2020
Պատրաստվել Նրա գալուստին
Ապրիլ 2020


Պատրաստվել Նրա գալուստին

Տարիներ շարունակ մեզ ուսուցանել են սկզբունքներ, որոնք կօգնեն մեզ պատրաստվել Քրիստոսի Գալուստին և վերադառնալ մեր Երկնային Հոր ներկայություն։ Տարիների ընթացքում այս բոլոր կանոններով ապրելն ավելի հեշտանում է, մինչ ձևավորվում են արդարակեցության սովորույթներ։ Սակայն միշտ կան մի քանի հիմնական սկզբունքներ, որոնք վճռորոշ են յուրաքանչյուր անհատի համար։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ես ևս կարողացել եմ կազմել երեք վճռորոշ սկզբունքների ցանկ։

Առաջինը ամենօրյա ապաշխարությունն է։ Փորձությունները մեր մշտական ուղեկիցներն են, և մենք հաճախ գայթակղվում ենք, ինչի համար հետագայում մեծապես զղջում ենք։ Սակայն, իմ իսկ օրինակից ես հասկացել եմ, որ նման փորձությունները խթան են հանդիսացել, որ ես փոխվեմ՝ թույլ տալով ինձ ճիշտ որոշումներ կայացնել։

Երկրորդը Սուրբ Հոգու ներկայությանը արժանի մնալն է, որպեսզի Աստված կարողանա առաջնորդել ինձ բոլոր բաներում, հատկապես այն պահերին, երբ ես կարևոր որոշումներ եմ կայացնում։ Յուրաքանչյուր ոք ժամանակ առ ժամանակ չի տեսնում Աստծո ձեռքն իր կյանքում՝ ներքուստ ինչ-որ դատարկություն զգալով։ Եվ ի հակադրություն դրան, մենք կարող ենք հաճախ զգալ, որ Աստված կանգնած է մեր կողքին և շշնջում է, թե ինչ պետք է անել։ Սրանք այն պահերն են, երբ ստանում ենք բոլոր պատասխանները։ Տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ որոշումներ կայացնելիս Աստծո ներգրավվածությունը խիստ կարևոր է, քանի որ դուք, ի վերջո, ցանկանում եք գործել համաձայն Նրա ծրագրի, նույնիսկ, երբ Նրա և ձեր նպատակները չեն համընկնում։

Երրորդը, Աստծուն միշտ վստահելն է։ Լինում են ժամանակներ, երբ մենք ցանկանում ենք հարմարեցնել Աստծո ժամանակը և ծրագրերը, որպեսզի մեր նպատակներն ու ցանկությունները անմիջապես իրականացվեն։ Սակայն ամեն բան Նրա ձեռքում է։

Ես գիտեմ, որ ամեն բան կախված է միայն մեզանից, թե որտեղ և ում հետ մենք կհայտնվենք ապագայում։ Մենք պետք է օգնենք մեզ և ուրիշներին պատրաստվել Քրիստոսի Գալուստին՝ ամուր հարաբերություններ հաստատելով Նրա հետ։ Ես գիտեմ, որ այս արահետը, որ տանում է Նրա մոտ, ուղիղ է և նեղ, բայց նաև դժվար է, քանի որ այն պահանջում է մշտական ինքնազարգացում և Աստծո հետ մեր հարաբերությունների զարգացում։