Սեմինարիա
Մաս 14. Օր 1, Մոսիա 26


Մաս 14. Օր 1

Մոսիա 26

Նախաբան

Ինչպես գրված է Մոսիա 26-ում, աճող սերնդից որոշ անհավատ նեփիացիներ ազդեցին Եկեղեցու անդամների վրա շողոքորթ խոսքերով և առաջնորդեցին նրանց դեպի մեղքը: Ալման աղոթեց, որպեսզի իմանար, թե ինչպես դատեր այս անդամներին համաձայն Աստծո կամքի: Տերը հայտնեց Ալմային, թե ինչպես պատասխանատվության ենթարկել Եկեղեցու անդամներին իրենց մեղքերի համար: Տերը նաև հաստատեց ապաշխարության պայմանները: Ալման իմացավ, որ Աստված հոժար է ներել նրանց, ովքեր իսկապես ապաշխարում են:

Մոսիա 26.1–6

Աճող սերնդից շատերը չեն հավատում, և նրանք մեղանչում են

Մի պահ տրամադրեք հետևյալ հարցի շուրջ խորհելու համար. Ձեր կարծիքով, ինչո՞ւ որոշ երիտասարդներ չունեն վկայություններ կամ չունեն ամուր վկայություններ, նույնիսկ, երբ նրանք լսել են մարգարեներին և ուսուցանվել իրենց ծնողների կողմից:

Մոսիա 26 հատվածը լուսաբանում է այս հարցի պատասխանը: Ուսումնասիրեք հատվածները և պատասխանեք հետևյալ աղյուսակի հարցերին (ձեր պատասխանները գրեք ձեռնարկում).

Մոսիա 26.1–2

Ի՞նչ երեք բաների աճող սերնդից շատերը չէին հավատում:

Մոսիա 26.3

Ինչպե՞ս կարող է մեզ վրա ազդել առանց հավատալու սուրբ գրությունները կարդալը կամ մարգարեներին լսելը:

Մոսիա 26.4

Ո՞րն էր հիմնական պատճառներից մեկը, որ այս մարդիկ չէին հավատում Փրկչին և միանում Եկեղեցուն:

Գրեք մեկ սկզբունք, որը դուք սովորել եք այս հատվածներն ուսումնասիրելիս.

«Իրենց հայրերի ավանդությունը» արտահայտությունը Մոսիա 26.1-ում վերաբերվում է նախորդ սերունդներից փոխանցված ավետարանի ճշմարտություններին. Այդ արտահայտությունը երբեմն կարող է նաև վերաբերվել սին գաղափարներին (օրինակ, տես Ալմա 9.16): Մոսիա 26.1–4-ում ուսուցանվող սկզբունքներից մեկը սա է. Վկայություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է հավատալու ցանկություն և անձնական ջանքեր:

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությունը և ընդգծեք այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են վկայություն ձեռք բերելու և պահպանելու համար.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Վկայությունը պահանջում է, որ սնուցումը լինի հավատքի աղոթքով, Աստծո խոսքի հանդեպ քաղցով և մեր ստացած ճշմարտությանը հնազանդվելով: Վտանգ կա աղոթքն անտեսելու մեջ: Վտանգ է սպառնում մեր վկայությանը, եթե սուրբ գրությունները միայն անկանոն ենք կարդում և ուսումնասիրում: Դրանք մեր վկայության անհրաժեշտ սնուցիչներն են: …

Մշտապես սնուցվելով Աստծո խոսքով, սրտանց աղոթելով և հնազանդվելով Տիրոջ պատվիրաններին, դուք կխորացնեք և կծաղկեցնեք ձեր վկայությունը» («Կենդանի վկայություն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 127):

Ուշադրություն դարձրեք, որ Ալմայի ժամանակներում աճող սերունդը չէր անում այն, ինչ նշել է Նախագահ Այրինգը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ելնելով ձեր փորձառությունից` ինչո՞ւ է կարևոր հավատք ունենալը, երբ դուք աղոթում եք, կարդում եք սուրբ գրությունները և ձգտում եք հնազանդվել պատվիրաններին:

    2. Նկարագրեք մի փորձառություն, երբ հավատարիմ աղոթքը, սուրբ գրությունների ընթերցանությունը կամ պատվիրաններին հնազանդվելը ամրացրել են ձեր վկայությունը:

Մի պահ խորհեք, թե արդյոք դուք երբևէ տեսել եք, որ ավետարանի մասին վկայություն չունեցող մարդիկ ազդեն Եկեղեցու անդամների վրա: Կարդացեք Մոսիա 26.5–6 և փնտրեք, թե ինչպես են անհավատներն ազդել նրանց վրա, ովքեր Եկեղեցում էին:

Երբ դուք շարունակեք ձեր ուսումնասիրությունները, օգտակար կարող է լինել Մոսիա 26.6–ի այս հայտարարության իմաստն իմանալը. «Նրանք, ովքեր մեղք էին գործում, ովքեր եկեղեցում էին, պետք է խրատվեին [նախազգուշացվեին և ուղղվեին] եկեղեցու կողմից»: Սա նշանակում է, որ Եկեղեցու ապստամբող անդամները, անհրաժեշտ էր, որ դատվեին համաձայն իրենց մեղքերի և ապաշխարելու հնարավորություն ստանային:

Մոսիա 26.7–39

Ալման հարցնում է, թե ինչպես դատել նրանց, ովքեր մեղք են գործում

Նկար
երիտասարդ կինը և եպիսկոպոսը` իր գրասեղանի առջև

Մոսիա 26-ի մնացած մասի ուսումնասիրությանը պատրաստվելու համար պատկերացրեք, որ դուք ծխի եպիսկոպոս եք, որտեղ կան որոշ անդամներ, ովքեր գործել են լուրջ մեղքեր: Որպես եպիսկոպոս Տերը պարտավորություն է դրել ձեզ վրա այս անդամներին պատասխանատվության ենթարկելու և օգնելու նրանց ապաշխարել: Խորհեք, թե ինչպես դուք կվերաբերվեիք այս անդամներին և ինչպես դուք կարող էիք լավագույնս օգնել նրանց:

Այսպիսի իրավիճակը դժվար էր Ալմայի համար: Ինչպես այսօրվա իշխանություն ունեցող քահանայության ղեկավարները, նա պարտավորություն ուներ օգնելու լուրջ մեղքեր գործած Եկեղեցու անդամներին ապաշխարել, ներում ձեռք բերել և վերադառնալ Եկեղեցում ակտիվ և պատվարժան դիրք զբաղեցնելու: Կարդացեք Մոսիա 26.7–14 և փնտրեք, թե ինչպես Ալման արձագանքեց այս իրավիճակին և ինչ արեց Տիրոջից պատասխան ստանալու համար:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչու է կարևոր մեզ համար իմանալը, որ քահանայության ղեկավարները փնտրում և ստանում են Տիրոջ առաջնորդությունը, երբ օգնում են նրանց, ովքեր մեղանչել են:

Հիշեք, որ նախքան դարձի գալը Ալման եղել էր ամբարիշտ Նոյ թագավորի քահանաներից մեկը: Կարդացեք Մոսիա 26.15–18 և ներկայացրեք, թե ինչ էին արել Ալման և նրա ժողովուրդը Տիրոջ մոտ վերադառնալու համար և ինչ օրհնություններ էր Տերը տվել նրանց:

  1. Կարդացեք Մոսիա 26.29–30: Ապա արձագանքեք հետևյալներից մեկին կամ երկուսին.

    1. Բացատրեք, թե ձեր կարծիքով, ինչու է կարևոր, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա հետևյալ սկզբունքը, ներառյալ նրանք, ովքեր գործել են լուրջ մեղք. Տերը կների նրանց, ովքեր անկեղծ սրտով ապաշխարում են:

    2. Գրեք ձեր վկայությունը հետևյալ սկզբունքի վերաբերյալ. Տերը կների նրանց, ովքեր անկեղծ սրտով ապաշխարում են:

Երբ Ալման աղոթեց առաջնորդության համար, թե ինչպես օգնել Եկեղեցու անդամներին, ովքեր գործել էին լուրջ մեղքեր, Տերը ցուցումներ տվեց նրան: Նա պետք է անդամներին ապաշխարելու հնարավորություն տար, սակայն, եթե նրանք չապաշխարեին, նրանք չպետք է համարվեին Տիրոջ ժողովրդի մեջ: Այս ցուցումները կարևոր ներըմբռնում են տալիս ապաշխարության սկզբունքին: Կարդացեք Մոսիա 26.21–31` փնտրելով ապաշխարության ներըմբռնումները:

  1. Այս հատվածներում կարդացածը վերլուծելու համար սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում կատարեք հետևյալ առաջադրանքներից երկուսը կամ ավելին.

    1. Ինչպե՞ս դուք կամփոփեք Փրկչի խոսքերը Մոսիա 26.23–ում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար գիտակցելը, որ Տերը վճարել է մեր մեղքերի համար:

    2. Մոսիա 26.21–31-ի ո՞ր արտահայտություններն են ցույց տալիս Փրկչի վստահությունը Ալմայի հանդեպ որպես քահանայության ղեկավարի: Ինչպե՞ս կարող է քահանայության ղեկավարի օգնությունն ունենալն աջակցել նրանց, ովքեր պայքարում են լուրջ մեղքերի կամ դժվարին փորձությունների դեմ:

    3. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապաշխարել «սրտի անկեղծությամբ»: (Մոսիա 26.29):

    4. Ձեր կարծիքով, ինչո՞ւ մենք պետք է ներենք ուրիշներին` Տիրոջ ներումը ստանալու համար (տես Մոսիա 26.31):

Ձեր սեփական բառերով գրեք այն սկզբունքը, որը դուք բացահայտել եք Մոսիա 26.21–31–ում.

Թեև դուք միգուցե ներկայացրել եք այլ սկզբունք կամ միգուցե դուք օգտագործել եք այլ խոսքեր, ստորև տրված են Մոսիա 26.21–31–ում ուսուցանված որոշ սկզբունքների օրինակներ.

  • Եպիսկոպոսները և ճյուղի նախագահները ներկայացնում են Տիրոջը` օգնելով մեզ ապաշխարել և ներում ձեռք բերել:

  • Մեր մեղքերը խոստովանելը տանում է դեպի ներում: (Բոլոր մեղքերը պետք է խոստովանվեն Աստծուն, իսկ լուրջ մեղքերը պետք է խոստովանվեն քահանայության ղեկավարին, ով կարող է աջակցել ապաշխարության գործընթացին:)

  • Մենք պետք է ներենք ուրիշներին` Տիրոջ ներումը ստանալու համար:

  1. Այս սկզբունքները վերլուծելու համար կարդացեք հետևյալ իրավիճակների ուսումնասիրությունը: Ընտրեք մեկ իրավիճակի ուսումնասիրություն և ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչպես կարող են այսօր ուսումնասիրված հատվածները և սկզբունքներն օգնել մարդկանց նկարագրված իրավիճակում.

    1. Երիտասարդ կինը լուրջ մեղք է գործել, սակայն նա վախենում է խոսել իր եպիսկոպոսի հետ:

    2. Երիտասարդ տղամարդը ցանկանում է ապաշխարել, սակայն նա չգիտի, թե ինչպես:

    3. Երիտասարդ կինը կրկնում է մեղքը, որը նախկինում գործել էր, և նա անհանգստանում է, որ Տերն այլևս չի ների իրեն:

    4. Երիտասարդ տղամարդը որոշում է ապաշխարել, սակայն նա հրաժարվում է ներել մեկին, ով վիրավորել էր իրեն:

  2. Ընտրեք այս դասում ներկայացված սկզբունքներից մեկը և խորհեք, թե ինչպես դուք կարող եք կիրառել այն ձեր ապաշխարության ջանքերին զուգահեռ: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչպես դուք կկիրառեք այս սկզբունքը:

Կարդացեք Մոսիա 26.37–39՝ պարզելու համար, թե ինչ պատահեց, երբ Ալման ի կատար ածեց Տիրոջ խորհուրդը: Ալմայի և նրա ժողովրդի փորձառությունը սովորեցնում է, որ երբ մենք ապաշխարում ենք և արդար կյանքով ենք ապրում, մենք կարող ենք նաև ունենալ խաղաղություն և բարգավաճել:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 26 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.