Սեմինարիա
Մաս 13. Օր 3, Մոսիա 21–24


Մաս 13. Օր 3

Մոսիա 21–24

Նախաբան

Լիմքիի ժողովուրդը գտնվում էր լամանացիների ճորտության տակ` իրենց ամբարշտության արդյունքում (տես Մոսիա 20.21): Նրանք խոնարհվեցին և դարձան դեպի Աստված` իրենց ճորտության արդյունքում: Ալմայի ժողովուրդը ճորտության բերվեց` որպես իրենց հավատքի փորձություն (տես Մոսիա 23:21): Երկու խմբերն էլ զորավոր աղոթքներ հղեցին ճորտությունից ազատվելու համար: Մինչդեռ մարդկանց երկու խմբերն էլ, ի վերջո, ազատվեցին և եկան Զարահեմլա, Տերը յուրաքանչյուր խմբին օգնեց տարբեր եղանակներով: Լիմքիի խմբի փորձությունները և ազատվելը ուսումնասիրելիս դուք կարող եք տեսնել, որ Տերը կպատասխանի մեր աղոթքներին Իր իսկ եղանակով և ժամանակին, եթե մենք խոնարհեցնենք մեր անձերը: Ալմայի ժողովրդի փորձությունները և ազատման պատմությունն ուսումնասիրելիս դուք կարող եք սովորել, թե ինչպես ապավինել Տիրոջ ուժին ձեր ունեցած դժվարությունների և խնդիրների ընթացքում:

Նկար
Նեփիացիները վարում են արձանագրություններ

Մոսիա 21–24

Նեփիացիները Լեքի-Նեփիի երկրում տեսնում են Աբինադիի մարգարեությունների իրականացումը

Պատկերացրեք, որ դուք ապրում էիք Լեքի-Նեփիի երկրում Նոյ թագավորի թագավորության ժամանակ և մերժել եք Աբինադիի ուսմունքները: Այժմ դուք և ձեր ժողովուրդը գտնվում եք Լամանացիների ճորտության տակ, ճիշտ ինչպես Աբինադին է մարգարեացել: Ձեր կարծիքով, ի՞նչ կանեիք դուք:

Այժմ մտածեք որևէ փորձության կամ անհաջողության մասին, որը դուք այժմ ունեք: Ձեր սուրբ գրություններում կարդացեք հետևյալ հատվածները և նշեք, թե ինչ են դրանք սովորեցնում ազատություն փնտրելու և ստանալու մասին. Մոսիա 21.5, 14, 22.1–2, 23.23 և 24.21:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Երդ դուք կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ հայտարարությունը, ընդգծեք մեր կյանքում ունեցած փորձությունների և տառապանքների նրա առաջարկած երկու աղբյուրները. «Ոչ ոք չի ուզում անհաջողություն: Փորձությունները, հիասթափությունները, տխրությունը և խորը վիշտը գալիս են մեզ երկու լրիվ տարբեր աղբյուրներից: Նրանք, ովքեր զանց են առնում Աստծո օրենքները, միշտ կունենան այդ դժվարությունները: Անհաջողությունների մյուս աղբյուրը Տիրոջ իսկ նպատակները մեր կյանքում իրականացնելու համար են, որպեսզի մենք կարողանանք կատարելագործվել փորձվելու արդյունքում: Շատ կարևոր է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը կարողանա զանազանել, թե այս երկու աղբյուրներից որից են գալիս մեր փորձությունները և դժվարությունները, քանի որ ուղղիչ գործողությունները շատ տարբեր են» (”Trust in the Lord,” Ensign, Nov. 1995, 16):

Լիմքիի ժողովուրդը ճորտության տակ էր իր անհնազանդության պատճառով, մինչդեռ Ալմայի արդար ժողովուրդը անհաջողությունների հանդիպեց, որը կկատարելագործեր նրանց: Լիմքիի ժողովուրդը խոնարհեցվեց և բերվեց Աստծո մոտ իրենց ճորտության արդյունքում: Աստվածային ազատման այս երկու պատմություններն ուսումնասիրելը կարող է օգնել ձեզ մեծացնել ձեր հավատքը` կանչելու առ Տերը ազատման համար, ինչ տառապանքներ էլ որ դուք ունենաք:

  1. Ստորև գտնվող աղյուսակում առաջին հարցը` Ինչպե՞ս նրանք ճորտության բերվեցին, պատասխանված է ձեզ համար: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք երկրորդ հարցին. Ինչպե՞ս նրանք ազատվեցին:

Լիմքիի ժողովուրդը

Ալմայի ժողովուրդը

Ինչպե՞ս նրանք ճորտության բերվեցին:

(Մոսիա 20.21–22, 21.1–4)

Քանի որ ժողովուրդը չէր ապաշխարում, Տերը զորություն տվեց լամանացիներին` ճորտության բերելու ժողովրդին:

(Մոսիա 23.1–4, 19–20, 25–38, 24.8–9)

Մարդիկ պահում էին իրենց ուխտերը, սակայն նրանք մատնվեցին, գերի տարվեցին և հալածվեցին ամբարիշտ մարդկանց կողմից:

Ինչպե՞ս նրանք ազատվեցին:

(Մոսիա 22.1–9, 13–14)

(Մոսիա 24.17–25)

Խորհեք Լիմքիի ժողովրդին վերաբերվող հետևյալ հարցերի պատասխանների շուրջ.

