաները: Հարությունից հետո Եկեղեցու անդամները՝ թե՛ հրեաները և թե՛ հեթանոսները, սկսեցին պահել շաբաթվա առաջին օրը (Տիրոջ օրը), որպեսզի հիշեն Տիրոջ հարությունը: Այսօր Եկեղեցին շարունակում է պահել շաբաթվա մեկ օրը՝ որպես սուրբ հանգստության օր, Աստծուն երկրպագելու և աշխարհի գործերից հանգստանալու համար:

Հանգստության օրը մարդկանց հիշեցնում է հոգևոր սնուցման կարիքի և նրանց պարտականության մասին, որ հնազանդվեն Աստծուն: Երբ որ երկիրն անլրջությամբ է վերաբերվում Հանգստութան օրը պահելուն, այն ազդում է կյանքի բոլոր ոլորտների վրա և հոգևոր կյանքը քայքայվում է (Նեեմ. ԺԳ.15–18; Երեմ. ԺԷ.21–27):