Սեմինարիա
Մաս 3. Օր 4, 1 Նեփի 12–14


Մաս 3. Օր 4

1 Նեփի 12–14

Նախաբան

Նեփիի տեսիլքի գրառումը, որը սկասվում է 1 Նեփի 11-ով, շարունակվում է 1 Նեփի 12–14-ում: Իր տեսիլքում Նեփին տեսավ ահավոր ողբերգություններ, որնց թվում էր իր սերնդի ամբողջական կործանումը: Նա տեսավ ամբարիշտներին, ովքեր Աստվածաշնչի պարզ և արժեքավոր մասեր կորցնում էին, որի արդյունքում շատերը հոգեպես սայթաքում էին: Սակայն Նեփիի տեսիլքը նաև նրանց ապագայի նկատմամբ մեծ հույս էր տալիս: Նա տեսավ Կոլումբոսին և Ամերիկայի գաղութացումը: Նա տեսավ, որ Աստված ուղի կնախապատրաստեր ավետարանի վերականգնման համար, այդ թվում՝ նաև վերականգնելով շատ պարզ ու արժեքավոր ճշմարտություններ, որոնք կորցվել էին: Նեփին տեսավ, թե ինչպես վերջին օրերում Տերը կօգնի և կպաշտպանի նրանց, ովքեր արդարամիտ են ապրել: Երբ ուսումնասիրեք 1 Նեփի 12–14-ը, խորհեք ձեր կյանքում Մորմոնի Գրքի պարզ և վերջին օրերի այլ սուրբ գրությունների արժեքավոր բաների կարևորության մասին: Եթե դուք ձգտեք ապրել արդարամիտ և պատվեք Աստծո հետ կապած ձեր ուխտերը, դուք նույնպես կարող եք հաղթել չարին:

1 Նեփի 12

Նեփին տեսնում է Նեփիացիների և Լամանացիների ապագան

1 Նեփի 12-ում Նեփին նկարագրում է, թե ինչ էր նա տեսել իր սերունդների ապագայի վերաբերյալ և թե ինչպես նրանք կներգործվեն խավարի մեգի և մեծ ու ընդարձակ շենքի ազդեցությունից: Նա օգտագործում է սերունդներ բառը, որը վերաբերվում է իր ժառանգներին:

Նեփին տեսավ, որ իր ժառանգներից ոմանք կընդունեն Քավության օրհնությունները: Սակայն, նա տեսավ նաև, որ իր սերունդները կկործանվեն Լամանացիների կողմից: Կարդացեք 1 Նեփի 12.19 և ընդգծեք պատճառները, թե ինչու Նեփիացիները կործանվեցին: Մտածեք, թե ինչպես դուք կարող եք պաշտպանվել հպարտությունից և հեռու մնալ դևի գայթակղություններից:

1 Նեփի 13.1–9

Նեփին տեսավ մեծ և պիղծ եկեղեցին

Շրջանի մեջ առեք հետևյալ մարզաձևերից մեկը, որոնց դուք մասնակցել կամ որոնք դիտել եք, և ավելացրեք այլ մարզաձևերը, որոնց դուք մասնակցել կամ որոնք դիտել եք:

  • Ֆուտբոլ

  • Կրիկետ

  • Բասկետբոլ

  • Բեյսբոլ

  • Սեղանի թենիս

  • Մեծ թենիս

  • Ռեգբի

  • Հոկեյ

  • Վոլեյբոլ

  • Ամերիկյան ֆուտբոլ

Պռոֆեսիոնալ սպորտում թիմերը հաճախ ուսումնասիրում են հակառակորդի նախկին խաղը և ռազմավարությունը՝ մինչև մրցակցությունը: Հակառակորդի նպատակը, մեթոդները և ռազմավարությունը հասկանալը կարող է մեզ նախապատրաստել պաշտպանվել նրանցից:

1 Նեփի 13-ում Նեփին նկարագրեց, թե ինչ է տեսել նրանց մասին, ովքեր վերջին օրերում դեմ կլինեն Աստծո Եկեղեցուն: Կարդացեք 1 Նեփի 13.1–6, և պարզեք, թե ինչի ստեղծումը տեսավ Նեփին հեթանոսների ազգերի մեջ, և թե ինչ ասաց այդ մասին հրեշտակը:

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

Այս «մեծ և պիղծ եկեղեցին», որը Նեփին տեսավ, իրենից չէր ներկայացնում մեկ որոշակի խումբ, հավաքույթ կամ եկեղեցի: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրուս Ռ. Մակքոնկին սահմանել է այն որպես «բոլոր …կազմակերպությունները անկախ անունից կամ գործունեությունից, … որոնք ստեղծված են մարդկանց հեռու պահել Աստծուց և Նրա օրենքներից, և այդպիսով՝ Աստծո թագավորությունում իրենց փրկությունից» (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 137–38): Դուք կարող եք Երեց Մակքոնկիի մեկնաբանությունը գրել 1 Նեփի 13.4–6 հատվածի կողքին:

Կադացեք 1 Նեփի 13.8–9 և պարզեք մեծ և պիղծ եկեղեցու ցանկությունները և շարժառիթները:

  1. Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Սատանան կազմակերպում է իր ուժերը, որպեսզի մեզ հեռու տանի Աստծուց և Նրա օրենքներից:

Երբ դուք ուսումնասիրեք 1 Նեփի 13, դուք կտեսնեք, թե ինչ ձևով է մեծ և պիղծ եկեղեցին ցանկանում կործանել նրանց, ովքեր փնտրում էին Փրկչին:

1 Նեփի 13.10–42

Նեփին տեսավ հեթանոսներին Աստվածաշնչի, Մորմոնի Գրքի և վերջին օրերի այլ սուրբ գրությունների հետ:

Մեծ և պիղծ եկեղեցու հետևանքների հետ պայքարելու համար Տերն ուղի էր նախապատրաստել Իր ավետարանի վերականգնման համար: 1 Նեփի 13-ում տեսավ այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Կոլումբոսի և ուխտավորների խոստումի երկիր գալը, քանի որ «Աստծո Հոգին … վայր իջավ ու ներգործեց նրանց վրա» (տես 1 Նեփի 13.12–13): Նա նաև տեսավ Ամերիկայի անկախության պատերազմը, երբ «հեթանոսները, որոնք դուրս էին եկել գերությունից», կռվեցին արյունակից հեթանոսների դեմ, որոնք «ի մի էին հավաքվել … ճակատամարտելու նրանց դեմ», բայց նրանք «ազատվել էին Աստծո զորությամբ, բոլոր մյուս ազգերի ձեռքից» (տես 1 Նեփի 13.16–19):

Նկար
սուրբ գրություններ

Կարդացեք 1 Նեփի 13.20–23 և տեսեք, թե վաղ հեթանոսական գաղութատերերը խոստումի երկրում ինչ գիրք ունեին, որը տեսավ Նեփին:

Գրեք «Աստվածաշունչ» ձեր սուրբ գրություններում՝ 1 Նեփի 13.20 հատվածի կողքին: Նեփին բացատրել է, որ Աստվածաշունչը կունենա «մեծ արժեք» մեզ համար (1 Նեփի 13.23) և երբ այն ի սկզբանե գրված է եղել, «այն պարունակում էր Տիրոջ ավետարանի լրիվությունը» (1 Նեփի 13.24): Օգտագործեք 1 Նեփի 13.26–27, 29, որպեսզի լրացնեք հետևյալ ամփոփման բացթողումները.

Մեծ և պիղծ եկեղեցին հանել է «շատ մասեր, որոնք ամենա նաև բազմաթիվ և նրանք հանել են Տիրոջ » Աստվածաշնչից (1 Նեփի 13.26): Նրանք արել են այս բաները … ճշմարիտ ուղիները, որ նրանք կարողանան աչքերը և սրտերը մարդկանց զավակների» (1 Նեփի 13.27): Այդ բաների պատճառով, որոնք հանվել են «շատ-շատերը » (1 Նեփի 13.29):

Այն բանից հետո, երբ կլրացնեք բաց թողնված տեղերը, կրկին կարդացեք վերոնշյալը:

Մեծ և պիղծ եկեղեցու նպատակներից մեկն է՝ «խեղաթյուրել Տիրոջ ճշմարիտ ուղիները» (1 Նեփի 13.27), հանելով շատ պարզ ու արժեքավոր ճշմարտություններ: «Խեղաթյուրել» նշանակում է ստիպել հրաժարվել կամ շեղել ճշմարտությունից: Մտածեք «Տիրոջ ճշմարիտ ուղիներից» հրաժարվելու կամ շեղվելու բացասական հետևանքների մասին:

Պատասխանեք հետևյալ հարցերին օգտագործելով ձեր սուրբ գրությունները.

  • Համաձայն 1 Նեփի 13.34-ի, Տերը ի՞նչ ի հայտ կբերի իր ողորմածության շնորհիվ: (Օգտակար է իմանալ, որ «Գառը» վերաբերվում է Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին:)

  • 1 Նեփի 13.35–36-ում, Փրկչի խոսքերով, ի՞նչ կթաքցվի՝ հեթանոսներին ի հայտ գալու համար:

  • 1 Նեփի 13.36-ում, հրեշտակի խոսքերով, ի՞նչ է գրված հիշատակարանում, որը թաքցված է Մորոմոնի գրքում:

  • Բացի Մորմոնի Գրքից, ի՞նչ «ուրիշ» գրքերի մասին կարող է խոսվել 1 Նեփի 13.39-ում:

Կարդացեք 1 Նեփի 13.40–41 և ընդգծեք այն մասերը, որտեղ խոսվում է, թե Մորմոնի Գիրքը և այս «ուրիշ» գրքերը ինչ ի հայտ կդարձնեն մարդկությանը: Կարևոր է ուշադրություն դարձնել, որ մենք պետք է գանք դեպի Փրկիչը «համաձայն այն խոսքերի, որոնք կհաստատվեն Գառի բերանով» (1 Նեփի 13.41)—:

Նեփիի տեսիլքի այս հատվածից, մենք իմանում ենք, որ Մորմոնի Գիրքը և վերջին օրերի սուրբ գրությունները վերականգնել են պարզ և արժեքավոր ճշմարտություններ, որոնք մեզ օգնել են հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, և թե ինչպես կարող ենք գալ դեպի Նա:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

    1. Ինչպե՞ս են Մորմոնի Գրքի և վերջին օրերի այլ սուրբ գրությունների պարզ և արժեքավոր ճշմարտությունները ազդել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր վկայության վրա:

    2. Ինչպե՞ս են դրանք օգնել ձեզ հասկանալ և ապրել Նրա ավետարանով:

Ժամանակ հատկացրեք գնահատելու համար, թե որքանով է սուրբ գրությունների ձեր ուսումնասիրությունն օգնում ձեզ մոտենալ Փրկչին:

1 Նեփի 14.1–17

Նեփին տեսնում է պատերազմ մեծ և պիղծ եկեղեցու և Աստծո Գառի Եկեղեցու միջև:

1 Նեփի 14-ում մենք կարդում ենք մեծ ու պիղծ եկեղեցու և Աստծո Գառի Եկեղեցու միջև տեղի ունեցած պատերազմի մասին: Կարդացեք 1 Նեփի 14.10–13 և տեսեք, թե որ կողմն ուներ ավելի շատ մարդ: Ուշադրություն դարձրեք 1 Նեփի 14.12-ում, թե ինչու Գառի Եկեղեցու թվաքանակը քիչ է, և ինչու մեծ ու պիղծ եկեղեցին կարողացավ հավաքել այդքան մեծ բազմություն:

Ինչպե՞ս կզգաք, եթե դուք պատերազմում թվով շատ լինեք: Կարդացեք 1 Նեփի 14.14 և ըդգծեք այն արտահայտությունները, որոնք ցույց են տալիս օգնությունը, որը «Գառի եկեղեցու սրբերը» և «Տիրոջ ուխտյալ ժողովուրդը» կստանան դևի դեմ պատերազմի ժամանակ:

Կարևորագույն ավետարանի մի սկզբունք, որն ուսուցանվում է 1 Նեփի 14.1–17–ում, այն է, որ եթե մենք ապրում ենք արդար և պահում մեր ուխտերը, ապա Աստծո զորությունը կօգնի մեզ հաղթել դևին:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք կարճ պարբերություն, բացատրելով, թե ինպես է «Տիրոջ ուխտյալ ժողովրդից» լինելով և «զինված լինելով արդարությամբ» (ապրելով արդար), օգնել հաղթանակել գայթակղությունների դեմ, որոնք կարող էին հեռացնել ձեզ Աստծուց և Նրա օրենքներից:

Նեփին տեսավ, որ վերջին օրերում նրանք ովքեր աջակցում էին մեծ և պիղծ եկեղեցուն, կմատնվեն «լիակատար կործանման» (1 Նեփի 14.3): Կարող եք համոզված լինել, որ Աստծո թագավորությունը կհաղթանակի վերջին օրերում:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 12–14 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.