Սեմինարիա
Մաս 3 . Օր 3, 1 Նեփի 10–11


Մաս 3. Օր 3

1 Նեփի 10–11

Նախաբան

Լեքիի ուսմունքները կենաց ծառի մասին և նրա մարգարեությունները Հրեաների մասին մեծացրեցին Նեփիի ցանկությունը տեսնելու, լսելու և իմանալու համար բաները, որոնք հայրը տեսել էր: Մինչ Նեփին խորհում էր իր հոր ասածների շուրջ, նա «Տիրոջ հոգու կողմից տարվեց հեռու» (1 Նեփի 11.1) և նույնպես տեսավ կենաց ծառի տեսիլքը: Իր տեսիլքում նա նաև տեսավ Փրկչի կյանքը, ծառայությունը և մահը. Նեփին մեր հանդեպ Փրկչի սիրո վկան եղավ: Երբ ուսումնասիրեք այս դասը, մտածեք, թե ինչ կարող եք սովորել անձնական հայտնություն փնտրելու Նեփիի օրինակից: Նաև, անդրադարձեք Փրկչի կյանքին և առաքելությանը և բոլորիս հանդեպ Նրա մեծ սիրուն:

1 Նեփի 10.1–16

Լեքիի մարգարեությունը

Կենաց ծառի մասին իր տեսիլքից, Նեփին մարգարեացավ ապագա իրադարձությունների վերաբերյալ: Նրա մարգարեությունները գրված են 1 Նեփի 10.1–16-ում: Կարդացեք 1 Նեփի 10.4–6 և ձեր օրագրում նշեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ըստ Լեքիի մարգարեության, ե՞րբ պետք է Մեսիան՝ Փրկիչը գար:

  • Լեքիի խոսքերով, ի՞նչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն «ապավինում այս Քավչին»:

1 Նեփի 10.17–11.6

Նեփին ցանկանում է տեսնել, լսել և իմանալ այն նույն ճշմարտությունները, որոնք իր հայրը գիտեր

Դիտարկեք հետևյալ սցենարները և մտածեք, թե ինչպես մարդիկ, նույն իրավիճակներում հայտնվելով, կարող են տարբեր փորձառություններ ունենալ. Երեք երիտասարդներ այցելում էին միևնույն եկեղեցի: Նրանցից մեկը մտածում էր, որ ժողովը ձանձրալի էր և ժամանակի կորուստ էր: Մյուսը մտածում էր, որ ժողովը լավն էր, բայց դրանից ոչինչ չսովորեց: Երորդը զգում էր Սուրբ Հոգով վեհացած և ստացավ անձնական ոգեշնչում և առաջնորդություն, բացի նրանից, ինչ ուսուցանվեց ժողովի ժամանակ:

Երբ դուք կարդաք 1 Նեփի 10.17–11:6, ուշադրություն դարձրեք, թե ինչ արեց Նեփին, որը նրան թույլ տվեց ստանալ լրացուցիչ հայտնություն , բացի այն, ինչ իր հայրն էր ուսուցանել:

Կարդացեք 1 Նեփի 10.17, և ընդգծեք այն, թե ինչ զգաց Նեփին Լեքիի տեսիլքի մասին լսելուց հետո:

Կարդացեք 1 Նեփի 10.19, և գտեք այն արտահայտությունը, որ ուսուցանում է, թե ինչպես են Աստծո հրաշքները տրվում մեզ:

Ըստ 1 Նեփի 10.19-ի, նրանք, ովքեր ջանասիրաբար փնտրում են, ստանում են Աստծո հրաշքները: Մտածեք, թե ինչ է նշանակում ջանասիրաբար փնտրելը:

Նեփին ջանասիրաբար հայտնություն փնտրելու հիանալի օրինակ էր: Կարդացեք 1 Նեփի 10.17–19 և 11.1–6 և ներքոնշյալ աղյուսակի երեք թեմաներից՝ ցանկություններ, հավատք և խորհատածում, ընտրեք երկուսը և ձեր պատասխանները համապատասխան հարցերի դիմաց գրեք աղյուսակի մեջ:

Ցանկություններ

Ի՞նչ էր Նեփին ցանկանում իմանալ:

Ձեր կարծիքով, ինչպե՞ս են մեր ցանկությունները ազդում հայտնություն ստանալու մեր կարողության վրա:

Ի՞նչ եք ցանկանում իմանալ Աստծուց:

Հավատք

Որո՞նք են այն բաները, որոնց Նեփին հավատում էր և որոնք հայտնություններ բերեցին:

Ինչպե՞ս են այս համոզմունքները ազդում հայտնություններ ստանալու մեր ունակության վրա:

Դուք հավատո՞ւմ եք նրան, ինչ Տերը հայտնել է ձեզ:

Խորհատածում (ինչ-որ բանի մասին խորապես մտածել, ձեր սիրտը և միտքը բացել Սուրբ Հոգու համար)

Ի՞նչ պատահեց, երբ Նեփին նստած խորհում էր (տես 1 Նեփի 11.1):

Ձեր կարծիքով, խորհելը ինչպե՞ս կարող է բերել հայտնություն:

Ինչ կարող եք անել՝ ձեր կյանքում ավետարանի մասին ավելի շատ խորհելու համար:

Ամփոփեք Նեփիի փորձից ձեր սովորած ավետարանի սկզբունքը և ավարտեք հետևյալ նախադասությունը. Աստված հայտնում է ճշմարտությունը բոլոր նրանց, ովքեր.

