Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Առաջնեկ


Առաջնեկ

Հին նահապետների ժամանակ առաջնեկ որդուն էր տրվում անդրանիկությունը (Ծն. ԽԳ.33), և այդպիսով, նա ժառանգում էր ընտանիքի ղեկավարությունը հոր մահից հետո: Առաջնեկը պետք է արժանի լիներ՝ այդ պատասխանատվությունն ստանձնելու (Ա Մն. Ե.1–2) և անիրավության դեպքում կարող էր կորցնել իր անդրանիկությունը:

Մովսեսի օրենքի ժամանակ ընդունված էր, որ անդրանիկ որդին Աստծուն է պատկանում: Առաջնեկն իր հոր ունեցվածքից կրկնակի բաժին էր ստանում (Բ Օր. ԻԱ.17): Իր հոր մահից հետո, նա պատասխանատու էր մոր և քույրերի մասին հոգալու համար:

Անասունների արու առաջնեկը ևս պատկանում էր Աստծուն: Մաքուր կենդանիներին օգտագործում էին զոհաբերությունների համար, իսկ անմաքուր կենդանիները պետք է փրկագնվեին կամ վաճառվեին կամ մորթվեին (Ել. ԺԳ.2, 11–13; ԼԴ.19–20; Ղև. ԻԷ.11–13, 26–27):

Առաջնեկը խորհրդանշում էր Հիսուս Քրիստոսին և նրա երկրային ծառայությունը, մարդկանց հիշեցնելով, որ մեծ Մեսիան պիտի գա (Մովսես 5.4–8; 6.63):

Հիսուսն անդրանիկն է մեր Երկնային Հոր հոգեղեն զավակների մեջ՝ Հոր Միածինը մարմնում, և առաջինը, որ մեռելներից բարձրանալով պիտի հարություն առներ (Կող. Ա.13–18): Հավերժության մեջ հավատարիմ Սրբերը դառնում են Անդրանիկի Եկեղեցու անդամները (ՎևՈՒ 93.21–22):