  • Համաձայն Մոսիա 21.6-ի, ի՞նչ փաստեր կային այն մասին, որ Լիմքիի մարդիկ դեռևս չէին խոնարհեցրել իրենց և դարձել դեպի Տերը: Ինչպե՞ս է սա հակադրվում այն փաստին, թե ինչպես էին Ալմայի մարդիկ արձագանքել իրենց ճորտությանը: Անդրադառնալով Լիմքիի ժողովրդի փորձառությանը` ի՞նչ եք դուք սովորում, որ կարող է օգնել ձեզ պատշաճ կերպով արձագանքել ձեր իսկ փորձություններին:

  • Չնայած, որ Լիմքիի ժողովուրդն անմիջապես չազատվեց իր տառապանքներից, ինչպե՞ս Տերն օրհնեց նրանց: (Դուք կարող եք Մոսիա 21.16-ում նշել «աստիճանաբար բարգավաճել» արտահայտությունը:) Դուք երբևէ զգացե՞լ եք, որ Տերն օգնել է ձեզ կամաց-կամաց հաղթահարել փորձությունը:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Մոսիա 21.30–33–ում նկարագրված ժողովրդի վերաբերմունքը նպաստել իրենց վերջնական ազատմանը:

  1. Ընտրեք հետևյալ ճշմարտություններից մեկը, որը բխում է նրանից, ինչ դուք սովորել եք Լիմքիի ժողովրդի փորձությունների և ազատման մասին: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մի պարբերություն, որը բացատրում է, թե ինչպես դուք կարող եք կիրառել այդ ճշմարտությունը ձեր իսկ կյանքում:

    1. Երբ մենք խոնարհեցնում ենք մեր անձերը, կանչում ենք առ Տերը և ապաշխարում ենք մեր մեղքերից, Նա կլսի մեր աղոթքները և կթեթևացնի մեր մեղքերի բեռը Իր իսկ ժամանակին:

    2. Երբ մենք ուխտ ենք կապում ծառայել Աստծուն և պահել Նրա պատվիրանները, Տերը ուղի է պատրաստում մեր ազատման համար:

Խորհեք Ալմայի խմբի չարչարանքների և ազատման մասին, երբ կարդաք Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ հայտարարությունը. «Հենց որ ամեն ինչ թվում է, թե ճիշտ է ընթանում, հաճախ միաժամանակ առաջ են գալիս մեծ քանակությամբ դժմարություններ: Երբ այդ փորձությունները ձեր անհնազանդության հետևանքներ չեն, դրանք փաստում են այն մասին, որ Տերը զգում է, որ դուք պատրաստ եք ավելի շատ աճելու (տես Առակաց Գ.11–12): Ուստի, Նա տալիս է ձեզ փորձառություններ, որոնք առաջ են բերում աճ, հասկացողություն և կարեկցանք, որը կատարելագործում է ձեզ ձեր հավերժական օգտի համար: Որպեսզի այն տեղից, որտեղ դուք գտնվում եք, հասնեք այնտեղ, որտեղ Նա է ուզում, որ դուք լինեք, պահանջվում է շատ ձգվել, իսկ դա, հիմնականում, առաջ է բերում անհարմարություններ և ցավ» (”Trust in the Lord,” 16–17):

Նշեք բառեր և արտահայտություններ Մոսիա 23.21–22–ում, որոնք ցույց են տալիս, որ Տերը կփորձի մեր համբերությունը և հավատքը` օգնելով մեզ մեծացնել մեր վստահությունը Նրա հանդեպ (տես նաև ՎևՈՒ 122.5–7) :

Գրեք կարճ պատասխաններ ձեր ձեռնարկի հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, ո՞րը կլիներ ամենադժվար փորձությունը, եթե դուք լինեիք Ալմայի ժողովրդի մեջ Մոսիա 23–24–ում արձանագրված իրադարձությունների ընթացքում: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ կարող եք դուք սովորել նրանից, ինչպես Ալման և իր ժողովուրդն արձագանքեցին իրենց փորձություններին (տես Մոսիա 24.1–12, 15–16):

  • Չնայած Տերն անմիջապես չազատեց Ալմայի ժողովրդին, նախ և առաջ ի՞նչ արեց Նա նրանց համար (տես Մոսիա 24.15):

Ալմայի խմբի փորձառությունից մենք կարող ենք սովորել, որ երբ մենք համբերատար ենթարկվում ենք Տիրոջ կամքին, Նա ամրացնում է մեզ և ազատում մեզ մեր փորձություններից Իր ժամանակին:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում բացատրեք, թե, ձեր կարծիքով, ինչ է նշանակում փորձության պահին համբերատար ենթարկվել Տիրոջ կամքին և ինչպես կարող է այդպես վարվելը նախապատրաստել ձեզ ստանալու ուժ և օրհնություններ, որոնք Նա կտա այդ դժվար պահին ձեզ օգնելու համար:

Այս դասի սկզբում ձեզ խնդրել էին մտածել փորձությունների և անհաջողությունների մասին, որոնք դուք այժմ ունեք: Երբ դուք մտաբերեք դրանք, խորհեք ձեր անձնական օրարգրում կամ առանձին թերթիկի վրա հետևյալ հարցերի պատասխանները գրելու մասին.

  • Ի՞նչ փորձությունների առաջ եմ ես կանգնած այսօր իմ կյանքում:

  • Ի՞նչ պետք է ես անեմ, որ նախապատրաստեմ ինձ Տիրոջ ազատող զորությունը իմ կյանքում ստանալու համար:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Մոսիա 21–24 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ).

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.