2020
Իմ Անձնական Փրկիչը
Ապրիլ 2020


Իմ Անձնական Փրկիչը

Մորմոնի Գրքի իմ սիրած պատմություններից մեկը Ալմայի ժողովրդի մասին է (Մոսիա 24․8-25)։ Այդ ժամանակ մարդիկ լամանացիների գերության տակ էին։

Այս պատմությունը հայտնություն դարձավ ինձ համար, երբ մի քանի տարի առաջ ես անսպասելի առողջական խնդիրներ ունեցա, և ինչ որ չափով գերի դարձա վախին ու նաև հուսահատությանը։

Մի օր աշխատավայրում ես էլեկտրոնային նամակ ստացա իմ հետազոտությունների պատասխանների վերաբերյալ և որոշեցի ավելի ուշ՝ տանը բացել այն։ Բայց դա նույնիսկ ավելի վատ էր․ ես չէի կարողանում լավ աշխատել մեծ անհանգստության պատճառով, սակայն ես բավականաչափ քաջություն չունեի կարդալու իմ հետազոտությունների արդյունքները։

Ապա ես բացեցի իմ սեղանին դրված Լիահոնան և սկսեցի մի պատմություն կարդալ մի տղայի մասին, ով անսպասելիորեն հայտնվել էր հիվանդանոցում, և թե ինչպես էր հասարակ աղոթքն օգնել նրան մխիթարություն ստանալ։ Ես հասկացա, որ վախն այնպես էր համակել իմ միտքը, որ ես մոռացել էի վախից, հուսահատությունից և իմ անհավատությունից ազատվելու հասարակ ուղին։

Ես պարզապես աղոթեցի, ինչպես աղոթել էր այդ տղան, և ինչպես աղոթել էր Ալմայի ժողովուրդը (Մոսիա 24․10)։ Վախն անմիջապես չանհետացավ, բայց մինչ քայլում էի դեպի տուն, ինչ-որ պահի զգացի, որ բեռը վերցվել էր ինձանից, ես այլևս չէի վախենում և համոզված էի, որ ամեն բան լավ էր լինելու, եթե նույնիսկ առողջական խնդիրները չվերանան։ Բեռները մնացին, բայց ես այլևս չէի զգում դրանք (Մոսիա 24․15)։ Այդ ժամանակ ես անձամբ հասկացա Հիսուս Քրիստոսի Քավության նշանակությունը։ Ես հասկացա, թե ով էր Հիսուս Քրիստոսը՝ որպես իմ անձնական Փրկիչ, որ Նա Մեկն է, ով կրում է իմ բեռներն ինձ հետ, Մեկը, ով բերում է խաղաղություն իմ մտքին և սրտին։