Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Մարգարեների դպրոց


Մարգարեների դպրոց

Կիրթլենդում՝ Օհայո (Ամերիկայի Միացյալ Նահանգներում), 1832–1833թթ. ձմռանը Տերը Ջոզեֆ Սմիթին պատվիրեց մի դպրոց կազմակերպել, որպեսզի եղբայրներին ուսուցանվի բոլոր բաները, որոնք վերաբերում են ավետարանին և Աստծո արքայությանը: Եկեղեցու վաղ շրջանի ղեկավարներից շատերը ծնունդ առան այդ դպրոցից: Մարգարեների կամ երեցների մեկ այլ դպրոց ղեկավարում էր Փարլի Պ. Պրատը Միսսուրիի Ջեկսոն գավառում (ՎևՈՒ 97.1–6): Նմանատիպ դպրոցներ սկսեցին կազմակերպվել Սրբերի արևմուտք գաղթելուց ոչ շատ անց. սակայն շուտով դրանք դադարեցին գործել: Ավետարանի ուսուցումն այսօր անցկացվում է տանը, քահանայության քվորումներում և տարբեր օժանդակ կազմակերպություններում, և Եկեղեցու դպրոցների և ճեմարանի ու ինստիտուտի դասարանների միջոցով: