Սեմինարիա
Մաս 31. Օր 3, Մորոնի 6


Մաս 31. Օր 3

Մորոնի 6

Նախաբան

Մորոնին մոտեցավ թիթեղների վրա իր գրառումների ավարտին բացատրելով մարդու մի քանի հատկանիշներ, որոնք անհրաժեշտ են մկրտությանը նախապատրաստվելու համար: Այնուհետև նա ընդգծեց այն պարտականությունները, որոնք ունեն Եկեղեցու անդամները մյուս անդամների մասին հոգ տանելու համար: Մորոնին նաև բացատրում է Եկեղեցու ժողովների նպատակը և ընդգծում է Սուրբ Հոգու ազդեցության ներքո Եկեղեցու ժողովների անցկացման անհրաժեշտությունը:

Մորոնի 6.1–3

Մորոնին սահմանում է մկրտության պահանջները

Նկար
մկրտվող տղան

Պատկերացրեք դուք ունեք յոթ տարեկան քույր կամ եղբայր, ում ութ տարեկանը կլրանա մի քանի ամսից: Ձեր ծնողները խնդրել են ձեզ՝ ընտանեկան երեկոյի ժամանակ մկրտությանը նախապատրաստվելու վերաբերյալ դաս մատուցել:

  1. Եթե այդ դասն այժմ մատուցելու լինեիք, ինչ կուսուցանեիք, որպեսզի օգնեիք ձեր եղբորը կամ քրոջը մկրտվելուն նախապատրաստվելիս: Ձեր մտքերը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Հաղորդության աղոթքներն իր հիշատակարանում ընդգրկելուց հետո (տես Մորոնի 4–5), Մորոնին ավելացրեց մկրտության արարողությանը վերաբերող հրահանգ: Քննեք Մորոնի 6.1–3 և գտեք մկրտության պահանջները: Կարող եք սուրբ գրություններում նշել ձեր առանձնացրած պահանջները:

Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում, որ նրանք, ովքեր ուզում էին մկրտվել, պետք է առաջ բերեին «վայել պտուղ, որ նրանք դրան արժանի էին» (Մորոնի 6.1):

Խորհեք, թե ինչ է նշանակում մինչև մկրտվելը ունենալ «կոտրված սիրտ և ապաշխարող հոգի» (Մորոնի 6.2): Ինչպես գրված է Մորոնի 6.1–3-ում, Մորոնին բացատրել է, որ մկրտության միջոցով մենք ուխտ ենք կապում վերցնել մեզ վրա Հիսուս Քրիստոսի անունը և ծառայել Նրան մինչև վերջ: Դուք ի՞նչ եք անում Հիսուս Քրիստոսին ծառայելու ձեր հաստատակամությունը պահպանելու և ամրացնելու համար:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարագրեք որոշ ուղիներ, որ դուք փորձել եք ձեր մկրտությունից ի վեր Հիսուս Քրիստոսին ծառայելու ձեր հաստատակամությունը պահպանելու և ամրացնելու համար:

Մորոնի 6.4

Մորոնին բացատրում է ինչպես հոգ տանել և հոգևոր սնուցում ապահովել Եկեղեցու անդամների համար

Ներկայացնելով պահանջները, որոնք նախքան մկրտվելն անհատները պետք է բավարարեին, Մորոնին բացատրեց, թե ինչպես էին նոր մկրտվածները հավատարիմ մնում իրենց ուխտերին: Կարդացեք Մորոնի 6.4, և գտեք, թե օգնելու նպատակով ինչ էր արվում, որպեսզի նորադարձները մնային հավատարիմ:

Ամփոփեք, թե ինչ սովորեցիք Մորոնի 6.4-ից Եկեղեցու մյուս անդամների հանդեպ ձեր պարտականությունների մասին:

Ի՞նչ օրհնություններ է Մորոնի 6.4-ը ցույց տալիս, որ կգան Աստծո խոսքով սնուցվելու արդյունքում:

Մի կարևոր ճշմարտություն, որը ուսուցանվում է Մորոնի 6.4-ում այն է, որ մենք Եկեղեցու մյուս անդամներին հիշելու և հոգեպես սնուցելու պարտականություն ունենք:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը վկայել է մմիմյանց Աստծո խոսքով սնուցելու կարևորության մասին. «Մարդկանց մեծամասնությունը եկեղեցի չի գալիս ուղղակի մի քանի նոր ավետարանական փաստերի կամ հին ընկերներին տեսնելու համար, չնայած այդ ամենը կարևոր է: Նրանք գալիս են հոգևոր փորձառնւթյուն փնտրելով: Նրանք խաղաղություն են ուզում: Նրանք ուզում են, որ իրենց հավատքն ամրանա և իրենց հույսը նորոգվի: Նրանք, կարճ ասած, ուզում են սնուցվել Աստծո բարի խոսքով, ամրանալ երկնքի զորությամբ: Մեզանից յուրաքանչյուրը, ով կանչված է խոսելու, ուսուցանելու կամ ղեկավարելու, պարտավորվածություն ունի օգնելու տրամադրել դա մեր կարողության լավագույն չափով» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26):

Դուք երբևէ մտածե՞լ եք մեծ թվով մարդկանց մասին, ովքեր աղոթել են ձեզ համար, դասեր են պատրաստել, խրախուսել են ձեզ և ձեր գործունեությունը Եկեղեցում և օգնել են ձեզ հաղթահարել դժվարությունները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք երկու կամ երեք մարդկանց մասին, ովքեր ձեզ հիշել են իմաստալից ձևով կամ հոգեպես սնուցել են ձեզ:

Մոտ ժամանակներս ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ քննարկեք, թե ինչպես եք դուք օրհնվել, որովհետև ինչ-որ մեկը հիշել է ձեզ կամ սնուցել Աստծո խոսքով:

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգը պատմել է մի պատմություն իրենց ծխից մի սարկավագի մասին, ով հասկացել էր իր քվորումի մյուս անդամների հանդեպ իր պարտականությունների կատարման անհրաժեշտությունը.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Նրա քվորումից մեկն ապրում էր իմ տան մոտ: Այդ հարևան տղան երբեք չէր հաճախում քվորումի ժողովներին և ոչինչ չէր արել քվորումի անդամների հետ: Նրա խորթ հայրն անդամ չէր, իսկ մայրը եկեղեցի չէր հաճախում:

Նրա սարկավագների քվորումի նախագահությունը հանդիպեցին Կիրակի առավոտյան խորհրդի ժամանակ: … Նրանց նախագահական հանդիպման ժամանակ այդ 13-ամյա հովիվները հիշեցին այդ տղայի մասին, ով երբեք չէր հաճախել: Նրանք խոսեցին այն մասին, թե որքան շատ կարիք ուներ նա այն ամենի, ինչ իրենք ստացել էին: Նախագահն իր խորհրդականին հանձնարարեց, որ գնա այդ մոլորված գառնուկի ետևից:

Ես ճանաչում էի այդ խորհրդականին, և գիտեի, որ նա ամաչկոտ էր, և ես գիտեի նաև որքան բարդ առաջադրանք էր տրվել նրան, այնպես որ իմ դիմացի պատուհանից ես հիացմունքով հետևում էի, երբ խորհրդականը հազիվ քայլելով գնում էր իմ տան մոտով, բարձրանալով դեպի այն տղայի տունը, ով երբեք եկեղեցի չէր հաճախել: Այդ հովվի ձեռքերն իր գրպանում էին: Նա դանդաղ քայլում էր այնպես, ինչպես դուք կքայլեիք, եթե վստահ չլինեիք, որ ուզում եք գնալ այնտեղ, ուր գնում եք: Մոտավորապես 20 րոպե անց նա կորած սարկավագի հետ իջնում էր փողոցով ներքև: Այդ տեսարանը կրկնվեց մի քանի Կիրակի ևս: Այնուհետև այդ տղան, որ կորած էր և գտնվեց, տեղափոխվեց:

… Տարիներ անց ես ցցի համաժողովին էի մասնակցում, մեկ մայրցամաք հեռու այն սենյակից, որտեղ այդ նախագահությունը հավաքվել էր խորհրդի: Մի սպիտակահեր տղամարդ մոտեցավ ինձ և հանգիստ ասաց. «Տարիներ առաջ թոռնիկս ձեր ծխում է ապրել»: Մեղմորեն նա պատմեց ինձ այդ տղայի կյանքը: Եվ ապա հարցրեց, արդյոք կարող եմ գտնել այն սարկավագին, ով դանդաղ քայլել էր այդ փողոցն ի վեր: Եվ նա խնդրեց շնորհակալություն հայտնել նրան և ասել, որ իր թոռնիկը, որն արդեն մեծացել է, դեռ հիշում է նրան» (“Watch with Me,” Ensign, May 2001, 38–39):

Մտածեք որոշակի մարդկանց մասին, ում Տերը կցանկանար, որ դուք «հիշեիք» կամ «սնուցեիք»: Ծրագրեք մի ձև, որ դուք կարողանաք նրանց հոգեպես սնուցել: Գրեք նրանց անունը մի թղթի վրա և դրեք այնպիսի տեղում, որը կօգնի ձեզ հիշել նրանց:

Մորոնի 6.5–9

Մորոնին ներկայացնում է Եկեղեցու ժողովների նպատակը և նրանց անցկացման կարգը

Պատկերացրեք դուք դեռահասի ծնող եք, ով վերջին մի քանի շաբաթների ընթացքում ասել է, որ չի ցանկանում եկեղեցի հաճախել, որովհետև դա անիմաստ և ձանձրալի է: Մտածեք, ինչ ոգևորիչ խոսքեր կասեիք ձեր երեխային, որպեսզի նա հաճախեր եկեղեցի և հասկանար կանոնավոր հաճախելու ճիշտ պատճառները:

Իր հիշատակարանում, Մորոնին ոգեշնչվեց նկարագրելու, որ Եկեղեցու անդամները հանդիպեցին միասին իր օրերում: Ուսումնասիրեք Մորոնի 6.5–6, և գտեք, ինչպես կարող եք լրացնել հետևյալ հայտարարությունը. Որպես Եկեղեցու անդամներ մենք պետք է հաճախ հանդիպենք միասին, որպեսզի .

Տասներկու Առաքյալներից Երեց Դալլին Հ. Օուքսը կարդաց մի նամակից հատված, որտեղ իր ընկերը ներկայացնում էր, ինչպես էր փոխել եկեղեցի հաճախելու հանդեպ իր վերաբերմունքը.

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Մի իմաստուն ընկեր ասաց.

«Տարիներ առաջ ես փոխեցի եկեղեցի հաճախելու հանդեպ իմ վերաբերմունքը: Այլևս եկեղեցի գնում եմ ոչ թե իմ օգտի, այլ մյուսների մասին մտածելու համար: Ես առիթ եմ փնտրում միայնակ նստած մարդկանց բարևելու, այցելուներին ողջունելու … կամավոր հանձնարարություններ կատարելու համար: …

Այսինքն, ամեն շաբաթ ես գնում եմ եկեղեցի ոչ թե պասսիվ, այլ ակտիվ լինելու, և մարդկանց կյանքին դրական լիցքեր հաղորդելու նպատակով: Հետևաբար, Եկեղեցու ժողովներին մասնակցելը դառնում է շատ ավելի հաճելի և նպատակային»:

Այս ամենը լուսաբանում է հավերժական սկզբունքը, որ մենք ավելի երջանիկ և բավարարված կզգանք մեզ, երբ գործենք և ծառայենք ոչ թե ստանալու, այլ տալու նպատակով» (“Unselfish Service,” Ensign or Liahona, May 2009, 96):

Կարող եք վերևում տրված մեջբերումը լրացնել հետևյալ գաղափարներով:

Որպես Եկեղեցու անդամներ, մենք պետք է հաճախ հանդիպենք, որպեսզի.

  • Ծոմ պահենք և աղոթենք:

  • Հոգևոր առումով զորացնենք միմյանց:

  • Ճաշակենք հաղորդությունից՝ ի հիշատակ Տեր Հիսուս Քրիստոսի:

Անդրադարձեք ձեր ունեցած այն փորձառություններին, որոնք ձեզ սովորեցրել են ձեր ծխի կամ ճյուղի անդամների հետ միասին աղոթելու կարևորության մասին:

Նկար
ընտանիքները հաղորդության ժողովին
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է եկեղեցու հանդեպ ձեր վերաբերմունքը փոխվել, եթե հաճախում եք միմյանց հոգեպես ամրացնելու ցանկությամբ:

    2. Ինչո՞ւ է արժեքավոր ի հիշատակ Հիսուս Քրիստոսի հաղորդությունը հաճախ ճաշակելը:

    3. Ինչպե՞ս վերևում նշված նպատակների համար եկեղեցի գնալը կօգնի «պահել [ձեզ] ճշմարիտ ուղու վրա» (Մորոնի 6.4):

Կարդացեք Մորոնի 6.7–8, և գտեք, թե Մորոնիի օրերում Եկեղեցու անդամներն ինչին էին «խիստ հետևում» կամ այլ խոսքով, ինչին էին հատուկ ուշադրություն դարձնում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մեկս մյուսին սովորեցնենք, խրախուսենք խուսափել և ապաշխարել մեղքից:

Մորոնին վկայել է, որ որքան հաճախ որ մենք ապաշխարենք և ներում փնտրենք անկեղծ միտումով, մենք կներվենք: Կարող եք նշել այս ճշմարտությունը Մորոնի 6.8-ում:

Մորոնին եզրափակել է այս գլուխը ուսուցանելով, թե ինչպես պետք է անցկացվեն Եկեղեցու ժողովները: Կարդացեք Մորոնի 6.9, և պարզեք, թե ովքեր պետք է անցկացնեն Եկեղեցում մեր ժողովները: Մտածեք այն պահերի մասին, երբ դուք հատկապես զգացել եք Սուրբ Հոգու ազդեցությունը Եկեղեցու ժողովի ժամանակ:

Իչպե՞ս կարող է վերաբերել ձեզ այն սկզբունքը, որ Եկեղեցու ժողովները պետք է անցկացվեն Սուրբ Հոգու զորությամբ: Եթե ձեզ խնդրում են խոսել կամ դաս վարել Եկեղեցու ժողովի ժամանակ, ինչպե՞ս դուք կկարողանաք վստահ լինել, որ այն ինչ ասում եք նպաստում է Սուրբ Հոգու ուղղորդմանը և ազդեցությանը ժողովի ընթացքում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի ծրագիր, թե դուք ինչ մոտեցում եք ցուցաբերելու Եկեղեցու ձեր առաջիկա կիրակնօրյա ժողովին: Կարող եք ներառել եղանակներ, թե ինչպես հրավիրեք Սուրբ Հոգին ձեր երկրպագության մեջ և ինչպես կարող եք հիշել և սնուցել մյուսներին ձեր ներկայությամբ:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մորոնի 6 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.