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այս հարցերի պատասխաններից մեկը կամ երկուսը.

    1. Ե՞րբ եք զգացել, որ Աստված պատասխանում է ձեր աղոթքներին կամ Հոգուց հուշումներ եք ունեցել՝ Աստծո կողմից օգնություն կամ առաջնորդություն փնտրելու ձեր ջանասիրության արդյունքում:

    2. Ո՞րն է Աստծուց ներշնչանք ստանալու եղանակներից մեկը, երբ դուք փնտրում եք ջանասիրաբար:

1 Նեփի 11.7–36

Նեփին Հիսուս Քրիստոսի բարեհաճության ականատեսն է

Նեփին իր տեսիլքի ժամանակ շարունակում է խորհել և փնտրել աստվածային առաջնորդություն: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Կ. Փաքերի ուղերձը և պարզաբանեք, թե, ըստ նրա, որն էր Նեփիի տեսիլքի գլխավոր իմաստը.

«Մեսիայի մասին մարգարեությունները տեղ են գտել Հին կտակարանում: Բայց Մորմոնի Գիրքը արձանագրում է այդ իրադարձության տեսիլքը, որին հավասար նկարագրություն չկա Հին Կտակարանում:

Այն բանից հետո, երբ մարգարե Լեքին լքեց Երուսաղեմը, նա ունեցավ կենաց ծառի տեսիլքը: Նրա որդի Նեփին աղոթեց դրա իմաստը իմանալու համար: Պատասխանի ընթացքում նա ունեցավ Քրիստոսի հիշարժան տեսիքը:

Այդ տեսիլքում նա տեսավ.

  • Կույսին, մի երեխա գրկած իր ձեռքերում,

  • Նրան, ով կպատրաստեր ճանապարհը`— Հովհաննես Մկրտիչին,

  • Աստծո Որդու ծառայությունը,

  • Տասներկու ուրիշների, որոնք հետևում էին Մեսիային,

  • Երկինքները բացված և հրեշտակները սպասավորելիս նրանց,

  • Մարդկանց բազմություններ, ովքեր օրհնվեցին և բժշկվեցին,

  • Քրիստոսի խաչելությունը,

  • Աշխարհի իմաստությունը և հպարտությունը, որ ընդդիմանում էին նրա աշխատանքին: (Տես 1 Նեփի 11.14–36:)

«Այդ տեսիլքը Մորմոնի Գրքի կարևորագույն ուղերձն է» (“The Things of My Soul,” Ensign, May 1986, 60–61):

Հրեշտակը օգնեց Նեփիին մեկնաբանել կենաց ծառի իմաստը, իսկ հետո հարցրեց «Իմացա՞ր իմաստը ծառի, որ հայրդ տեսել էր» (1 Նեփի 11.21): Վերանայեք ծառի իմաստը, ընդգծելով Նեփիի և հրեշտակի ծառի մասին օգտագործած արտահայտությունները 1 Նեփի 11.21–24-ում:

Կարդացեք 1 Նեփի 11.16 և ընդգծեք Նեփիին ուղղված նախկին հարցը, որ տվել էր հրեշտակը: Դուք կարող եք գրել ձեր սուրբ գրություններում, որ բարեհաճություն բառը նշանակում է կամովին իջնել բարձր դիրքից՝ օգնելու և օրհնելու ուրիշներին:

1 Նեփի 11.17-ում գտեք հրեշտակի հարցին Նեփիի պատասխանը: Ի՞նչ գիտեր Նեփին: Ի՞նչ նա չգիտեր: Նեփիի պատասխանից հետո հրեշտակը ցույց տվեց, որ Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը դրսևորում է Աստծո սերը մեր հանդեպ:

Բարեհաճություն բառի իմաստը հասկանալուց հետո կարդացեք 1 Նեփի 11.13–21, և կարդացեք Երեց Ջերալդ Ն. Լանդի հետևյալ մեջբերումը, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Յոթանասունական, և խորհեք, թե ինչպես է Փրկչի ծնունդը ցույց տալիս իր սերը և իր ներողամտությունը մեր հանդեպ. « Ահա Հիսուսը` Աստվածագլխի անդամը, Հոր առաջնեկը, Արարիչը, Հին կտակարանի Եհովան, այժմ լքում է իր աստվածային և սուրբ կարգավիճակը, զրկելով իրեն բոլոր այդ փառքից և վեհությունից և մտնելով այդ փոքրիկ նորածնի մարմնի մեջ`անօգնական, ամբողջովին կախված իր հորից և մորից: Որ Նա չի գա երկրի հոյակապ պալատների և մանուշակագույնի [իշխանության նշան] մեջ փաթաթված և զարդերով շաղախված, բայց Նա կգա կայուն համեստ, որը կզարմացնի: Փոքրիկ հրաշք, որի մասին հրեշտակը կասի Նեփիին՝ «Նայիր և տես Աստծո բարեհաճությունը» (Jesus Christ, Key to the Plan of Salvation [1991], 16):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչ է ձեզ համար նշանակում, որ Հիսուս Քրիստոսը «կիջնի իր աստվածային գահից» («I Stand All Amazed», Hymns, no. 193) և նախաերկրային կյանքում Իր փառավոր կոչումից՝ ծնվելու համար որպես փոքրիկ երեխա:

Կարդացեք 1 Նեփի 11.27, և մտածեք, թե ինչպես է Փրկչի մկրտությունը նույնպես ցույց տալիս Նրա բարեհաճությունը: Չնայած Նա մեղավոր չէր, Նա մկրտվեց և ցույց տվեց Իր հնազանդությունը Աստծո օրենքներին: Մեզ օրինակ ցույց տալով, Նա նաև ցույց տվեց մեզ Իր սերը:

Նկար
Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Կարդացեք 1 Նեփի 11.28–31, և մտածեք, թե ինչպես է մյուսներին Հիսուս Քրիստոսի կյանքի ծառայությունը ցույց տալիս Նրա բարեհաճությունը: Ուշադրություն դարձրեք, թե ում Փրկիչը ծառայեց և բժշկեց:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է 1 Նեփի 11.28–31-ում ձեր կարդացածը ցույց տալիս Փրկչի սերը Իր ժողովրդի նկատմամբ: Ձեր կարծիքով, ինչպես է մեր օրերում այս ամենը կապված ձեր հանդեպ Նրա սիրո հետ:

Կարդացեք 1 Նեփի 11.32–33, և խորհեք, թե Հիսուս Քրիստոսի խաչելությունը ինչպես է ցույց տալիս Նրա բարեհաճությունը: Կարդացեք Երեց Ըրլ Ս. Թինջեյի հետևյալ ուղերձը, ով այդ ժամանակ ծառայում էր Յոթանասունի նախագահությունում, և տեսեք, թե, նրա խոսքերով, ինչպես է Քրիստոսի Քավությունը ցույց տալիս Նրա սերը և օրհնում ձեզ.

«Որպես այն մեկը, ով ընտրված էր Քավության պահանջները բավարարելու, Հիսուս Քրիստոսը իջավ … որպեսզի գայթակղվեր, փորձվեր, ծաղր ու ծանակի ենթարկվեր, դատվեր և խաչվեր, չնայած Նա իշխանություն ուներ խուսափելու նման ներգործություններից:

Նկար
Նախագահ Ջոն Թեյլոր

«Նախագահ Ջոն Թեյլորը նկարագրել է Քրիստոսի ներողամտությունը այս հիանալի բառերով. «Դա անհրաժեշտ էր, որ Նա իջներ բոլոր բաներից ներքև, որպեսզի Նա կարողանար բարձրացնել ուրիշներին բոլոր բաներից վեր …» [The Mediation and Atonement (1882), 144]:

Քրիստոսի տառապանքները Գեթսեմանիի պարտեզում մարմնավորում են Քրիստոսի ամենահրաշալի հատկանիշը`Նրա կատարյալ սերը: Այստեղ մենք տեսնում ենք, որ Նա իսկապես սիրում է բոլորիս: …

Քավությունը մի իրադարձություն է, որը թույլ է տալիս մեզ հաշտվել Աստծո հետ: … Ընտանիքի առումով, դա նշանակում է միավորվել իրար հետ և Աստծո հետ ու Նրա Որդի`Հիսուս Քրիստոսի հետ: Դա նշանակում է, որ բաժանումից եկող տխրությունը կդառնա ուրախություն՝ վերամիավորման միջոցով» (“The Great Plan of Happiness,” Ensign կամ Liahona, May 2006, 73–74):

Հիսուս Քրիստոսի քավությունը Նրա բարեհաճության կարևոր մասն էր և մեր հանդեպ նրա մեծ սիրո արտահայտումն էր:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի բարեհաճությունը ազդել Նրա հանդեպ ձեր սիրո և զգացմունքների վրա:

Վերջացրեք այսօրվա ուսուցումը երգելով, լսելով կամ կարդալով «I Stand All Amazed» (Hymns, no. 193) օրհներգի բառերը: Ուշադրություն դարձրեք այն արտահայտություններին, որոնք արտահայտում են ձեր այսօրվա սովորածը: Խորհեք, թե ինչու են Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները «ամենաբաղձալին» և «ամենահաճելին» ձեզ համար (տես 1 Նեփի 11.22–23): Նեփիի նման, եթե դուք ջանասիրաբար փնտրեք հասկանալ հայտնության միջոցով, դուք ավելի կմոտեցվեք Տիրոջը և կզգաք Նրա զոհաբերության զորությունը ձեր կյանքում և այն ուրախությունը, որը այն բերում է:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 10–11 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.