2020
Իմ Վկայությունը
Ապրիլ 2020


Իմ Վկայությունը

Զատիկի այս օրերին ես ցանկանում եմ կիսվել Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկիչի և Քավիչի վերաբերյալ իմ վկայությամբ։

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը մահացավ մեզ համար, որ փրկագնի մեզ մեր մեղքերից։ Ես հավերժ երախտապարտ եմ Նրան դրա համար, քանի որ գիտեմ, որ անկախ մեր սխալներից և մեր մեղքերից, մենք կարող ենք նորից սկսել։

Ես նաև գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել։ Եվ Նրա շնորհիվ մենք ևս կարող ենք հարություն առնել։ Դա պարգև է՝ տրված Նրա կողմից։

Ես երախտապարտ եմ Նրան այն ամենի համար, որ արել է։ Ես շատ եմ սիրում Զատիկը, քանի որ հենց այս օրերին մենք կարող ենք առանձնահատուկ ձևով հիշել ամեն բան, որ Նա արել է մեզ համար։ Այս հատուկ օրերին մենք կարողանում ենք նաև կիսվել մեր վկայությամբ ուրիշների հետ, որպեսզի նրանք կարողանան հասկանալ այս տոնի իրական նշանակությունը և զգալ մեր եղբայր Հիսուս Քրիստոսի հավերժական սերը։

Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է մեզ, և ես գիտեմ, որ Նա զոհաբերեց Իրեն մեզ համար։ Ես անչափ շնորհակալ եմ Նրան դրա համար։