2020
«…Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ…»
Ապրիլ 2020


«…Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ…»

Զատիկի առավոտ։ Մեկ այլ հեռանկար։

Երբ Հիսուս Քրիստոսը խաչի վրա ավարտեց Իր երկրային առաքելությունը, և Նրա հոգին վերադարձավ Իր Երկնային Հոր ներկայություն, հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան այդ պահի և Նրա հարության միջև ընկած ժամանակահատվածում։

Աստվածաշնչից մենք իմանում ենք, որ Նրա մարմինը հենց նույն երեկոյան իջեցվեց խաչից և դրվեց գերեզմանում Արիմաթացի Հովսեփի կողմից (Մատթեոս 27․57-60)։ Հաջորդ օրը քահանայապետերը և փարիսեցիները խնդրեցին Պիղատոսին պահակներ դնել գերեզմանի մոտ, համոզվելու համար, որ ոչ ոք չի գողանա Հիսուսի մարմինը՝ հռչակելով Նրան հարություն առած (Մատթեոս 27․62-66)։

Հաջորդ օրը վաղ առավոտյան, մինչ շաբաթն ավարտվում էր՝ շաբաթ իրիկուն (Մատթեոս 28․1), Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզման, գտան այն դատարկ, և հրեշտակը հայտարարեց նրանց, որ «…Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ…» (Մատթեոս 28․5)։ Այդ նույն օրվա ընթացքում մի քանի մարդ տեսան հարություն առած Տիրոջը, քանի որ Նա իսկապես հարություն էր առել, ինչպես հայտարարեց հրեշտակը։

Շնորհիվ Պետրոսի թղթի գլուխներ 3-4-ի, մենք գիտենք, թե ինչ էր անում Հիսուս Քրիստոսի Հոգին, մինչ բացակայում էր մարմնից․

«18 Որովհետեւ Քրիստոսն էլ մէկ անգամ մեղքերի համար չարչարուեցաւ, այն Արդարն անարդարների վերայ, որ մեզ մօտեցնէ Աստուծուն. որ թէեւ մեռաւ մարմնով, բայց կենդանի եղաւ հոգով։

19 Որով գնաց բանտումը եղող հոգիներին էլ։

20 Որոնք մի ժամանակ ապստամբ էին, երբոր Աստուծոյ երկայնմտութիւնը համբերում էր նորանց Նոյի օրերումը տապանը պատրաստուելիս, * որի մէջ քիչ այսինքն ութ հոգի ջրիցը պրծան» (Ա Պետրոս 3․18-20)։

Հաջորդ գլխի սկզբում Պետրոսը շարունակում է․

«6 Որովհետեւ իսկ սորա համար մեռելներին էլ աւետարանուեցաւ, որ մարդի կողմանէ մարմնով դատուին, բայց կենդանի լինեն Աստուծոյ կողմանէ հոգովն» (Ա Պետրոս 4․6)։

Մենք հաճախ Զատիկը առիթ ենք համարում կենդանության տոնը նշելու համար, սակայն հետաքրքիր է մտածել, որ Իր մարմնից բացակայելու այդ Զատիկի ընթացքում Հիսուս Քրիստոսի հիմնական մտահոգությունն էր քարոզել մահացածներին նրանց Փրկության համար։ Եթե մենք ցանկանում ենք սովորել մեծագույն Ուսուցչից, լավ կլինի մեզ համար խորհել, թե արդյոք մենք բավականաչափ մտածում ենք մահացածների համար տարվող աշխատանքի մասին, մինչ պատրաստվում ենք եկող Զատիկին, ճիշտ՝ ինչպես Նա էր մտահոգվում այդ հարցի շուրջ։

Ես գիտեմ, որ Նա իսկապես ապրում է։ Գիտեմ, որ նա իմ Քավիչն է։ Գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Նրա ճշմարիտ Եկեղեցին է։