Սեմինարիա
Մաս 4. Օր 1, 1 Նեփի 15


Մաս 4. Օր 1

1 Նեփի 15

Նախաբան

1 Նեփի 15-ում դուք կտեսնեք հակադրություն` անձնական հայտնություն ստանալու Նեփիի ջանասեր ջանքերի և իր եղբայրների անհավատ ջանքերի միջև: Այս գլուխը կարդալիս խորհեք Տիրոջ կողմից պատասխաններ և առաջնորդություն ստանալու համար ձեր կատարած ջանքերի մասին:

1 Նեփի 15.1–11

Նեփիի եղբայրները բողոքում են, որ չե հասկանում Լեքիի տեսիլքը

Շատ բաներ պահանջում են ջանքեր մեր կողմից նախքան մենք կկարողանանք վայելել պտուղները: Մտածեքմի իրադարձության մասին, որին մասնակցել եք, —օրինակ՝ դպրոցական աշխատանքը, երաժշտական գործիքներով նվագելը, կամ մարմնամարզությունը, և խորհեք ձեր ներդրած ջանքերի և արդյունքների մասին: Նման օրինաչոփություն գտեք 1 Նեփի 15-ում: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է ջանքեր ներդնելը կապված հոգևոր ճշմարտություններ սովորելու և Տիրոջից հայտնություն ստանալու հետ:

Իր հոր տեսիլքը և ուսմունքները հասկանալու, իսկ հետո իր անձնական հայտնությունը ստանալու համար ջանասիրաբար աղոթելուց հետո Նեփին վերադառնում է իր հոր վրանը: Այնտեղ նա գտնում է իր եղբայրներին իրար հետ վիճելուց: Ուսումնասիրեք 1 Նեփի 15.1–3 և պարզեք, թե ինչ էին նրանք քննարկում:

1 Նեփի 15.6–7-ում ընդգծեք, թե ինչն էր անհանգստացնում Նեփիի եղբայրներին, որը վեճի պատճառ էր հանդիսացել: Համաձայն 1 Նեփի 15.3-ի, ինչո՞ւ էր նրանց համար այդքան դժվար Լեքիի ուսմունքները հասկանալը:

Կարդացեք 1 Նեփի 15.8 և ընդգծեք այն հարցը, որը Նեփին տվեց իր եղբայրներին: Ինչո՞ւ էր այդ հարցադրումը տրամաբանական Նեփիի համար այն բանից հետո, ինչ նա տարավ:

Ընդգծեք եղբայրների պատասխանը 1 Նեփի 15.9-ում: Հատվածի մեջ համար բառը նշանակում է քանի որ Այլ կերպ ասած, Նեփիի եղբայրները բացատրեցին. «Մենք Տիրոջը չենք հարցրել, քանի որ նա մեզ հետ չի խոսել»:

  1. Պատկերացրեք, թե դուք ունեք ընկեր, ով չի հարցնում Տիրոջը առաջնորդության համար, որովհետև նա չի հավատում, որ Նա կպատասխանի: Ուսումնասիրեք 1 Նեփի 15.11 և խորհեք իր եղբայրներին տված Նեփիի պատասխանի շուրջ՝ Տիրոջից պատասխաններ ստանալու վերաբերյալ: Այնուհետև, ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք խրախուսիչ նամակ ձեր ընկերոջը, հրավիրելով նրան հավատքով դիմել Աստծուն: Նամակում կիսվեք Նեփիի խորհրդով և աղոթքի մասին ձեր անձնական զգացմունքներով:

Ավետարանի մեկ սկզբունք, որ կարող ենք սովորել Նեփիի և իր եղբայրների գործողություններից, այն է, որ եթե մենք հարցնում ենք Տիրոջը հավատքով և հնազանդվում ենք Նրա պատվիրաններին, ապա մենք պատրաստ կլինենք ստանալ մեծ առաջնորդություն ու հայտնություն Նրանից:

  1. Նշված հարցերից ընտրեք մեկը և պատասխանեք սուրբ գրությունների ձեր օրագրում.

