Սեմինարիա
Մաս 8. Օր 2, 2 Նեփի 28


Մաս 8. Օր 2

2 Նեփի 28

Նախաբան

Նեփին մարգարեացավ վերջին օրերի որոշ դժվարին պայմանների մասին, ներառյալ կեղծ ուսմունքների և կեղծ եկեղեցիների հպարտության մասին, որոնք կշատանան: Նա սովորեցնում է, թե ինչպես ճանաչել կեղծ վարդապետությունները և աշխարհիկ վերաբերմունքը, և ներկայացնում է ուղիներ, որոնցով Սատանան կջանա շեղել տղամարդկանց և կանանց արդար կյանքից:

2 Նեփի 28.1–19

Նեփին նկարագրում է մեր օրերի կեղծ եկեղեցիները և կեղծ գաղափարները

Շատ քաղաքակրթություններում կան երթևեկության նշաններ, որոնք նախազգուշացնում են ճանապարհորդներին, երբ որևէ վտանգ է սպասվում առջևում ճանապարհի կամ արահետի վրա: Այն երկրում և քաղաքում, որտեղ դուք եք ապրում, ի՞նչ ձև և գույն ունեն երթևեկության նշանները, որոնք նախազգուշացնում են վարորդներին վտանգի մասին, որը գտնվում է առջևում: Նմանապես, թունավոր նյութերը և այլ վտանգավոր նյութերը սովորաբար նշանագրերով և նախազգուշացումներով նշվում են փաթեթների և տարաների վրա: Ինչպե՞ս են դրանք նշվում այնտեղ, որտեղ դուք եք ապրում:

Այս ֆիզիկական նախազգուշացնող նշանների նման Մորմոնի Գիրքը պարունակում է նախազգուշացումներ, որոնք կօգնեն ձեզ խուսափել ազդեցություններից, որոնք վտանգավոր են ձեր հոգու համար: Նախագահ Էզրա Թավտ Բենսոնը ներկայացրել է, թե ինչպես կարող է Մորմոնի Գիրքը նախազգուշացնել և ամրացնել ձեզ Սատանայի չար ծրագրերի մասին. «Մորմոնի Գիրքը դիմակազերծում է Քրիստոսի թշնամիներին: Այն հերքում է կեղծ վարդապետությունները և դադարեցնում է հակառակությունը: (Տես 2 Նեփի 3.12:) Այն գոտեպնդում է Քրիստոսի խոնարհ հետևորդներին դևի չար ծրագրերի, ռազմավարության և վարդապետությունների դեմ մեր օրերում: Մորմոնի Գրքում եղած ուխտադրժությունները նման են մեր օրերում եղածներին: Աստված, իր անսահման իմաստությամբ, այնպես է կազմել Մորմոնի Գիրքը, որպեսզի մենք կարողանանք տեսնել սխալը և իմանալ, թե ինչպես պայքարել մեր ժամանակների կրթական, քաղաքական, կրոնական և փիլիսոփայական կեղծ գաղափարների դեմ» (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, Jan. 1988, 3):

Մորմոնի Գիրքը բացահայտում է դևի կեղծ գաղափարները և գոտեպնդում է մեզ նրա չար ծրագրերի դեմ: Ինչպես գրված է 2 Նեփի 28, Նեփին ընդգծել է դևի որոշ կեղծ ուսմունքներ, որոնք նույնն են բոլոր ժամանակներում: Ուսումնասիրեք 2 Նեփի 28.3–9 և նշեք Սատանայի կեղծ ուսմունքները և խաբեությունները, որոնց մասին դուք իմանում եք: (Նշեք, որ 2 Նեփի 28.7–9–ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնակի ձևով, որպեսզի կարողանաք գտնել այն հետագայում:)

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք 2 Նեփի 28.3–9–ի կեղծ ուսմունքներից մեկը, որը ձեր կարծիքով այսօր ամենավնասակարն է երիտասարդների համար և հիմնավորեք ձեր ասածը: Նաև ներառեք օրինակ, թե ինչպես երիտասարդները կարող են գայթակղվել այդ կեղծ ուսմունքով:

