Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ընդհանուր համաձայնություն


Ընդհանուր համաձայնություն

Այն սկզբունքը, որով Եկեղեցու անդամները հաստատում են Եկեղեցում ծառայության կանչվածներին, ինչպես նաև մյուս Եկեղեցական որոշումները, որոնք պահանջում են նրանց աջակցությունը, որը սովորաբար, արտահայտվում է աջ ձեռքի բարձրացմամբ:

Հիսուս Քրիստոսը կանգնած է իր Եկեղեցու գլխին: Սուրբ Հոգու ոգեշնչմամբ նա ղեկավարում է Եկեղեցու առաջնորդներին կարևոր գործերում և որոշումներում: Այնուամենայնիվ, Եկեղեցու բոլոր անդամներն իրավունք և արտոնություն ունեն՝ հաստատելու կամ չհաստատելու իրենց առաջնորդների որոշումները: