2020
Հարության այս փառահեղ առավոտը
Ապրիլ 2020


Հարության այս փառահեղ առավոտը

Վերջերս Եկեղեցի գնալիս իմ ուշադրությունը սևեռվեց Հիսուս Քրիստոսի Քավության վրա։ Ես ինքս ինձ հարցեր էի տալիս՝ ինչպես հարցազրույց վարելիս, որպեսզի հասկանայի, թե որտեղ եմ կանգնած, որքան կարևոր են այն բաները, որոնք Հիսուսն արել է ինձ համար այդ պահին։

Մինչ եղբայրներն օրհնում էին Հաղորդությունը, ես սկսեցի խորհել, որ եթե լուրջ վերաբերմունք չցուցաբերեմ, ապա ամեն բան, որ Քրիստոսն արել է ինձ համար, իզուր կլիներ։ Ես սկսեցի մտածել Նրա արածների շուրջ։ Հիշեցի սուրբ գրություններ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի ավետարաններից, որոնցից յուրաքանչյուրում առանձնակի ձևով նկարագրվում է, թե ինչպես Հիսուսը քավեց ամբողջ մարդկության մեղքերը։ Իմանալով, որ գալու է Իր ժամը, Քրիստոսն աշակերտներին ցույց տվեց հաղորդության արարողությունը, թողնելով նրանց մի արարողություն, որն օգնում է մեզ հիշել Նրա մարմինը, որում Նա հոգեպես տառապեց բոլոր մարդկանց համար, ովքեր երբևէ ապրել են, ովքեր կգան, և Նրա արյունը, որ հեղվել է մեզ համար։

Այդ իրադարձությունից հետո Նա վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին և գնաց Ձիթենյաց սարը, որտեղ մարդիկ սովորաբար ձիթապտուղ էին լցնում ամանի մեջ, քար դնում վրան և ձիթապտղի յուղ քամում դրանցից։ Մինչ Հիսուսը քայլում էր դեպի այդ վայրը, Նա սկսեց մտահոգվել ու դողալ, և ասաց Իր աշակերտներին․ «Հոգիս մեռնելու չափ տրտմած է»։ Առանձնանալով Իր աշակերտներից և աղոթելով, որ նրանք արթուն կենան ու աղոթեն Աստծուն, ես պատկերացնում եմ մեղքի ծանր բեռը, որը դրվեց Քրիստոսի ուսերին, որը ճզմում էր նրան, ինչպես ձիթապտղի մամլիչը։

(https://www.churchofjesuschrist.org/study/general-conference/2016/10/abide-in-my-love?lang=eng)

Այդ բեռն այնքան ծանր էր, որ Նա աղոթեց Հորը, որ հեռացներ Իրենից այդ բաժակը (Ղուկաս 22․42), և հրեշտակ հայտնվեց երկնքից և զորացրեց Նրան (Ղուկաս 22․43)։ Հաջորդիվ Սուրբ գրությունները պատմում են մեզ, որ Հիսուսը տագնապի մեջ էր մահվան պատճառով, և մինչ Նա աղոթում էր ավելի ջերմեռանդորեն, Նրա քրտինքը արյան կաթիլներով թափվում էին երկրի վրա (Ղուկաս 22․44)։ Մորմոնի Գիրքն ավելի մանրամասն է նկարագրում այդ իրադարձությունը․ «Եվ ահա, նա կտանի փորձություններ և մարմնի ցավ, քաղց, ծարավ և հոգնածություն, նույնիսկ ավելին, քան մարդ կարող է տանել և չմահանալ. քանզի ահա, արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա տվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար» (Մոսիա 3․7)։

Երկու անգամ խնդրելով Հորը, որ եթե հնարավոր է, իրենից հեռացնի բաժակը, բայց շարունակելով կատարել Հոր կամքը, երրորդ անգամ Նա գալիս է աշակերտների մոտ, միայն այս անգամ ավելի քան հավանական է, որ Նրա հանդերձներն ավելի արյունոտ էին, և գտնում է աշակերտներին վշտահար քնած։ Ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչ են նրանք զգացել, բայց դրանք հաստատ վշտալի պահեր էին, որոնք ավելի ուշ փոխվեցին հաղթանակի և ուրախության պահերի, երբ գերեզմանի քարը տեղաշարժվելուց հետո Նա այնտեղ չէր։ Ամեն բան, որ Քրիստոսն ուսուցանել էր, իրականացել էր, բոլոր չար և բարի մարդկանց տալով անվճար Հարություն. Նա առաջինն էր, ով հարություն առավ։

Ամեն կիրակի իմ ընտանիքի հետ Եկեղեցի գնալը Հարության ուրախ առավոտ է, որը մեզ հնարավորություն է տալիս կրկին ու կրկին հիշել, թե ինչ է Տերն արել մեզ համար, որպեսզի մենք կարողանանք երջանիկ լինել այս աշխարհում, և հույս ունենանք, որ կապրենք այս կյանքից հետո, վերադառնալով հավիտենական երջանկության վիճակին և այն ամենին, որ Աստված է պատրաստել մեզ համար։

Որպեսզի կիրակնօրյա առավոտները հրաշալի լինեն, կարևոր է, որ մենք հիշենք ապաշխարել մեր մեղքերը, ինչպես նշվում է Վարդապետություն և Ուխտերում «Հետևաբար, ես պատվիրում եմ քեզ՝ ապաշխարել,– ապաշխարի՛ր, չլինի թե քեզ զարկեմ իմ բերանի գավազանով և իմ ցասումով և իմ բարկությամբ, և քո տառապանքները լինեն դառը,– որքա՜ն դառը, դու չգիտես, որքա՜ն սուր, դու չգիտես, այո՛, որքա՜ն ծանր՝ տանելու, դու չգիտես: Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն. Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես. Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով,– և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,– Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (Վարդապետություն և Ուխտեր 19․15–19)։