    1. Ի՞նչ կասեիք Եկեղեցու նոր անդամին հասկանալու համար, թե մեզանից ինչ է պահանջվում Տիրոջ կողմից ուսուցանվելու և առաջնորդվելու համար:

    2. Ինչպե՞ս են հոգևոր ճշմարտություններ սովորելու և Տիրոջ առաջնորդությունը փնտրելու ջանքերը ազդել Հոգին զգալու և ավետարանը հասկանալու ձեր ունակության վրա:

Հաջորդ օրվա ընթացքում վերը նշված հանձնարարությամբ կիսվեք ծնողի, ընտանիքի այլ անդամի, Եկեղեցու ղեկավարի կամ ուսուցչի հետ: Այդ անելիս հրավիրեք նրան կիսվել ձեզ հետ իր փորձառությամբ, երբ Երկնային Հոր օգնությունը և առաջնորդությունը ստանալու համար ջանք և հավատք է ներդրել:

1 Նեփի 15.12–20

Նեփին բացատրում է Իսրայելի ցրումը և հավաքումը

Նեփիի եղբայրները շփոթված էին ձիթենու և հեթանոսների մասին Լեքիի մարգարեությամբ և ուսմունքներով (տես՝ 1 Նեփի 15.7, տես նաև 1 Նեփի 10.12–15): Նեփին բացատրեց, որ ձիթենու բնական ճյուղերի ցրվելը խորհրդանշում է Իսրայելի տան ֆիզիկական և հոգևոր ցրումը (Աստված ուխտում է ժողովրդին)՝ նրանց անհնազանդության պատճառով: Այդ պառակտված վիճակում, նրանք կորցրել էին ավետարանի մասին գիտելիքը, նաև իրենց ինքնությունը, որպես Իսրայելի տան անդամներ: Վերջին օրերում Իսրայելի տան հավաքման մի մասն է կազմում այն, որ մարդիկ ամբողջ աշխարհով մեկ կընդունեն վերականգնված ավետարանը և կհասկանան, որ Տիրոջ ուխտյալ ժողովուրդն են (տես 1 Նեփի 15.14–15):

Կարդացեք 1 Նեփի 15.14 և նշեք, թե վերջին օրերում ինչ կնշանակի Իսրայելի ցրվելը:

Նեփին ուսուցանել է, որ նրանք ովքեր միանում են Եկեղեցուն, կարծես, պատվաստվում են «իսկական ձիթենուն» (1 Նեփի 15.16): Նա նաև ասաց, որ ինչպես Իսրայելի ցրումը, այս հավաքումը կամ պատվաստումը կգա «հեթանոսների միջոցով» (1 Նեփի 15.17): Օգտակար կլինի հասկանալ, որ «սուրբ գրություններում հեթանոսներ բառն ունի տարբեր նշանակություններ: Երբեմն, դրանով բնորոշում են ոչ Իսրաելական ծագում ունեցող անձանց, երբեմն՝ ոչ հրեական ծագում ունեցող, իսկ երբեմն՝ ազգերին, որոնք ավետարան չունեն, նույնիսկ եթե Իսրաելացիների արյուն կա նրանց մեջ: Այս վերջին մեկնաբանումը ավելի հատկանշական է Մորմոնի Գրքում օգտագործված բառին» (Սուրբ գրությունների ողղեցույց, «Հեթանոսներ», scriptures.lds.org):

Նկար
աղոթող երիտասարդ աղջիկը

Տերը պահում է Իր խոստումները և հիշում է Իր զավակների հետ կապած ուխտերը: Նա ցանկանում է, որ Իր բոլոր զավակները ստանան հավերժական ավետարանի օրհնությունները (տես 1 Նեփի 15.18): Ձեր ընկերների և ընտանիքի հետ ավետարանով կիսվելու ձեր ջանքերը և պատվավոր միսիա ծառայելու ձեր պարտավորվածությունը օգնում են իրականացնել Լեքիի մարգարեությունը:

1 Նեփի 15.21–36

Նեփին իր անձնական փորձից պատասխանում է Լեքիի տեսիլքի վերաբերյալ իր եղբայրների հարցերին:

1 Նեփի 15 գլխի մնացած մասը վերաբերում է Լեքիի երազի մասին Նեփիի եղբայրների հարցերին: Նրանք հարցնում էին. «Ի՞նչ է նշանակում երկաթյա ձողը, որը տեսել էր մեր հայրը, որը տանում էր դեպի ծառը»:1 Նեփի 15.23 Կարդացեք Նեփիի պատասխանը 1 Նեփի 15.24–25-ում և գտեք օրհնությունները, որոնք խոստացվում են նրանց, ովքեր ջանասիրաբար ականջ են դնում է Աստծո խոսքին: Աստծո խոսքի զորության մասին Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ ուղերձի մեջ ընդգծեք այն արտահայտությունները, որոնք նման են Նեփիի ուսուցանածին.

  • «Աստծո խոսքը մեզ ոչ միայն կտանի դեպի պտուղը, որը բաղձալի է բոլորից առավել, այլ Աստծո խոսքի մեջ և Աստծո խոսքով մենք կարող են գտնել ուժ՝ դիմակայեու գայթակղությանը, ուժ՝ խափանելու Սատանայի և նրա համախոհների աշխատանքը:

  • Աստծո խոսքը … ունի զորություն՝ ամրապնդելու սրբերին և զինելու նրանց Հոգով, որպեսզի նրանք կարողանան դիմակայել չարին, գործել բարիք և գտնել ուրախություն այս կյանքում:

  • Արդարակեցության մեջ առաջանալը, խաբեությունից խույս տալը և գայթակղությանը դիմակայելը, մեր առօրյա կյանքում առաջնորդություն ստանալը, հոգին ապաքինելը` սրանք միայն մի քանիսն են Տիրոջ խոստումներից, որոնք տրվել են նրանց, ովքեր կընդունեն Նրա խոսքը: Որքան էլ ջանասեր լինենք այլ ոլորտներում, որոշակի օրհնություններ կարելի է գտնել միայն սուրբ գրություններում, միայն գալով դեպի Տիրոջ խոսքը և կայուն մնալով խավարի մեգի միջով դեպի կենաց ծառը մեր ճանապարհին» (“The Power of the Word,” Ensign, May 1986, 80, 82):

Շատ կարևոր է, որ մենք պահենք Աստծո խոսքը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության, աղոթքի և ներշնչված մարգարեներին լսելու միջոցով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում նկարեք մի թռուցիկ, որը խթանում է Աստծո խոսքը: Չմոռանաք ներառել այն օրհնությունները, որոնք Նեփին խոստացավ նրանց, ովքեր ամուր կբռնեն Աստծո խոսքից: Դուք կարող եք նաև թվարկել աղբյուրները, որտեղ կարելի է գտնել Աստծո խոսքի մասին:

Նկար
ընթերցող երիտասարդ տղան

Գրեք հետևյալ սկզբունքը ձեր սուրբ գրություններում 1 Նեփի 15.24–25-ի կողքին. Ամեն օր Աստծո խոսքն ուսումնասիրելը և դրան հետևելը ամրացնում է մեզ Սատանայի գայթակղությունների դեմ:

  1. Ուժեղացնելու համար ձեր վկայությունը այս սկզբունքի վերաբերյալ, սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ մեկ կամ երկու հարցերին.

    1. Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրության ընթացքում ի՞նչ փորձառություն եք ունեցել, որն օգնել է ձեզ հասկանալ, որ այդ սկզբունքը ճշմարիտ է:

    2. Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ այդ սկզբունքը ճշմարիտ է:

Լեքիի երազում նրանք, ովքեր ամուր բռնել էին երկաթյա ձողը, ապահով հասնում են կենաց ծառին խավարի մեգի միջոցով: 1 Նեփի 15.26-ում Նեփիի եղբայրները խնդրեցին նրան բացատրել կենաց ծառին մոտ գտնվող գետի իմաստը: 1 Նեփի 15.27–29-ում գտեք, թե ինչ էր գետը խորհրդանշում:

Կարդացեք 2 Նեփի 15.32–36: Ինչո՞ւ էին Նեփիի եղբայրները մտահոգված այս ուսմունքներով:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Լեքիի երազի և Նեփիի մեկնաբանության ո՞ր հատվածներում է երևում Աստծո սերը և մտահոգությունը Նեփիի եղբայրների նկատմամբ:

    2. Ինչպե՞ս եք տեսնում Աստծո սերը և մտահոգությունը ձեր հանդեպ 1 Նեփի 15 հատվածում:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 1 Նեփի 15 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.