2020
Քրիստոսի բժշկող զորությունը
Ապրիլ 2020


Քրիստոսի բժշկող զորությունը

Երբ մենք հիվանդանում ենք, դիմում ենք մեր Երկնային Հորը և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, աղոթում ենք նրանց բժշկող զորության համար։ Ես վկայում եմ Փրկիչի բժշկող հրաշալի զորության մասին, եթե նույնիսկ հանգամանքներն անհույս են թվում։ Այսօրվա զբաղված ապրելակերպում մտավոր փորձություններն առօրյա կյանքի մասն են կազմում։ Տղամարդիկ և կանայք, ուսանողները, մայրերը, հայրերը, տատիկներն ու պապիկները կարող են հոգնածություն, լարվածություն զգալ և ընկնել ընկճախտի մեջ։ Որպես երիտասարդ մայր, ես ավելի երջանիկ եմ, քան երբևէ նախկինում, սակայն ես զգում եմ նաև հոգնածություն, ինչպիսին նախկինում երբեք չէի զգացել։ Ես ուժասպառ էի եղել, իմանալով, որ ոչ մի բան և ոչ ոք չի կարող օգնել ինձ իմ իրավիճակում։ Ես ինքս պետք է հաղթահարեի փոփոխությունները, փորձություններն ու պարտականությունները։ Բայց ես չէի կարող։ Ես պետք է հոգ տանեի իմ ընտանիքի և երեխաների մասին, բայց ես ուժ չունեի նույնիսկ իմ մասին հոգ տանելու։ Ես հասկացա ավելի մեծ վկայության ուժը։ Ես ականատես եղա, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է։ Ես խնդրեցի Հորը Նրա Որդու անունով, որ իմանայի, թե ում կարող էի դիմել օգնության համար։ Ով կարող էր գալ ու լվանալ իմ ափսեները, երբ ես չէի կարող նույնիսկ անկողնուց դուրս գալ։ Ես պարզ հիշում եմ, որ պատասխան ստացա․«Դու ուժ կստանաս ու ավելի առողջ կլինես, եթե գնաս ու ծառայես ուրիշներին»։ Սկզբում ես կասկածեցի, բայց հետո խնդրեցի քույր միսիոներներին գալ ինձ հետ՝ ծառայելու ուրիշներին։ Այդ փորձառությունն ինձ ուժ, ուրախություն և ավելի մեծ հավատ տվեց։ Ես խնդրեցի, որ մեկը կրեր իմ բեռը, և Նա կրեց իմ բեռը ու ինձ։ Երկնային Հայրը գիտի մեզ, լսում է մեզ և գիտի մեր սրտի ցանկությունները, նույնիսկ նախքան Նրանից որևէ բան կխնդրենք։ Ես հավատում եմ հրաշքներին։ Ես հավատում եմ, որ Հայրն Ամենակարող է։ Յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, որն ամենաշատն է ամրացրել նրա հավատքը, և վկայությունը, որով կիսվում են: Ես խրախուսում եմ բոլորին աղոթել, պահել պատվիրանները, լսել Սուրբ Հոգուն և փնտրել մեր հարցերի պատասխանները։ Հիսուս Քրիստոսը մահացավ մեզ համար, որպեսզի մենք կարողանանք փրկվել։ Նա տառապեց մեր փոխարեն, որպեսզի մենք ներվենք, բժշկվենք և հասարակ ուրախությունների և մեծ հրաշքների մասնակիցը դառնանք։ Աղոթում եմ, որ մենք հավատք գտնենք մեր հիվանդությունների և չարչարանքների ժամանակ, որպեսզի դառնանք դեպի մեր Երկնային Հայրը և Փրկիչը, քանի որ Նրանք ցանկանում են դա, և ես գիտեմ, որ Նրանք կօգնեն մեզ։