2020
Զատիկ
Ապրիլ 2020


Տարածաշրջանի Նախագահության ուղերձը

Զատիկ

Մի քանի տարի առաջ, երբ ես ծառայում էի որպես Տարածքային Յոթանասունական, մենք կորցրինք մի թանկագին ընկերոջ: Նա ծառայում էր որպես մեր ցցի Սփոփող Միության նախագահ, երբ ես այդ ցցի նախագահն էի:

Այդ քրոջ եռանդն ու ամուր հավատքն ակնհայտ էին ամեն տեղ, ուր նա այցելում էր, քանի որ նա օրհնում էր մեր ցցի քույրերին՝ օգնելով նրանց տեսնել կենդանի ավետարանի կարևորությունը:

Բայց մի օր նրա մոտ ախտորոշեցին լյարդի քաղցկեղ և ասացին նրան, որ այդ տեսակի քաղցկեղի բուժումը շատ դժվար կլինի: Նրա ընտանիքը և ամբողջ ցիցը հուսահատված էին, և հաջորդ մի քանի ամիսների ընթացքում անհամար աղոթքներ ասվեցին նրա անունով: Ապա, ավելի քան երկու տարվա բուժումից հետո նա առողջացավ: Դա իրոք հրաշք էր:

Սակայն, մի քանի ամիս անց քաղցկեղը կրկնվեց՝ այս անգամ ախտահարելով նրա ենթաստամոքսային գեղձը: Բժիշկները փորձեցին ամեն հնարավոր բան, բայց ոչ մի դրական արդյունքի չհասան:

Մի քանի ամիս անց, մի առավոտ, երբ ես իմ ավտոմեքենայով ճամփորդում էի, նրա ամուսինը զանգահարեց ինձ և խնդրեց այցելել իրենց տուն, քանի որ նա զգում էր, որ իր կնոջը երկար չէր մնացել ապրելու: Ես անմիջապես շրջեցի մեքենան և ուղևորվեցի նրանց տուն:

Նախ ես այցելեցի նրանց որդիներին: Կրտսեր որդին լուռ նստած էր իր սենյակում և չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Ավագ որդին հասկանում էր իրավիճակը և հոգ էր տանում իր մայրիկի մասին նրա վերջին ժամերին: Նա պառկած էր իրենց հյուրասենյակի մահճակալին, և ես նկատեցի, որ մի ժամանակ այդ եռանդուն կնոջից ոչինչ չէր մնացել: Հետո նա նկատեց ինձ, բացեց աչքերը, ժպտաց և հարցրեց իմ ընտանիքի մասին: Իսկ որոշ ժամանակ անց նա լուռ ճամփա ընկավ դեպի հոգիների աշխարհ:

Նախքան մահանալը, նա խնդրեց, որ ելույթ ունենամ իր թաղման ժամանակ և օգնեմ իր աճյունը գերեզման իջեցնելիս (բելգիական ավանդույթ):

Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես այնտեղ կանգնած, չորս պարաններից մեկի ծայրը ձեռքիս, նայում էի մութ փոսի մեջ և դանդաղ իջեցնում էի աճյունը: Այնքան շատ մտքեր կային գլխումս, իսկ դրանցից մի քանիսը նույնիսկ վախեցնող էին. «Ի՞նչ կպատահեր, եթե հարությունը չլիներ», «Ի՞նչ կպատահեր, եթե սա վերջը լիներ»: Առանց հարության այս կյանքում չկա հույս և իմաստ: Ամեն բան կկորսվի և մահվան խայթոցը վերջ չի ունենա:

Ամենափառահեղ ուղերձը, որով մենք կարող ենք երբևէ կիսվել որևէ մեկի հետ, այն է, որ գերեզմանը դատարկ էր երրորդ օրը: Այո՛, Նա հարություն առավ և Նա ուղի պատրաստեց, որ Աստծո բոլոր զավակները վերստին հարություն առնեն, որ նրանց հոգին ու մարմինը կրկին վերամիավորվեն և այլևս երբեք չբաժանվեն:

Մատթեոսի 28.6-ում մենք կարդում ենք. «Այստեղ չէ. Որովհետև յարություն առաւ»: Ալման բացատրում է իր որդուն Ալմա 40.23-ում, որ հոգին պիտի վերականգնվի մարմնի հետ, և ամեն վերջավորություն և հոդ պիտի վերականգնվի իր մարմնի հետ, և նույնիսկ գլխի մի մազ չպիտի կորչի: Ես վկայում եմ, որ Նա ապրում է, և մենք պատրաստում ենք աշխարհը Նրա Երկրորդ Գալուստին, երբ Նա կվերադառնա երկնքի ամբողջ զորքով: Ահա սա է Զատիկի փառավոր ուղերձը: