2020
Ես հավատում եմ Հոր տված
Ապրիլ 2020


Տեղական նորություններ

Ես հավատում եմ Հոր տված

Մտորելով Հարության մասին, ես ակնածանքով եմ լցվում Հոր և Որդու և Սուրբ Հոգու հանդեպ, քանի որ Նրանք ավելին գիտեն իմ մասին, քան՝ ես ինքս։ Ես երկյուղ եմ զգում Նրանց փառքից։

Ես հավատում եմ, որ մեր Հայրն օժտված է մեծ սիրով։ Մինչև Եկեղեցուն միանալը իմ կյանքում չի եղել այլ եկեղեցի կամ Ավետարանը։ Ինչևէ, ես օրհնված էի, քանի որ հաղթահարել եմ լուրջ հիվանդություններ, խնդիրներ և իրավիճակներ, որոնցում աշխարհիկ իշխանությունները հույսը կկտրեին ինձանից։ Ապաշխարության շնորհիվ ես հիմա այլ մարդ եմ դարձել, ով խիստ տարբերվում է նախկինից։ Ես զգում եմ ուրիշներին օգնելու կարիքը, ուրախանում նրանց հաջողություններով և վշտանում նրանց համար, ովքեր զանց են առնում Աստծո օրենքը։ Միևնույն ժամանակ, ես հավատում եմ լիակատար ներմանը մկրտության միջոցով։ Մեր մարգարեները խոսել են այդ մասին, ուստի, ինչո՞ւ մենք չհավատանք նրանց։ Ես հավատում եմ Հոր տված սուրբ խոստումներին, որ մենք կտեսնենք Նրանց ողջ փառքը և վեհությունը, երբ հարություն առնենք։ Դա մեր երևակայությունից վեր մի բան կլինի։ Դա կլինի արտասովոր մի բան։

Ես ուրախ եմ, որ կարող եմ մեկ այլ միսիա գնալ Ֆինլանդիայի Տաճարում՝ մեր Հոր տանը, որպեսզի կարողանամ ինչ-որ բան անել և օգնել ընտանիքների կնքման Նրա աշխատանքում։ Շատ եմ ցավում, որ աշխատանքը, որ շուտով կատարելու ենք, ոչ բոլորն են կարող հասկանալ։ Կարծում եմ, որ մեր Հայրը և Նրա Որդին գոհ կմնան իմ միսիայից։

Տիտոս 3․4-6-ում ասվում է․«Բայց երբ որ մեր Փրկիչ Աստուծոյ քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեցաւ, Ոչ թէ արդարութեան գործերիցը, որ մենք արինք, այլ իր ողորմութեան համեմատ փրկեց մեզ միւսանգամ ծնուելու աւազանովը, եւ Սուրբ Հոգու նորոգութիւնովը, Որ առատութիւնով թափեց մեզ վերայ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի ձեռովը»։

Ես անչափ երախտապարտ եմ, որ Աստված բժշկեց իմ հիվանդությունները, քանի որ ինձ ասել էին, որ ընդամենը մի քանի ամսվա կյանք է մնացել։ Երախտապարտ եմ, որ բուժվեց իմ հիվանդությունը (պոլիոմիելիտ), իմ մահվան վկայականն արդեն գրվել էր (որն իմ ալբոմում է), չնայած բացակայում է բժշկի ստորագրությունը, նաև բուժվեց կաթվածը և դրան հետևած անդամալուծությունը։ Ես ունեմ վկայություն, որ Աստված օգնեց ինձ այն ժամանակ և դրանից հետո էլ օգնել է շատ անգամ։ Օրինակ, երբ շունս վերակենդանացավ մեքենայի տակ ընկնելուց հետո, չնայած անմիջապես սատկել էր։ Միսիոներների հետ ասված աղոթքի շնորհիվ նա վերակենդանացավ և ապրեց ևս չորս տարի։ Հինգ մարդ վկա էին դրան։

Այս վկայությունների շնորհիվ ես միանշանակ վստահ եմ, որ երբ հարություն առնեմ, կարող եմ լիարժեք ուրախություն և երջանկություն զգալ, երբ տեսնեմ Հիսուս Քրիստոսին՝ մեր Փրկիչին ու Քավիչին, Հոր Անդրանիկին։ Ես խոնարհվում եմ Նրա առաջ և հայտնում իմ երախտագիտությունը։