Գերագույն համաժողով
Բարձրագույն իշխանությունների, տարածաշրջանային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումը
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Բարձրագույն իշխանությունների, տարածաշրջանային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումը

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, պատիվ ունեմ ձեր հաստատմանը ներկայացնելու Եկեղեցու բարձրագույն իշխանություններին, տարածաշրջանային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին։

Խնդրում ենք ձեր աջակցության քվեն արտահայտել սովորական ձևով, որտեղ էլ որ լինեք: Եթե դեմ քվեարկողներ կան առաջարկություններին, խնդրում ենք կապվել ձեր ցցերի նախագահների հետ:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Ռասսել Մերիոն Նելսոնին՝ որպես մարգարե, տեսանող և հայտնող և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ, Դալլին Հարիս Օուքսին՝ որպես Առաջին Նախագահության առաջին խորհրդական, և Հենրի Բենիոն Այրինգին՝ որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, եթե այդպիսիք կան, կարող են արտահայտել դա:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Դալլին Հ․ Օուքսին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ և Մ․ Ռասսել Բալլարդին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, կարող են արտահայտել դա:

Առաջարկվում է, որ մենք հաստատենք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` Մ. Ռասսել Բալլարդին, Ջեֆրի Ռ. Հոլլանդին, Դիտեր Ֆ. Ուխդորֆին, Դեյվիդ Ա. Բեդնարին, Քվենթին Լ. Քուքին, Դ. Թոդ Քրիստոֆերսոնին, Նիլ Լ․ Անդերսենին, Ռոնալդ Ա․ Ռասբանդին, Գարի Ի․ Սթիվենսոնին, Դեյլ Գ․ Ռենլանդին, Գերիթ Վ․ Գոնգին և Ուլիսես Սոարեսին։

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Ովքեր դեմ են, նույնպես կարող են քվեարկել:

Առաջարկվում են հաստատման Առաջին Նախագահության խորհրդականները և Տասներկու Առաքյալները` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:

Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:

Դեմ լինելու դեպքում, եթե այդպիսիք կան, արտահայտեք նույն կերպ:

Մենք ազատել ենք երեցներ Վեթերֆորդ Թ․ Քլեյթոնին, Լեգռան Ռ. Քըրտիզ Կրտսերին, Ռենդի Դ. Ֆանկին, Քրիստոֆել Գոլդենին, Վոլթեր Ֆ. Գոնզալեսին, Լարի Ս. Քաչերին, Լին Գ. Ռոբինսին և Ջոզեֆ Վ. Սիտատիին բարձրագույն իշխանություն յոթանասունականի իրենց կոչումներից և շնորհել նրանց պատվավոր անդամի կոչում։

Ովքեր ցանկանում են շնորհակալություն հայտնել այս եղբայրներին և իրենց կանանց ու ընտանիքներին նվիրված ծառայության համար, խնդրում ենք քվեարկել ձեռքի բարձրացումով:

Մենք նաև երախտագիտություն ենք հայտնում տարածաշրջանային յոթանասունականներին, ովքեր ավարտել են իրենց ծառայությունը այս վերջին մեկ տարվա ընթացքում: Նրանց անունները կարելի է գտնել newsroom.ChurchofJesusChrist.org-ում։

Ովքեր ցանկանում են միանալ մեզ, արտահայտելով իրենց երախտագիտությունը այս եղբայրների հիանալի ծառայության համար, կարող են քվեարկել:

Առաջարկվում են հաստատման մյուս բարձրագույն իշխանությունները և տարածաշրջանային յոթանասունականները, այդ թվում ՝ տարածաշրջանային վեց նոր յոթանասունականները, ինչի մասին հայտարարվել էր այս շաբաթվա սկզբին newsroom.ChurchofJesusChrist.org կայքով, և բարձրագույն պաշտոնյաները ներկա կազմով:

Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա ձեռքի բարձրացումով:

Ովքեր դեմ են, նույնպես:

Շնորհակալություն, եղբայրնե՛ր և քույրե՛ր, Եկեղեցու ղեկավարների հանդեպ ձեր մշտական հավատքի և աղոթքների համար։

Տարածաշրջանային յոթանասունականների փոփոխություններ

Հետևյալ տարածաշրջանային յոթանասունականները հաստատվել են գերագույն համաժողովի շրջանակներում անցկացված ղեկավարների նիստի ժամանակ․

Ռիկարդո Ջ. Բատիստա, Վիլի Բինեն, Բերնհարդ Չիզլա, Նաթան Ռ. Էմերին, Սիոնե Տյույոն, Իվ Ս. Վեյդման:

Հետևյալ տարածաշրջանային յոթանասունականները ազատվել են 2022թ․ օգոստոսի 1-ից․

Լուիս Ռ. Արբիզու, Մայքլ Վ. Բեհեշթի, Դեյվիդ Ա. Բենալկազար, Բերն Ս. Բրոդբենտ, Կևին Է. Կալդերվուդ, Լուչիանո Կասկարդի, Թինգ Ցուն Չանգ, Արիել Է. Չապարո, Պաբլո Հ. Չավես, Ռայմոնդ Ա. Կատլեր, Խոսե Լ: Դել Գուերսո, Ալեսանդրո Դինի Չյաչի, Կառլոս Ռ. Ֆուսկո կրտսեր, Խորխե Ա. Գարսիա, Գարի Ֆ. Գեսել, Կառլ Դ. Հիրստ, Ռեն Ս. Ջոնսոն, Ջեյ Բ. Ջոնս, Փոլ Ն. Լեքիաս, Արթուր Ջ. Միրանդա, Էլի Կ. Մոնգա, Ա. Ֆաբիո Մոսկոսո, Յուտակա Նագատոմո, Խուան Կ. Պոզո, Էնթոնի Քուեյզի, Մարտին Կ. Ռիոս, Սանդինո Ռոման, Ջոնի Ֆ. Ռուիզ, Ռոսենդո Սանտոս, Գորդոն Հ. Սմիթ, Կ. Ռոյ Թունիկլիֆ:

Երեց Լևի Վ. Հիթը և Երեց Ինոկե Ֆ. Կուպուն, որոնք ծառայում էին որպես տարածաշրջանային յոթանասունականներ, մահացել են 2022 թվականին: