Հունձք Սուրբ գրքերում հունձք բառը երբեմն օգտագործվում է փոխաբերաբար, նշելով մարդկանց Եկեղեցի բերելը, որն Աստծո արքայությունն է երկրի վրա, կամ դատաստանի ժամանակը, ինչպիսին է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը. Հունձքն անցավ, ամառը վերջացավ, բայց մենք չփրկվեցինք, Երեմ. Ը.20 (ՎևՈՒ 56.16). Հունձքը շատ է, բայց մշակները քիչ են, Մատ. Թ.37. Հունձքն աշխարհի վերջն է, Մատ. ԺԳ.39. Մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի, Գաղ. Զ.7–9 (ՎևՈՒ 6.33). Արտը սպիտակել է, արդեն հնձին հասել, ՎևՈՒ 4.4. Հունձքը կավարտվի, իսկ ձեր հոգիները չեն փրկվի, ՎևՈՒ 45.2. Հնձի ժամանակը եկել է, և իմ խոսքն անպայման պիտի կատարվի, ՎևՈՒ 101.64.