Սեմինարիա
4 Նեփի


Ծանոթություն 4 Նեփի

Ինչո՞ւ ուսումնասիրել այս գիրքը:

4 Նեփին ուսումնասիրելով դուք ականատեսը կլինեք օրհնությունների, որոնք ստանում են այն մարդիկ, ովքեր միավորված են Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելում: Այս գիրքը հայտնում է, որ երկրի ողջ ժողովուրդը դարձի եկավ, երբ Փրկիչն իրենց մեջ ծառայություն էր իրականացնում: Հնազանդվելով պատվիրաններին նրանք վայելում էին խաղաղություն, բարգավաճում և զարմանահրաշ հոգևոր օրհնություններ: Մորմոնը հայտարարեց. «Անկասկած չէր կարող լինել մի ավելի երջանիկ ժողովուրդ այն բոլոր ժողովուրդների մեջ, որոնք ստեղծվել էին Աստծո ձեռքով» (4 Նեփի 1.16): Դուք նաև կսովորեք կարևոր դասեր մեծ ամբարշտության մեջ այդ ժողովրդի աստիճանական խրվելու մասին:

Ո՞վ է գրել այս գիրքը:

Մորմոնը կազմեց և կրճատեց չորս այլ հեղինակների հիշատակարանները ստեղծելով 4 Նեփի գիրքը: Նրանից առաջինը Նեփին էր, որի անունով էլ գիրքը կոչվեց: Նեփին Նեփիի որդին էր, որը Լեքիի հետնորդների մեջ Իր ծառայությունը կատարելիս Տիրոջ կողմից ընտրված 12 առաքյալներից մեկն էր (տես 3 Նեփի 11.18–22; 12.1): Մյուս երեք հեղինակներն էին` Նեփիի որդի Ամովսը, Ամովսի որդի Ամովսը և Ամովսի եղբայր Ամմարոնը (տես 4 Նեփի 1.19, 21, 47):

Ե՞րբ և որտե՞ղ է այն գրվել:

Բնօրինակ հիշատակարանները, որոնք 4 Նեփիի համար աղբյուր ծառայեցին, հավանաբար գրվել են մ.թ. 34թ. և մ.թ. 321թ. միջև: Մորմոնը կրճատեց այդ հիշատակարանները մ.թ. 345 և մ.թ. 385թթ. միջև ընկած ժամանակահատվածում: Մորմոնը չի գրել, թե որտեղ էր ինքը գտնվում այս գիրքը կազմելիս: