Գերագույն համաժողով
Կենտրոնացեք տաճարի վրա
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Կենտրոնացեք տաճարի վրա

Ես խոստանում եմ, որ տաճարում անցկացրած ժամանակը կօրհնի ձեր կյանքը աննախադեպ եղանակներով։

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, գերագույն համաժողովի այս հիասքանչ նիստերի ընթացքում մենք կրկին զգացինք, որ երկինքները բաց են։ Ես աղոթում եմ, որ դուք արձանագրեք ձեր հուշումները և հետևեք դրանց։ Մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին՝ Հիսուս Քրիստոսը, պատրաստ են օգնելու ձեզ։ Ես ձեզ հորդորում եմ մեծացնել Նրա օգնությունը փնտրելուն ուղղված ձեր ջանքերը:

Վերջերս ես և քույր Նելսոնը հնարավորություն ունեցանք դիտելու Մորմոնի Գրքի տեսանյութերը շարքի 4-րդ նոր տեսաշարը։ 1 Մենք ոգեշնչվեցինք: Թույլ տվեք ձեզ ցույց տալ Փրկչի հայտնությունը նեփիացիներին տեսարանից մի դրվագ։

Հատկանշական է, որ Փրկիչը որոշեց հայտնվել տաճարի մոտ գտնվող մարդկանց: Դա Նրա տունն է։ Այն լցված է Նրա զորությամբ: Եկեք երբեք մեր տեսադաշտից բաց չթողնենք այն, թե ինչ է Տերը անում մեզ համար: Նա Իր տաճարները ավելի հասանելի է դարձնում։ Նա մեծացնում է այն արագությունը, որով մենք տաճարներ ենք կառուցում: Նա մեծացնում է Իսրայելի հավաքմանը օգնելու մեր կարողությունը: Նա նաև օգնում է, որ յուրաքանչյուրս հոգեպես ավելի հղկված դառնա։ Ես խոստանում եմ, որ տաճարում անցկացրած ժամանակը կօրհնի ձեր կյանքը աննախադեպ եղանակներով։

Ներկայումս մենք ունենք 168 գործող տաճար, կառուցվող 53 նոր տաճար և նախագծման փուլում գտնվող 54 տաճար։2 Ուրախ եմ հայտարարելու հետևյալ վայրերում նոր տաճարներ կառուցելու մեր ծրագրերի մասին․ Բուսան Կորեա, Նագա Ֆիլիպիններ, Սանտիագո Ֆիլիպիններ, Էկետ Նիգերիա, Չիկլաո Պերու, Բուենոս Այրես Սիթի Սենթր Արգենտինա, Լոնդրինա Բրազիլիա, Ռիբեյրաո Պրետո Բրազիլիա, Հուեհուետենանգո Գվատեմալա, Ջեքսոնվիլ Ֆլորիդա, Գրենդ Ռեփիդս Միչիգան, Փրոսփեր Տեխաս, Լոուն Մաունթեյն Նեվադա, Տակոմա Վաշինգտոն։

Մենք նաև նախատեսում ենք բազմաթիվ տաճարներ կառուցել ընտրված խոշոր քաղաքներում, որտեղ գործող տաճար հասնելու համար հեռավորությունը մեծ խնդիր է հանդիսանում։ Այդ կապակցությամբ, ուրախ եմ հայտարարելու չորս նոր վայրերի մասին Մեխիկո Սիթիի մոտակայքում, որտեղ նոր տաճարներ կկառուցվեն․ Կուերնավակա, Պաչուկա, Տոլուկա և Տուլա։

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, կենտրոնացեք տաճարի վրա այնպես, ինչպես երբեք դա չեք արել։ Ես օրհնում եմ ձեզ, որ ամեն օր ավելի շատ մոտենաք Աստծուն և Հիսուս Քրիստոսին: Ես սիրում եմ ձեզ: Թող Աստված ձեզ հետ լինի, մինչև նոր հանդիպում․ ես աղոթում եմ՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. Այս նոր տեսանյութերը մատչելի կլինեն տարբեր լեզուներով Ավետարանի գրադարան հավելվածում և այլ հարթակներում։ Տեսաշարերի նյութերը լույս կտեսնեն ամեն շաբաթ՝ սկսած այսօրվանից, համաժողովից անմիջապես հետո։

  2. 2022 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերանորոգման մեջ են գտնվում ևս չորս տաճարներ (Սենթ Ջորջ Յուտա, Մանտի Յուտա, Սոլթ Լեյք և Կոլամբըս Օհայո), ևս երեք տաճար շուտով կնվիրագործվեն (Հեմիլթոն Նոր Զելանդիա, Քվիթո Էկվադոր և Բելեմ Բրազիլիա)։