Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Ծոմ, Ծոմապահություն


Ծոմ, Ծոմապահություն

Կամավոր ձեռնպահ մնալ ուտելուց և խմելուց՝ Տիրոջը մոտենալու և նրա օրհնությունները խնդրելու նպատակով: Երբ անհատները կամ խմբերը ծոմ են պահում, նրանք պետք է նաև աղոթեն, որպեսզի հասկանան Աստծո կամքը և ավելի մեծ հոգևոր ուժ ստանան: Ծոմապահությունը միշտ կիրառվել է ճշմարիտ հավատացյալների կողմից:

Եկեղեցում՝ ներկայումս, ամեն ամսվա մեկ Հանգստության օրն առանձնացված է ծոմապահության համար: Այդ ժամանակ Եկեղեցու անդամներն ուտելիք և ջուր չեն օգտագործում քսանչորս ժամվա ընթացքում: Ապա նրանք Եկեղեցուն են նվիրաբերում այն գումարը, որը ծախսած կլինեին այդ ուտելիքների համար: Այդ գումարն անվանվում է ծոմի նվիրատվություն: Ծոմի նվիրատվությունը Եկեղեցին օգտագործում է աղքատներին և կարիքավորներին օժանդակելու համար: