Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ: Աստված իր խորհուրդները հայտնում է նրանց, ովքեր հնազանդ են ավետարանին: Աստծո որոշ խորհուրդներ դեռևս հայտնի պիտի դառնան:
Ձեզ տրված է իմանալ երկնքի արքայության խորհուրդները, Մատ. ԺԳ.11 .
Եթե բոլոր խորհուրդներն իմանամ, բայց գթություն չունենամ, ոչինչ եմ, Ա Կոր. ԺԳ.2 .
Նեփին մեծ գիտելիքներ ուներ Աստծո խորհուրդների մասին, 1 Նեփի 1.1 .
Շատերին է տրված իմանալ Աստծո խորհուրդները, Ալմա 12.9 .
Այդպիսիներին տրված է իմանալ Աստծո խորհուրդները, Ալմա 26.22 .
Այս խորհուրդները դեռ լիովին հայտնի չեն դարձվել ինձ, Ալմա 37.11 .
Շատ խորհուրդներ կան, որոնք ոչ ոք չգիտի, բացի Աստծուց, Ալմա 40.3 .
Ի՜նչ մեծ է աստվածայնության խորհուրդը, ՎևՈՒ 19.10 .
Եթե խնդրես, դու կստանաս հայտնություն և կիմանաս արքայության խորհուրդները, ՎևՈՒ 42.61, 65 (Ա Կոր. Բ.7, 11–14 ).
Նրան, ով պահում է իմ պատվիրանները, կտրվեն արքայության խորհուրդները, ՎևՈՒ 63.23 .
Ես բոլոր խորհուրդները հայտնի կդարձնեմ նրանց, ՎևՈՒ 76.7 .
Մեծագույն քահանայությունը կրում է խորհուրդների բանալիները, ՎևՈՒ 84.19 .
Իր գալստի ժամանակ Տերը հայտնի կդարձնի թաքնված բաներ, որոնք ոչ ոք չի իմացել, ՎևՈՒ 101.32–33 .
Մելքիսեդեկյան Քահանայությունն արքայության խորհուրդները ստանալու առանձնաշնորհն ունենալն է, ՎևՈՒ 107.19 .