Սեմինարիա
3 Նեփի


ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ3 Նեփի

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

Երբ դուք ուսումնասիրեք 3 Նեփին, դուք կսովորեք Փրկչի խոսքերի և գործողությունների մասին Մորմոնի Գրքի ժողովրդի մեջ Իր սպասավորման ընթացքում: Եկեղեցու առաջնորդները 3-րդ Նեփիին վերագրել են որպես մեր Փրկչի «հինգերորդ ավետարանը», քանի որ, ինչպես Նոր Կտակարանի չորս Ավետարանները, այն կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի պարզ ուսմունքների և սպասավորման վրա (see Gordon B. Hinckley, “The Cornerstones of Our Faith,” Ensign, Nov. 1984, 52): Նախագահ Էզրա Թավթ Բենսոնն ուսուցանել է, որ «3-րդ Նեփին պարունակում է ողջ սուրբ գրությունների ամենահուզիչ ու ամենազորեղ հատվածներից մի քանիսը: Այն վկայում է Հիսուս Քրիստոսի, Նրա մարգարեների և փրկության վարդապետության մասին» (“The Savior’s Visit to America,” Ensign, May 1987, 6): Տեսնելով, թե ինչպես էր Հիսուս Քրիստոսը ցուցաբերում կարեկցանք մարդկանց նկատմամբ «մեկ առ մեկ» (3 Նեփի 11.15; 17.21), դուք կարող եք ավելի լավ հասկանալ Նրա անհատական հոգատարությունը ձեր նկատմամբ: Դուք նաև կարող եք սովորել կարևոր դասեր` ուշադրություն դարձնելով, թե ինչպես են որոշ մարդիկ նախապատրաստվում Փրկչին հանդիպելու համար, մինչ մյուսները զրկում են իրենց հոյակապ օրհնություններ ճաշակելուց:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորմոնը Նեփիի մեծ թիթեղներից համառոտագրեց հիշատակարանները, որպեսզի ստեղծի 3-րդ Նեփիի գիրքը: Գիրքը կոչվում է Նեփիի որդի Նեփիի անվամբ, ում գործերն ընդգրկում էին Փրկչի` ժողովրդին հայտնվելուց առաջ, ընթացքում և հետո ընկած ժամանակահատվածները: Հիսուս Քրիստոսի այցելությունից առաջ` մեծ ամբարշտության ընթացքում, Նեփին սպասավորում էր «զորությամբ և մեծ իշխանությամբ» (3 Նեփի 7.17): Սակայն Նեփիի սպասավորությունը միայն Հիսուս Քրիստոսի սպասավորության նախերգանք էր, ում խոսքերն ու գործերը կազմում են 3-րդ Նեփիի հիմնական կենտրոնը: Նեփիի հիշատակարանի համառոտագրումը կատարելիս Մորմոնն ավելացրեց նաև իր սեփական մեկնաբանությունը և վկայությունն այս գրքի մասին (տես 3 Նեփի 5.8–26; 26.6–12; 29–30):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Բնագիր հիշատակարանները, որոնք օգտագործվել են որպես աղբյուր 3-րդ Նեփիի գրքի համար, հավանաբար գրվել են Ք. Ծ. 1թ.-ից Ք.Ծ. 34թ.-ին: Մորմոնը համառոտագրեց այս հիշատակարանները Ք.Ծ.-ից հետո 345թ.-ից Ք. Ծ.-ից հետո 385թ.-ի միջև: Մորմոնը չի գրառել, թե որտեղ է եղել նա այս գիրքը կազմելիս: