Սեմինարիա
Մաս 3. Օր 1, 1 Նեփի 7


Մաս 3. Օր 1

1 Նեփի 7

Նախաբան

Նեփիի անձնուրաց նվիրվածությունը Տիրոջը արտահայտված է 1 Նեփի 7-ում: Իր եղբայրների հետ նա հնազանդվեց Տիրոջ պատվիրանին՝ վերադառնալ Երուսաղեմ և Իսմայելի ու նրա ընտանիքի հետ գալ դեպի անապատ: Անապատ վերադարձի ճանապարհին Լամանը, Լեմուելը և Իսմայելի ընտանիքից մի քանի հոգի ապստամբում են Նեփիի դեմ և ցանկանում վերադառնալ Երուսաղեմ: Երբ նրանք պարաններով կապում և ծրագրում են սպանել Նեփիին, նա աղոթում է հավատքով և ազատվում Տիրոջ կողմից և անկեղծորեն ներում է նրանց, ովքեր հետապնդում էին իրեն: Երբ կարդաք այս դասը, խորհեք, թե ինչպես կարող եք հավատարմորեն արձագանքել պատվիրաններին և դժվարություններին, ինչպես Նեփին արեց:

1 Նեփի 7.1–5

Տերը պատվիրեց Լեքիի որդիներին վերադառնալ Երուսաղեմ Իսմայելի և նրա ընտանիքի հետևից:

Մտածեք ձեր ընտանիքի մասին, և խորհեք, թե ինչու են ընտանիքները կարևոր Աստծո ծրագրում:

Կարդացեք 1 Նեփի 7.1–2 և պարզեք, թե Տերը ինչ պատվիրեց Լեքիին, որպեսզի նրա որդիներն անեին, և թե ինչու էր Նա ցանկանում, որ նրանք դա անեին: (Կարող է օգտակար լինել իմանալը, որ սերունդ բառը 1 Նեփի 7.1-ում վերաբերում է զավակներին և ժառանգներին:)

Մի ճշմարտություն, որ մենք սովորում ենք այս հատվածներից այն է, որ Տերը պատվիրում է ամուսնանալ և մեծացնել երեխաներին Տիրոջ համար: Երբ ուսումնասիրում եք 1 Նեփի 7, ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչու են ամուսնությունը և ընտանիքը այդքան կարևոր, որ Տերը պատվիրեց Նեփիին և նրա եղբայրներին դիմանալ երկար և դժվարին օրեր՝ անապատի միջով դեպի Երուսաղեմ վերադառնալու համար:

Կարդացեք «Ընտանիք՝Հայտարարություն աշխարհին» փաստաթղթից հետևյալ նախադասությունը և քննարկեք, թե ժամանակակից մարգարեները ինչ են հայտարարել ամուսնության կարևորության վերաբերյալ. «Մենք՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք, որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար» (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 129):

Դուք կարող եք շրջանակի մեջ առնել «Տիրոջ համար» արտահայտությունը 1 Նեփի 7.1-ում: Մտածեք, թե ինչ նշանակություն ունի այդ արտահայտությունը մեր օրերում:

Հետևյալ ուսմունքները «Ընտանիք՝Հայտարարություն աշխարհին» ուղերձից կարդալիս, փնտրեք Տիրոջ համար սերունդներ մեծացնելու լրացուցիչ ներշնչումներ.

«Մենք հայտարարում ենք, որ դեռևս ուժի մեջ է Իր զավակներին տված շատանալու և երկիրը լցնելու վերաբերյալ Աստծո պատվիրանը: …

Ծնողների սուրբ պարտականությունն է` դաստիարակել երեխաներին սիրո և առաքինության մթնոլորտում, ապահովել նրանց նյութական և հոգևոր կարիքները, ուսուցանել նրանց սիրել և ծառայել մեկը մյուսին, պահել Աստծո պատվիրանները և օրինապաշտ քաղաքացիներ լինել, որտեղ էլ, որ ապրեն: Ամուսիններն ու կանայք՝ մայրերն ու հայրերը հաշվետու կլինեն Աստծո առջև այս պարտականությունների իրականացման համար»: (Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2010, 129):

Նկար
Իսմայելի ընտանիքը

Նեփին և իր եղբայրները խոսում են Իսմայելի ընտանիքի հետ

Կարդացեք 1 Նեփի 7.3–5 պարզելու համար, թե ինչպես Տերն օգնեց Լեքիի որդիներին կատարել Իր պատվիրանները: Ինչպե՞ս Տերն օգնեց Իսմայելին և նրա ընտանիքին անապատում միանալ Լեքիի ընտանիքին:

  1. Ձեր ծնողին, Եկեղեցու ղեկավարին կամ ուսուցչին խնդրեք խորհուրդ տալ ձեզ երեք եղանակ, որոնցով երիտասարդներն այսօր կարող են պատրաստվել ամուսնությանը և «Տիրոջ համար» երեխաներին մեծացնելուն: Գրի առեք այդ խորհուրդները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

1 Նեփի 7.6–15

Նեփին փորձում է համոզել իր եղբայրներին շարունակել անապատում իրենց ճամփորդությունը:

Կարդացեք 1 Նեփի 7.6–7 և պարզեք, թե ինչու անապատի իրենց ճանապարհորդության ընթացքում Լամանը, Լեմուելը և Իսմայելի ընտանիքի որոշ անդամներ ապստամբեցին: Պատկերացրեք ձեզ Նեփիի դերում և այդ իրավիճակում: Մտածեք, թե ինչ կասեիք Լամանին, Լեմուելին և Իսմայելի ընտանիքին, որպեսզի համոզեք նրանց շարունակել իրենց ճանապարհորդությունը դեպի խոստումի երկիր:

Կարդացեք 1 Նեփի 7.8–12 և գտեք իր եղբայրներին տված Նեփիի հարցերը, որոնց միջոցով նա փորձում էր համոզել նրանց վերադառնալ Երուսաղեմ: Ըստ Նեփիի, ի՞նչ երեք ճշմարտություններ էին իր եղբայրները մոռացել:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  1. Ինչպե՞ս կարող էր այս երեք ճշմարտությունների վերհիշումը օգնել Լամանին և Լեմուելին հավատարիմ մնալ Տիրոջը:

  2. Թվեք 4–5 օրհնություններ, որոնք դուք ստացել եք Տիրոջից: Ինչպե՞ս կարող է ձեզ համար Տիրոջ արածը հիշելը օգնել ձեզ հավատարիմ մնալ Նրան:

Կարդացեք 1 Նեփի 7.13–15 և տեսեք, թե, ըստ Նեփիի, ինչ կպատահեր Լամանի , Լեմուելի և Իսմայելի ապստամբ ընտանիքի հետ, եթե նրանք վերադառնային Երուսաղեմ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի պարբերություն այն մասին, թե ինչու է այդքան կարևոր հիշել ձեզ համար Տիրոջ արածները, և Նրա առաջնորդությանը հետևելը:

1 Նեփի 7.16–22

Տերն ազատում է Նեփիին

Շարունակեք պատկերացնել ձեզ Նեփիի դերում, երբ կարդում եք 1 Նեփի 7.16: Ի՞նչ դուք կանեիք:

Նեփին աղոթեց: Կարդացեք նրա աղոթքը 1 Նեփի 7.17–18-ում և պարզեք, թե ինչի համար Նեփին աղոթեց:

Ուշադրություն դարձրեք, որ Նեփին աղոթեց ազատման համար «իր հավատքին համաձայն»: Այս հատվածներից սովորած դասերից մեկն այն է, որ Աստված պատասխանում է մեր աղոթքներին համաձայն մեր հավատքի: Հավատքով աղոթել նշանակում է աղոթել Տիրոջ հանդեպ վստահությամբ և միշտ պատրաստ լինել գործելու:

Կարդացեք 1 Նեփի 7.17-ում Նեփիի աղոթքի և մեր սրտերը փոխելու Քավության զորության վերաբերյալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը: Ընդգծեք ցանկացած արտահայտություն, որը կօգնի ձեզ հասկանալ, թե որքան կարևոր է հավատքով աղոթելուց հետո գործելու ցանկություն ունենալը:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Ըստ երևույթին, գիտե՞ք, թե ինչի մասին առաջնահերթ ես կաղոթեի, եթե կապված լինեի իմ եղբայրների կողմից: Իմ աղոթքում ես կցանկանայի, որ ինչ որ վատ բան պատահեր իմ եղբայրների հետ, և վերջում կավարտեի «ազատիր ինձ իմ եղբայրների ձեռքից» կամ, այլ կերպ ասած, «Խնդրում եմ, հեռու տար ինձ այս խառնաշփոթից, հենց հիմա» խոսքերով: Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ Նեփին այնպես չաղոթեց, ինչպես ես կաղոթեի, որպեսզի իր կարգավիճակը փոխվեր: Այլ նա աղոթեց, որպեսզի ուժ ստանար փոխելու այդ իրավիճակը: Եվ թույլ տվեք ասել, որ նա պատշաճ ձևով աղոթեց, քանի որ նա գիտեր, հասկանում էր և զգացել էր Փրկչի քՔվության բարենպաստ զորությունը: …

Եղբայրներ և քույրեր, այս իրավիճակի կիրառությունը յուրաքանչյուրիս համար միանգամայն պարզ է: Երբ դուք և ես սկսում ենք հասկանալ Քավության բարենպաստ զորությունը մեր կյանքում, մենք պետք է աղոթենք ուժի համար, որպեսզի փոխենք իրավիճակը, այլ ոչ թե աղոթենք իրավիճակի փոփոխության համար: Մենք կդառնանք ներգործողներ, ովքեր «գործում են», այլ ոչ թե ներգործվողներ, ում վրա ներգործում են (2 Նեփի 2.14)», (“‘In the Strength of the Lord’ (Մորմոնի Խոսքեր 1.14; Մոսիա 9.17; Մոսիա 10.10; Ալմա 20.4),” in Brigham Young University 2001–2002 Speeches [2002], 124):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից որևէ մեկին.

    1. Ե՞րբ եք ձեր կյանքում հավատքով աղոթել և ստացել Տիրոջ կողմից ձեր աղոթքի պատասխանը:

    2. Ինչպե՞ս կարող եք հետևել Նեփիի օրինակին, որն աղոթեց և փնտրեց ուժ փոխելու իր հանգամանքները, ոչ թե, որ հանգամանքները փոխվեն:

Երբ Նեփին ազատվեց իր կապանքներից, իր եղբայրները կրկին փորձեցին հարձակվել նրա վրա: Կարդացեք 1 Նեփի 7.19–21 և պարզեք, թե ինչը Նեփիի վերաբերմունքի մեջ տպավորություն գործեց ձեզ վրա: Ձեր ընտանիքի հետ կապված հիշեք մի դեպք, որը ներում էր պահանջում: Մտածեք, թե ինչու է այդքան կարևոր ընտանիքի անդամների համար ցանկություն ունենալ ներել միմյանց:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 7 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ: