Խաբկանք, Խաբել, Խաբեություն Տե՛ս նաև Նենգություն; Ստել Սուրբ գրքերում խաբել նշանակում է այնպես անել, որ մարդ հավատա մի բանի, ինչը ճշմարիտ չէ: Նա, ով նենգությամբ երդում չի անում, վեր կգնա Տիրոջ սարը, Սաղ. ԻԴ.4. Խաբող մարդուց ազատիր ինձ, Սաղ. ԽԳ.1. Վայ նրանց, որ չարին ասում են բարի, և բարուն ասում են չար, Ես. Ե.20 (2 Նեփի 15.20). Թող ոչ ոք իր անձը չխաբի, Ա Կոր. Գ.18. Թող ոչ ոք չխաբի ձեզ դատարկ խոսքերով, Եփես. Ե.6. Չար մարդիկ պիտի մոլորեցնեն և իրենք մոլորվեն, Բ Տիմ. Գ.13. Սատանան, որը ողջ աշխարհին մոլորեցնում էր, վայր գցվեց, Հայտ. ԺԲ.9. Սատանան կապվեց, որ այլևս չմոլորեցնի ազգերին, Հայտ. Ի.1–3. Տերը չի կարող խաբվել, 2 Նեփի 9.41. Եթե դուք հետևեք Որդուն, չգործելով ոչ մի խաբեություն Աստծո առաջ, դուք կստանաք Սուրբ Հոգին, 2 Նեփի 31.13. Սերեմը խոստովանեց, որ խաբված է եղել դևի զորությամբ, Հակոբ 7.18. Թագավոր Նոյի մարդիկ խաբվել էին շողոքորթ խոսքերից, Մոսիա 11.7. Իմաստունները վերցրել են Սուրբ Հոգին, որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել, ՎևՈՒ 45.57. Վայ նրանց, ովքեր խաբեբաներ են, ՎևՈՒ 50.6. Նա դարձավ Սատանա՝ բոլոր ստերի հայրը, որ խաբի և կուրացնի մարդկանց, Մովսես 4.4.