Հազարամյակ Տե՛ս նաև Դժոխք; Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը Հազարամյա խաղաղության ժամանակաշրջան, որը կսկսվի, երբ Քրիստոսը կվերադառնա՝ երկրի վրա անձամբ թագավորելու (ՀՀ 1.10): Մարդիկ սուր չեն բարձրացնի, ոչ էլ կսովորեն պատերազմել, Ես. Բ.4 (2 Նեփի 12.4; Միքիա Դ.3). Ամայացած երկիրը Եդեմի պարտեզի նման է դարձել, Եզեկ. ԼԶ.35. Նրանք կենդանացան և Քրիստոսի հետ թագավորեցին հազար տարի, Հայտ. Ի.4. Արդարության շնորհիվ Սատանան զորություն չունի, 1 Նեփի 22.26. Ես արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա հազար տարի, ՎևՈՒ 29.11. Երբ հազար տարին վերջանա, ես կխնայեմ երկիրը մի փոքր ժամանակով, ՎևՈՒ 29.22. Մեծ Հազարամյակը պիտի գա, ՎևՈՒ 43.30. Արդարների զավակները կմեծանան առանց մեղքի, ՎևՈՒ 45.58. Երեխաները պիտի մեծանան, մինչև որ դառնան ծեր. մարդիկ կփոխվեն մի ակնթարթում, ՎևՈՒ 63.51. Յոթերորդ հազարամյակի սկզբում Տերը կսրբագործի երկիրը, ՎևՈՒ 77.12. Նրանք կրկին չեն ապրի, մինչև որ հազար տարին չվերջանա, ՎևՈՒ 88.101. Սատանան կապված կլինի հազար տարվա ընթացքում, ՎևՈՒ 88.110. Նկարագրվում է Հազարամյակը, ՎևՈՒ 101.23–34. Հազար տարի երկիրը պիտի հանգստանա, Մովսես 7.64.