Աստծո սուրբ մարդկանց խոսքերը՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր, երբ ներշնչված են Սուրբ Հոգով: Եկեղեցու ներկայիս պաշտոնապես կանոնացված սուրբ գրքերի թվում են՝ «Աստվածաշունչը», «Մորմոնի Գիրքը», «Վարդապետություն և Ուխտերը» և «Թանկագին Մարգարիտը»: Հիսուսը և Նոր Կտակարանի հեղինակները Հին Կտակարանի գրքերը համարում էին սուրբ գրքեր (Մատ. ԻԲ.29 ; Հովհ. Ե.39 ; Բ Տիմ. Գ.15 ; Բ Պետ. Ա.20–21 ):
Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբ սուրբ գրքերը բաց էր անում մեզ համար, Ղուկ. ԻԴ.32 .
Քննեք սուրբ գրքերը. քանզի կարծում եք, որ նրանցով ունեք հավերժական կյանք. և նրանք են, որ վկայում են իմ մասին, Հովհ. Ե.39 .
Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ, թե ինչ պետք է անեք, 2 Նեփի 32.3 .
Բոլոր նրանք, ովքեր առաջնորդվում են հավատալու սուրբ գրքերին, կայուն են և հաստատուն հավատքում, Հել. 15.7–8 .
Մարդիկ սխալվում են, աղավաղելով սուրբ գրքերը, և չեն հասկանում դրանք, ՎևՈՒ 10.63 .
Այս խոսքերը ո՛չ մարդկանցից են, ո՛չ էլ մարդուց, այլ ինձանից, ՎևՈՒ 18.34–36 .
Մորմոնի Գրքի առաջ գալն աշխարհին ապացուցում է, որ սուրբ գրքերը ճշմարիտ են, ՎևՈՒ 20.2, 8–12 .
Թող ձեր ժամանակը նվիրվի սուրբ գրքերն ուսումնասիրելուն, ՎևՈՒ 26.1 .
Սուրբ գրքերը տրվել են Սրբերի ուսուցման համար, ՎևՈՒ 33.16 .
Սուրբ գրքերը տրվել են՝ ընտրյալների փրկության համար, ՎևՈՒ 35.20 .
Ուսուցանեք իմ ավետարանի սկզբունքները, որոնք Աստվածաշնչում են և Մորմոնի Գրքում, ՎևՈՒ 42.12 .
Այդ բաների վերաբերյալ իմ օրենքները տրված են իմ սուրբ գրքերում, ՎևՈՒ 42.28 .
Ինչ որ խոսվում է Սուրբ Հոգու ներգործությամբ, սուրբ գրություն է, ՎևՈՒ 68.4 .
Սուրբ գրքերում հիշատակված են սրբազան շատ գրություններ, որոնք մենք այսօր չունենք, որոնց թվում են հետևյալ գրքերը և հեղինակները՝ ուխտի գիրքը (Ել. ԻԴ.7 ), Տիրոջ պատերազմների գիրքը (Թվ. ԻԱ.14 ), Ուղիղի գիրքը (Հես. Ժ.13 ; Բ Թագ. Ա.18 ), Սողոմոնի գործերի գիրքը (Գ Թագ. ԺԱ.41 ), տեսանող Սամուելը (Ա Մն. ԻԹ.29 ), Նաթան մարգարեն (Բ Մն. Թ.29 ), Սեմայիա մարգարեն (Բ Մն. ԺԲ.15 ), Ադդով մարգարեն (Բ Մն. ԺԳ.22 ), Հեուն (Բ Մն. Ի.34 ), տեսանողների խոսքերը (Բ Մն. ԼԳ.19 ), Ենովքի գիրքը (Հուդա Ա.14 ) և Զենոքի, Նեումի և Զենոսի խոսքերը (1 Նեփի 19.10 ), Զենոսի (Հակոբ 5.1 ), Զենոքի և Եզիասի խոսքերը (Հել. 8.20 ), և հիշատակի գիրքը (Մովսես 6.5 ). թուղթ առ Կորնթացիս (Ա Կոր. Ե.9 ) և թուղթ առ Եփեսացիս (Եփես. Գ.3 ) և թուղթ առ Լավոդիկեցիս (Կող. Դ.16 ):
Սուրբ գրքերը պետք է պահպանվեն
Մենք պետք է ձեռք բերենք այս հիշատակարանները, որպեսզի պահպանենք մարգարեների կողմից ասված խոսքերը, 1 Նեփի 3.19–20 .
Ես պետք է պահպանեմ այս թիթեղները, Հակոբ 1.3 .
Այս բաները պահվել և պահպանվել են Աստծո ձեռքով, Մոսիա 1.5 .
Հոգ տար այս սրբազան բաների մասին, Ալմա 37.47 .
Սուրբ գրքերը վկայում են իմ մասին, Հովհ. Ե.39 .
Բոլոր սուրբ գրքերն Աստծուց են ներշնչված և օգտակար են վարդապետության և ուսուցանելու համար, Բ Տիմ. Գ.15–16 .
Ես բոլոր սուրբ գրությունները նմանեցնում էի մեզ, որպեսզի դա լիներ մեր օգտի և ուսման համար, 1 Նեփի 19.23 .
Հոգիս հրճվում է սուրբ գրություններից, 2 Նեփի 4.15–16 .
Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որ գրենք, որպեսզի համոզենք մեր երեխաներին և նաև մեր եղբայրներին, որ հավատան Քրիստոսին, 2 Նեփի 25.23 .
Նրանք քննում էին սուրբ գրքերը և այլևս ականջ չէին դնում այս ամբարիշտ մարդու խոսքերին, Հակոբ 7.23 (Ալմա 14.1 ).
Եթե չլինեին այս թիթեղները, մենք պիտի տառապեինք անգիտության մեջ, Մոսիա 1.2–7 .
Նրանք ջանասիրաբար քննել էին սուրբ գրքերը, որ կարողանային իմանալ Աստծո խոսքը, Ալմա 17.2–3 .
Սուրբ գրքերը պահպանվել են՝ հոգիներին փրկության բերելու համար, Ալմա 37.1–19 (2 Նեփի 3.15 ).
Աստծո խոսքը կառաջնորդի Քրիստոսի մարդուն, Հել. 3.29 .
Ինչ որ նրանք խոսում են Սուրբ Հոգով, սուրբ գրություն կլինի և Աստծո զորությունն ի փրկություն, ՎևՈՒ 68.4 .
Տպագրեք իմ սուրբ գրքերի լրիվությունը՝ իմ Եկեղեցին կառուցելու և իմ ժողովրդին նախապատրաստելու համար, ՎևՈՒ 104.58–59 .
Սուրբ գրքերի ի հայտ գալու մարգարեություններ
Ուրիշ գրքեր առաջ կգան, 1 Նեփի 13.39 .
Դուք կարիք չունեք ենթադրելու, որ Աստվածաշունչը պարունակում է իմ բոլոր խոսքերը, 2 Նեփի 29.10–14 .
Կառչած մնացեք Քրիստոսի ավետարանից, որը ձեզ մատչելի կդարձվի այն հիշատակարանում, որն ի հայտ կգա, Մորմ. 7.8–9 .
Օրհնված կլինի նա, ով ի լույս կբերի այս բանը, Մորմ. 8.16 .
Գրիր այս բաները և ես ինձ իսկ հարմար ժամանակ ցույց կտամ դրանք, Եթեր 3.27 (Եթեր 4.7 ).