Կարդացեք 2 Նեփի 28.12–14 և փնտրեք, թե ըստ Նեփիի նախազգուշացման ինչ կպատահեր շատ եկեղեցիների և մարդկանց հետ, նույնիսկ «Քրիստոսի խոնարհ հետևորդներից» (հատված 14) ոմանց հետ: Այս բաների պատճառը հպարտությունն է և կեղծ վարդապետությունը, որի մասին դուք կարդում եք 2 Նեփի 28.3–9: Կարդացեք 2 Նեփի 28.15–16, 19 և ներկայացրեք այս կեղծ ուսմունքների որոշ հետևանքները: Դուք կարող եք նշել 2 Նեփի 28.19–ի այն արտահայտությունը, որը բացատրում է, թե ինչ կանի դևը նրանց հետ, ովքեր չեն ապաշխարում:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում— 2 Նեփի 28.7–9

  1. Բարձրաձայն կարդացեք 2 Նեփի 28.7–9: Որոշ ժամանակ տրամադրեք 2 Նեփի 28.8–ը անգիր սովորելու համար: Դուք կարող եք այն հիշելով գրել ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում կամ անգիր ասել այն ընտանիքի անդամին կամ ընկերոջը: Վերջին օրերին շատերը կուսուցանեն կեղծ, սին և հիմար վարդապետություններ: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք այս հիմար վարդապետությունները գովազդող մի քանի եղանակներ և հակիրճ բացատրեք, թե ինչպես դուք կարող եք ճանաչել աշխարհի հիմար վարդապետությունները և խուսափել դրանցից:

2 Նեփի 28. 20–32

Նեփին նախազգուշացնում է Սատանայի խաբեությունների մասին

Որպես 2 Նեփի 28–ի մնացած մասի ուսումնասիրության նախապատրաստություն, կարդացեք Նախագահ Բոյդ Ք. Փաքերի` Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահի հետևյալ փորձառությունը, որը նա ունեցել էր Աֆրիկայում հանձնարարություններ կատարելիս, երբ այցելել էր արգելանոց.

«Մենք կանգ առանք ջրարբի մոտ, որպեսզի դիտեինք, թե ինչպես էին կենդանիները գալիս ջուր խմելու: Շատ չոր եղանակ էր և շատ ջուր չկար, իսկապես, միայն ցեխոտ տեղեր էին: …

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

Հատկապես այծեղջերուները շատ անհանգիստ էին: Նրանք մոտենում էին ցեխաջրերին, և անմիջապես շրջվում ու ետ վազում մեծ սարսափով: Ես կարողանում էի տեսնել, որ առյուծներ չկային մոտակայքում և հարցրեցի էքսկուրսավարին, թե ինչու նրանք չէին խմում: Նրա պատասխանը եղավ, և սա է հենց դասը` «Կոկորդիլոսներ»:

Ես կարծեցի, թե նա կատակում էր և լրջորեն հարցրեցի նրան. «Ինչո՞ւմն է խնդիրը»: Կրկին հնչեց հետևյալ պատասխանը. «Կոկորդիլոսներ»:

«Անմտություն է»,- ասացի ես: «Այնտեղ չկան կոկորդիլոսներ: Յուրաքանչյուր ոք կարող է տեսնել դա»: …

Նատեսավ, որ ես չհավատացի իրեն և որոշեց, իմ կարծիքով, ինձ մի դաս տալ: Մենք վարեցինք մեքենան դեպի մեկ այլ վայր, որպտեղ մեքենան գտնվում էր ցեխոտ ջրափոսի պատնեշի վրա, որտեղից մենք կարող էինք ցած նայել: «Ահա»,- ասաց նա: «Ինքներդ տեսեք»:

Ցեխից, մի քիչ ջրից և որոշակի հեռավորության վրա գտնվող անհանգիստ կենդանիներից բացի ես ուրիշ ոչինչ չէի տեսնում: Ապա հանկարծակի ես տեսա դա, մի մեծ կոկորդիլոս, տեղավորված ցեխի մեջ, սպասելով ինչ-որ վստահող կենդանու, որը բավականաչափ ծարավ կլիներ, որ գար ջուր խմելու:

Ես անմիջապես սկսեցի հավատալ: Երբ նա տեսավ, որ ես ցանկանում էի լսել, նա շարունակեց դասը: «Արգելանոցում ամենուրեք կոկորդիլոսներ կան»,- ասաց նա,- «ոչ միայն գետերում: Մենք չունենք ոչ մի ջուր առանց կոկորդիլոսի այս տարածքներում, և դուք ավելի լավ կլինի հաշվի առնեք դա»: …

Աֆրիկա կատարած մեկ այլ ճամփորդության ժամանակ ես քննարկեցի այս փորձառությունը մեկ այլ արգելանոցի աշխատողի հետ: …

Ապա նա ինձ ցույց տվեց մի վայր, որտեղ ողբերգություն էր պատահել: Անգլիացի մի պատանի աշխատում էր հյուրանոցում: Չնայած մշտական և կրկնվող նախազգուշացումներին, նա անցել էր արգելափակված ցանկապատից, որ ինչ-որ բան ստուգեր ծանծաղուտում, որը չէր ծածկում նույնիսկ նրա սպորտային կոշիկները:

«Նա նույնիսկ երկու քայլ էլ չէր արել»,- ասաց աշխատողը,- «նախքան կոկորդիլոսը բռնեց նրան, և մենք ոչինչ չկարողացանք անել նրան փրկելու համար»» (“Spiritual Crocodiles,” Ensign, May 1976, 30–31):

Ինչո՞ւմ է կայանում կոկորդիլոսների գոյությունը կասկածի տակ առնելու վտանգը, երբ դուք չեք կարող տեսնել դրանց: Ինչպե՞ս է Նախագահ Փաքերի և երիտասարդ տղամարրդու փորձառությունը նման այն ամենին, ինչ Նեփին նկարագրում է 2 Նեփի 28.22–ում:

Նախագահ Փաքերը բացատրել է.

«Ձեզանից առաջ ապրածները մի փոքր փորձել են ջրափոսերից և բարձրացնում են նախազգուշացնող ձայնը կոկորդիլոսների մասին: Ոչ միայն մեծ, մոխրագույն մողեսների մասին, որոնք կարող են ձեզ ծվատել, այլ հոգևոր կոկորդիլոսների, անսահմանորեն ավելի վտանգավոր և ավելի խաբուսիկ և ավելի քիչ տեսանելի, քան Աֆրիկայի այն լավ քողարկված սողունները:

Հոգևոր կոկորդիլոսները կարող են սպանել կամ խեղել ձեր հոգիները: Դրանք կարող են խափանել ձեր մտքի հանգստությունը և նրանց մտքի հանգստությունը, ովքեր սիրում են ձեզ: Դրանց վերաբերյալ պետք է նախազգուշացված լինել, և այժմ ողջ մահկանացիության ժամանակաշրջանում դժվար թե գտնվի մի ջրհոր, որը լի չէ դրանցով» (“Spiritual Crocodiles,” 31):

Հետևյալ տողերում պատասխանեք հետևյալ հարցին. Ի՞նչ եղանակներով կարող են Աֆրիկայի կոկորդիլոսները նման լինել Սատանայի գայթակղություններին և մարտավարությանը:

Կարդացեք 2 Նեփի 28.20–21, 24–26 և փնտրեք ուղիներ, որոնցով Սատանան փնտրում է կործանել մեզ: (Կարող է օգտակար լինել իմանալը, որ 2 Նեփի 28.21–ի կխաղաղեցնի բառը նշանակում է հանգստացնել, հանդարտեցնել կամ քնեցնել հոգևորապես:) Համաձայն այս հատվածների, ի՞նչ մեթոդներ է օգտագործում Սատանան, որ փորձի խաղաղեցնել մեզ և առաջնորդել մեզ դեպի իր զորությունը: .

Այս հատվածում ուսուցանված կարևոր սկզբունքն է. Սատանան օգտագործում է զանազան մարտավարություններ, որպեսզի փորձի տիրել մեզ, ինչպես օրինակ դրդելով մեզ բարկության, խաղաղեցնելով մեզ և հանդարտեցնելով մեզ, և շողոքորթելով մեզ:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից մեկին կամ մի քանիսին.

