Սեմինարիա
Մաս 12. Օր 4, Մոսիա 15–17


Մաս 12. Օր 4

Մոսիա 15–17

Նախաբան

Մոսիա 15–17-ը պարունակում է թագավոր Նոյին և նրա քահանաներին ուղղված մարգարե Աբինադիի քարոզը: Նա վկայեց որպես Քավիչ Հիսուս Քրիստոսի դերի մասին: Նոյի քահանաներից մեկը՝ Ալման, հավատաց Աբինադիին: Նոյ թագավորը վտարեց նրան պալատից և կրակի վրա մահապատժի ենթարկեց Աբինադիին: Աբինադին հավատարիմ էր Աստծուն բոլոր հանգամանքներում:

Մոսիա 15–16

Աբինադին սովորեցնում է որպես Քավիչ Հիսուս Քրիստոսի դերի մասին:

Մի քանի րոպե տրամադրեք Մոսիա 15–16–ում փրկագնել, փրկագնված և փրկագնում բառերը գտնելու և շրջանակի մեջ առնելու համար: Սուրբ գրությունների հատվածում բառի կրկնությունը հաճախ հեղինակի ուղերձում ազդանշում է կարևոր կետ: Այսօրվա ուսումնասիրության ժամանակ ուշադրություն դարձրեք, թե ինչ ուսուցանեց Աբինադին փրկագնված լինելու մասին:

Հետևյալ գծապատկերի շուրջ խորհելը կօգնի ձեզ հասկանալ որպես Քավիչ Հիսուս Քրիստոսի դերը.

Նկար
Stick Figure

Պատկերացրեք, թե դուք օրենք եք խախտել և դատապարտվել օրենքի ողջ խստությամբ: Հավանաբար, պատիժը ներառում է մեծ տուգանք, ազատազրկում կամ նույնիսկ մահ: Ինչպե՞ս դուք ձեզ կզգաք այսպիսի պատիժների հանդիպելիս: Դուք կարո՞ղ եք առաջարկել որևէ օրինական և ազնիվ եղանակ` այս պատիժներից խուսափելու համար:

Գծապատկերում գրեք Ես Օրինազանց բառի տակ և Արդարադատություն Պատիժ բառի տակ: Մենք բոլորս էլ երբեմն խախտել ենք Աստծո օրենքները և պետք է հանդիպենք արդարադատության պահանջներին: Արդարադատության պահանջները յուրաքանչյուր մեղավորից պահանջում են ստանալ մեղքի հետ կապված պատիժը:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ հայտարարությունը և ընդգծեք Աստծո օրենքները խախտելու երկու հետևանքները. «Արդարադատությունը … պահանջում է, որ յուրաքանչյուր խախտված օրենք բավարարվի: Երբ դուք հնազանդվում եք Աստծո օրենքներին, դուք օրհնվում եք, սակայն չեք վաստակում լրացուցիչ երաշխիք խախտված օրենքները բավարարելու համար: Եթե չեք ապաշխարում, խախտված օրենքները կարող են ձեր կյանքը դժբախտ դարձնել և հեռու պահել ձեզ Աստծո մոտ վերադառնալուց» (“The Atonement Can Secure Your Peace and Happiness,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 42):

Աստծո օրենքները խախտելու հետևանքները ներառում են թշվառություն և խոչընդոտ են հանդիսանում Աստծո հետ ապրելու համար: Կարդացեք Մոսիա 15.1, 7–9 և նշեք արտահայտություններ, որոնք շեշտում են, թե ինչպես է Փրկչի Քավությունը բավարարում արդարադատության պահանջները:

Հետևյալ բառերի սահմանումները գտնելու համար բառարան գտագործեք.

Փրկագրել (Մոսիա 15.1)

Բարեխոսել (Մոսիա 15.8)

Միջև (Մոսիա 15.9)

Դուք կարող եք այս սահմանումների մի մասը գրել հատվածների կողքին:

Երբեմն մարդկանց շփոթեցնում է Մոսիա 15.2–5–ում Աբինադիի նկարագրությունը Հիսուս Քրիստոսի մասին որպես (1) Հայր Աստծո Որդի և (2) որպես Հայր: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը բացատրում է Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթն այս կերպ. «Ինչպես ուսուցանել է Աբինադին, Քրիստոսը «հղիացվել էր Աստծո զորությամբ» (Մոսիա 15.3), և ուստի իր մեջ ունի Հոր զորությունը: Ի լրացում այդ աստվածային կապի, Քրիստոսը նաև գործում է որպես Հայր, քանի որ Նա է երկնքի և երկրի Արարիչը [տես Մոսիա 15.4], մեր հոգևոր վերածննդի և փրկության հայրն է, և հավատարիմ է պատվելով, և այդպիսով իսկ հավակնելով զորությունը, իր Հոր կամքն առավել, քան իր սեփական կամքը» (Christ and the New Covenant [1997], 183–84):

Ուսումնասիրեք Մոսիա 15.5–7, մտածելով գնի մասին, որը Հիսուս Քրիստոսը վճարել է ձեզ փրկագնելու համար, կամ ձեր և արդարադատության պահանջների միջև կանգնելու մասին: Վերևում տրված գծապատկերում գրեք Հիսուս Քրիստոս` Օրինազանց և Պատիժ բառերի միջև:

Կարևոր է հասկանալը, որ Փրկիչը չի ջնջում արդարադատության պահանջները, սակայն կանգնում է արդարադատության և մեր միջև: Եթե մենք ապաշխարենք, Նա բավարարում է արդարադատության պահանջները` մեր փոխարեն կրելով պատիժը:

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում կատարեք հետևյալ վարժությունները.

    1. Գրեք Նրանք, ովքեր ընտրում են փրկագնվել (Մոսիա 15.11–12, 16.13): Ապա ուսումնասիրեք Մոսիա 15.11–12, 16.13, փնտրելով, թե ովքեր են փրկագնվելու: Նկարագրեք ձեր գտածը:

    2. Գրեք Նրանք, ովքեր մերժում են փրկագնումը (Մոսիա 15.26–27, 16.2–5, 12): Ապա ուսումնասիրեք Մոսիա 15.26–27, 16.2–5, 12, փնտրելով, թե ինչու որոշ մարդիկ չեն փրկագնվի: Նկարագրեք ձեր գտածը:

  2. Նախորդ հանձնարարության ժամանակ ձեր սովորածը օգտագործելու համար ձեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչը կորոշի, թե ովքեր կփրկագնվեն իրենց մեղքերից:

    2. Ի՞նչ եք դուք սովորում Մոսիա 15.7-ում Հիսուս Քրիստոսի «կամքի» և Մոսիա 16.12-ում նրանց «կամքի» միջև եղած հակադրությունից, ովքեր չարիք են գործում:

Հիսուս Քրիստոսը բավարարում է արդարադատության պահանջները բոլոր նրանց համար, ովքեր կապաշխարեն: Մեզ համար Փրկչի վճարած գինը շատ անձնական պարգև է ցանկացածի համար, ով ընտրում է ապաշխարել և կատարել Հոր կամքը: Կարդացեք Մոսիա 15.10 և ընդգծեք «նա պիտի տեսնի իր սերունդը» արտահայտությունը:

Նկար
Երեց Մերիլ Ջ. Բեյթման

Կարդացեք Մոսիա 15.10–12 և Յոթանասունի նախկին անդամ Երեց Մերիլ Ջ. Բեյթմանի հետևյալ հայտարարությունը.

«Աբինադի մարգարեն … հայտարարում է, որ «երբ նրա հոգին մեղքի համար պատարագ մատուցվի, նա պիտի տեսնի իր սերունդը» (Մոսիա 15.10): Ապա Աբինադին որպես Փրկչի սերունդ մատնանշում է մարգարեներին և նրանց, ովքեր հետևում են նրանց: Տարիներ շարունակ ես մտածել եմ Փրկչի փորձառության մասին պարտեզում և խաչի վրա՝ վայրերում, որտեղ մեղքերի հսկայական քանակություն դրվեց Նրա վրա: Ալմայի, Աբինադիի, Եսայիայի և այլ մարգարեների խոսքերի միջոցով, այնուամենայնիվ, իմ պատկերացումը փոխվել է: Մեղքի հսկայական սառը կույտի փոխարեն այնտեղ եղել է մարդկանց երկար շարք, երբ Հիսուսը զգացել է «մեր տկարությունները» (Եբրայեցիս Դ.15), «մեր ցաւերը վեր [առել], … մեր վիշտերը [բեռնել] իր վերայ … [և] մեր անօրէնութիւնների համար [հարվածվել]» (Եսայիա ԾԳ.4–5):

Քավությունը խիստ անձնական փորձառություն էր, որի ընթացքում Հիսուսը հասկացավ, թե ինչպես օգնել մեզանից յուրաքանչյուրին» (“A Pattern for All,” Ensign կամ Liahona, Nov. 2005, 75–76):

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում
  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում դառնալ Հիսուս Քրիստոսի սերունդը (տես Մոսիա 15.12):

    2. Ի՞նչ եք դուք անում համոզված լինելու համար, որ դուք համարվում եք Հիսուս Քրիստոսի սերնդի մեջ:

Դուք կարող եք անհատականացնել Մոսիա 15.10, «իր սերունդը» արտահայտության փոխարեն գրելով ձեր անունը հատվածի այն մասում, որը դուք ընդգծել եք: Մի պահ խորհեք, որ դա նշանակում է ունենալ Փրկիչ, ով տեսել է ձեզ և գիտի ձեզ անհատապես:

Ի՞նչ հետևանքների է հանգում մեկը, ով մերժում է փրկագնումը: Կրկին անդրադարձեք Մոսիա 16.5-ին: Ի՞նչ է պատահում այս դասի սկզբում ներկայացված գծապատկերում, եթե օրինազանցը շարունակում է մնալ մեղքի մեջ և հրաժարվում է ապաշխարել: Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.16–17, որպեսզի բացահայտեք, թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր հրաժարվում են ընդունել Փրկչի փրկագնումը ապաշխարության միջոցով:

Աբինադին ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի փրկագնումը ներառում է ազատում ոչ միայն մեղքից , այլ նաև մահից: Յուրաքանչյուր ոք հարություն կառնի, այնուամենայնիվ, ոմանք հարություն կառնեն մյուսներից առաջ: Աբինադին օգտագործեց «առաջին հարություն» տերմինը, որպեսզի բացատրի, որ արդարներն ու անմեղները հարություն կառնեն ապստամբողներից առաջ (տես Մոսիա 15.21–22): Արդարները կփրկագնվեն մահից առաջին հարության ժամանակ, իսկ ամբարիշտները պետք է սպասեն, որ հարություն առնեն Հազարամյակից հետո (տես ՎևՈՒ 76.85, 106):

  1. Խորհեք այն հատվածների շուրջ, որոնք դուք ուսումնասիրել եք Մոսիա 15-ում: Պատկերացրեք, որ դուք հնարավորություն ունեք սուրհանդակի միջոցով ուղերձ ուղարկել Փրկչին: Գրեք, թե ինչ կգրեիք այդ ուղերձում, հենվելով այն ամենի վրա, ինչ նա արել է ձեզ համար:

Փրկիչն ուզում է մեզ ետ բերել մեր Երկնային Հոր ներկայություն: Նա միջնորդում և խնդրում է մեզ համար: Փրկիչը վճարել է արդարադատության պահանջները մեզ համար, եթե մենք ապաշխարենք:

Մոսիա 17

Ալման հավատում է Աբինադիին և դուրս գցվում, Աբինադին սպանվում է:

Դուք երբևէ տեսե՞լ եք մեկին, ով պաշտպանել է ճշմարտությունը, երբ դժվար է եղել նրա համար անել դա: Ինչպիսի՞ն է եղել արդյունքը:

Երբ Աբինադին ավարտեց իր ուղերձը, Ալմա անունով քահանաներից մեկը փորձեց համոզել թագավորին, որ Աբինադին ճշմարտությունն էր ասել և պետք է ազատվեր: Թագավորը դուրս գցեց Ալմային և ուղարկեց ծառաներին սպանելու նրան: Ալման թաքնվեց և գրեց Աբինադիի խոսքերը:

Ալմայի դարձը կարևոր նշանակություն ունեցավ: Քանի որ նա գրի առավ Աբինադիի խոսքերը, շատ սերունդներ և ազգեր օրհնվեցին: Ալմայի դարձի պտուղներն ավելի ակնհայտ կդառնան, երբ դուք ուսումնասիրեք հաջորդ գլուխները: Թագավորը և նրա քահանաները միասին երեք օր խորհրդակցելուց հետո Աբինադիին մահվան դատապարտեցին (տես Մոսիա 17.1–6, 13):

  1. Մոսիա 17.7–10 և Մոսիա 17.11–12-ը համեմատում են Աբինադիի և Նոյ թագավորի կատարած ընտրությունները: Այս հատվածներն ուսումնասիրելուց հետո ձեր սուրբ գրությունների օրագրում հակիրճ պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Աբինադիի վերջին խոսքերից որո՞նք ամենաշատը տպավորվեցին ձեր մեջ:

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ Աբինադիի խոսքերն այդպիսի ազդեցություն ունեցան Նոյ թագավորի վրա:

    3. Ինչպիսի՞ ազդեցություն ունեցան քահանաները Նոյ թագավորի վրա:

    4. Աբինադիի օրինակն ինչպե՞ս օգնեց ոգեշնչել ձեզ հավատարիմ լինել Աստծուն ամեն պայմաններում:

Գրեք Ես կարող եմ հավատարիմ լինել Աստծուն ամեն պայմաններում ձեր սուրբ գրություններում Մոսիա 17.9–12–ի կողքին:

  1. Աբինադիի բարոյական համարձակությունը և անձնական համոզմունքները անհատականացնելու համար կարդացեք Մոսիա 17.20 և լրացրեք հետևյալ նախադասությունը ձեր սուրբ գրությունների օրագրում. Ես պետք է հավատարիմ լինեմ Աստծուն, երբ…

Երբ դուք ավարտեք այսօրվա դասը, մտածեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ մասին, ում համար կարող է օգտակար լինել լսելը այն, ինչ դուք սովորել և զգացել եք այսօր: Եթե հնարավոր է, նրա հետ կիսեք ձեր սովորածը և ձեր ցանկությունը` հավատարիմ լինելու Տիրոջը դժվարին պահերին:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 15–17 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.