    1. Ինչպե՞ս է Սատանան օգտագործում բարկությունը, որ մոլորեցնի և կործանի անհատներին, ընտանիքներին և համայնքներին:

    2. Որո՞նք են այն լավ բաները, որոնց դեմ Սատանան գայթակղել է անհատներին բարկության:

    3. Նկարագրեք առնվազն երկու օրինակներ, թե ինչպես են որոշ մարդիկ խաղաղեցվել և կուրացվել Սատանայի վտանգների դեմ:

Նկար
Եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էդգլի

Կարդացեք Եպիսկոպոս Ռիչարդ Ս. Էդգլիի` Նախագահող Եպիսկոպոսության խորհրդականի հետևյալ բացատրությունը աստիճանաբար կատարվող գործընթացի վերաբերյալ, որը Սատանան օգտագործում է մեզ ծուղակը գցելու համար. «Մենք չենք կարող ասել, որ մենք կցանենք մի քանի վայրի վարսակ մեր երիտասարդության տարիներին կամ որ մենք պարզապես աննշան մեղքեր կգործենք: Չկան աննշան մեղքեր: Յուրաքանչյուր արարք` լավ կամ վատ, ունի հետևանք: Յուրաքանչյուր լավ արարք մեծացնում է բարին գործելու և մեղքի կամ անհաջողության դեմ ավելի հաստատուն կանգնելու մեր ունակությունը: Յուրաքանչյուր օրինազանցություն, անկախ այն բանից, թե որքան աննշան է այն, մեզ դարձնում է ավելի ընկալունակ Սատանայի ազդեցություններին հաջորդ անգամ, երբ նա գայթակղի մեզ: Սատանան ամեն անգամ մոտենում է մեզ մի մատնաչափ, մոլորեցնելով մեզ այսպես կոչված աննշան մեղքերի հետևանքներով, մինչև նա գերեվարում է մեզ մեծ օրինազանցությունների արդյունքում: Նեփին նկարագրել է այս մարտավարությունը որպես խաղաղեցնող, հանդարտեցնող և շողոքորթելով մեզ հեռու տանող միջոց, մինչև Սատանան «հափշտակում է [մեզ] իր սարսափելի շղթաներով, որտեղից չկա ազատում» (2 Նեփի 28.22, տես նաև հ. 21)» (“That Thy Confidence Wax Strong,” Ensign, Nov. 1994, 40):

Սատանան օգտագործում է այս մարտավարությունները, որ ստիպի մեզ մտածել, ասել և անել սխալ բաներ: Կարդացեք 2 Նեփի 28.27–29 և փնտրեք ևս մի քանի նախազգուշացումներ:

Տերը տվել է մեկ այլ նախազգուշացում և օրհնություն, որը ներառված է այս գլխի գրեթե վերջում: Կարդացեք 2 Նեփի 28.30–32 և խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ինչո՞ւ է Աստված որոշ մարդկանց կոչում օրհնված: Աստծո խորհրդին ականջ դնելը ինչպե՞ս կօգնի մեզ հաղթահարել դևի մարտավարությունները:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչ եք դուք սովորել այս դասից, որը կօգնի ձեզ հաղթահարել Սատանայի մարտավարությունները: Որո՞նք են այն որոշ վայրերը, միջոցառումները կամ վերաբերմունքները, որոնցից դուք փորձում եք խուսափել, որպեսզի դուք պաշտպանված լինեք Սատանայի ազդեցությունից:

  2. Մտածեք այս դասի սկզբում նախազգուշացնող նշանների վերաբերյալ ունեցած զրույցի մասին: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում նկարեք նախազգուշացնող նշան, որը լուսաբանում է հոգևոր վտանգ, որի մասին ձեր կարծիքով երիտասարդները պետք է նախազգուշացվեն այսօր: Նախապատրաստվեք կիսվել սրանով ձեր ուսուցչի և դասարանի անդամների հետ:

  3. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 28 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.