Սեմինարիա
Բաժին 1. Օր 1, Սուրբ գրություններն ուսումնասիրելը


ՄԱՍ 1. Օր 1

Սուրբ գրություններն ուսումնասիրելը

Նախաբան

Այս դասի նպատակն է օգնել ձեզ սովորել, թե ինչպես պետք է ուսումնասիրել սուրբ գրությունները, և հրավիրել Սուրբ Հոգուն ոգեշնչել և ուսուցանել ձեզ այդ անելիս: Այս դասը նաև կուսուցանի ձեզ հմտություններ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ հասկանալ սուրբ գրությունները և կիրառել դրանց ուսմունքները ձեր կյանքում: Այս դասն ուսումնասիրելիս եղանակներ գտեք, որպեսզի հրավիրեք Սուրբ Հոգին մասնակցի ավետարանի ձեր ուսումնասիրության ընթացքում:

Սովորեք ուսումնասիրելով և հավատքով

Պատկերացրեք, որ դուք ցանկանում եք բարելավել ձեր ֆիզիկական վիճակը և խնդրում եք ձեր ընկերոջը մարզվել ձեզ համար: Որքանո՞վ կարող է ձեր ընկերոջ մարզումը ազդել ձեր ֆիզիկական վիճակի վրա: Կիրառելով այս օրինակը ձեր հոգևոր աճին, կարելի է ասել, որ ինչպես մեկ անձ չի կարող մարզվել մեկ ուրիշի փոխարեն, այնպես էլ մեկ անձ չի կարող սովորել ավետարանը մեկ ուրիշի փոխարեն: Յուրաքանչյուրս պատասխանատու ենք ավետարանի ուսուցման և հոգևոր մեր անձնական աճի համար:

Վարդապետություն և Ուխտեր 88.118-ում Տերը նկարագրել է, թե ինչպես պետք է ուսումնասիրել ավետարանը: Կարդալու ընթացքում գտեք, թե ինչ դուք պետք է անեք՝ ավետարանը սովորելու և հետևյալ հորդորը կատարելու համար. «Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով »:

Ուսումնասիրելով և հավատքով ուսում փնտրելը պահանջում է անհատական ջանք: Ավետարանը աղոթքով ուսումնասիրելու ձեր ջանքերը կհրավիրեն Սուրբ Հոգուն ուսման ընթացքում: Այս տարի ավետարանի ձեր ուսումնասիրության ջանքերից են՝ աղոթելը հասկանալու համար, սեմինարիայի ձեր հանձնարարությունները կատարելը, մյուսների հետ ավետարանով ապրելու ձեր վկայությամբ և փորձառություններով կիսվելը և ձեր սովորածը կյանքում կիրառելը:

Կարևոր ջանք, որը դուք կարող եք գործադրել հրավիրելու համար Սուրբ Հոգուն մասնակցել ձեր հոգևոր ուսման ընթացքին, դա ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունն է: Սուրբ գրությունների ամենօրյա անհատական ուսումնասիրությունը օգնում է ձեզ լսել Տիրոջ ձայնը, որը խոսում է ձեզ հետ (տես ՎևՈւ 18.34–36): Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, խոստացել է. «Երբ մենք ցանկանում ենք, որ [Աստված] խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, քանզի Նրա խոսքերը խոսվում են Նրա մարգարեների միջոցով: Այդ ժամանակ Նա կուսուցանի մեզ, մինչ մենք լսենք Սուրբ Հոգու հուշումներին» (“Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Ensign կամ Liahona, Nov. 2006, 26–27).

Երբ կարդում եք սուրբ գրությունները և հրավիրում Սուրբ Հոգին ձեր ուսումնասիրության ընթացքում, դուք ստանում եք հոգևոր ավելի մեծ աճ, Աստծուն ավելի մոտ լինելու, ձեր կյանքում ավելի շատ հայտնություն ստանալու, գայթակղությանը դիմանալու ավելի մեծ ուժ և Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ավելի մեծ վկայության օրհնություններ:

Սուրբ գրությունների ուսումնասիրություն

Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին՝ Առաջին Նախագահությունից, առանձնացրել է սուրբ գրությունների կարևորագույն նպատակներից մեկը. «Սուրբ գրությունները գրվել են մեր օգտի համար սկզբունքները պահպանելու նպատակով» (“Records of Great Worth,” Ensign, Sept. 1980, 4): Մենք սովորում ենք ավետարանի սկզբունքները և վարդապետությունները, ուսումնասիրելով սուրբ գրությունները: Այդ սկզբունքները և վարդապետությունները կուղղորդեն մեզ, եթե մենք կիրառենք դրանք մեր կյանքում:

Նկար
թանկարժեք քար

Սուրբ գրություններում պարունակվող անգին սկզբունքները և վարդապետությունները գտնելու համար ջանք և փորձ է հարկավոր: Երեց Ռիչարդ Գ. Սքոթը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, համեմատել է սուրբ գրությունների ուսումնասիրությունը թանկարժեք քարեր հանքերում որոնելու հետ. «Գտեք ճշմարտության ադամանդները, որոնք երբեմն պետք է խնամքով հանվեն [սուրբ գրության] էջերից» (“Four Fundamentals for Those Who Teach and Inspire Youth,” in Old Testament Symposium Speeches, 1987 [1988], 1): Սուրբ գրությունների ուսումնասիրության, կամ՝ քարհանման ընթացքը պարունակում է երեք կարևոր մաս. (1) մենք պետք է հասկանանք սուրբ գրությունների պատմական տեղեկությունը և միջավայրը, (2) մենք պետք է առանձնացնենք ուսուցանվող սկզբունքները և վարդապետությունները, և (3) մենք պետք է կիրառենք այդ ճշմարտությունները մեր կյանքում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին՝ Ինչո՞վ է նման ադամանդներ որոնողը նրան, ով քննում է սուրբ գրությունները, որպեսզի գտնի ավետարանի սկզբունքները և կիրառի դրանք իր կյանքում:

Հասկացեք սուրբ գրությունների պատմական տեղեկությունը և միջավայրը

Սուրբ գրությունների պատմական տեղեկությունը և միջավայրը հասկանալը պատրաստում է ձեզ պարունակվող ավետարանի ուղերձը հասկանալուն: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խորհուրդ է տվել. «Ծանոթացեք սուրբ գրությունների կողմից ուսուցանվող դասերին: Իմացեք պատմությունը և միջավայրը… Ուսումնասիրեք դրանք, կարծես, խոսվել են հենց ձեզ համար, քանզի դա է ճշմարտությունը» («Եղեք ձեր լավագույն եսը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 68):

Սուրբ գրությունները կարդալիս, օգտակար է այսպիսի հարցադրումներ կատարել. «Ո՞վ է գրել այս տողերը: Ո՞ւմ համար են դրանք գրվել: Ի՞նչ է տեղի ունենում այս պատմության մեջ: Ինչո՞ւ է հեղինակը գրել այս տողերը»: Գլուխների վերնագրերը (յուրաքանչյուր գլխից առաջ տրվող շեղագիր ամփոփումները) տալիս են գլխի հիմնական իրադարձությունների ակնարկը և հաճախ պատասխանում են այդ հարցերին:

Օգտակար է նաև կարդալ բարդ կամ անծանոթ բառերը բառարանում: Եթե սուրբ գրության որևէ արտահայտություն կամ հատված անհասկանալի է, էջի ստորին մասում տրված հղումները կարող են օգնել ավելի լավ դրանք հասկանալ:

Այդ գործիքները օգտագործելով` վարժվելու համար, կարդացեք 3 Նեփի 17.1–10, և գտեք հետևյալ հարցերի պատասխանները. «Ո՞վ է պատմողը: Ո՞ւմ է նա դիմում: Ի՞նչ է կատարվում»: Մի մոռացեք անդրադառնալ գլխի վերնագրին՝ տեղի ունեցող իրադարձությունների մասին արագ պատկերացում կազմելու համար:

  1. Օգտվելով 3 Նեփի 17.1-ի էջատակի ծանոթությունից, պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում. «Ի՞նչ ի նկատի ուներ Հիսուսը, երբ ասում է. «Ահա, իմ ժամանակը մոտ է»:

  2. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում ձեր բառերով գրեք, թե ինչ պատահեց, երբ Փրկիչը պատրաստվեց հեռանալ բազմությունից: Ինչո՞ւ Նա մնաց: Ի՞նչ Նա արեց մարդկանց համար:

Գտեք վարդապետությունները և սկզբունքները

Վարդապետությունները և սկզբունքները հավերժական են՝ ավետարանի անփոփոխ ճշմարտություններ, որոնք ապահովում են մեր կյանքի ուղղությունը: Հնադարյան մարգարեները ուսուցանում են մեզ այդ ճշմարտությունները իրադարձությունների, պատմությունների կամ քարոզների միջոցով, որոնք նրանք գրի են առել սուրբ գրություններում:

Երբ դուք հասկանաք սուրբ գրության հատվածի պատմական տեղեկությունը և միջավայրը, դուք պատրաստ կլինեք գտնելու վարդապետությունները և սկզբունքները, որոնք այն ուսուցանում է: Երեց Ռիչարդ Գ. Սքոթը նկարագրել է սկզբունքները հասկանալու մի օգտակար եղանակ. «Սկզբունքները կենտրոնացված ճշմարտություն է, փաթեթավորված տարբեր իրավիճակներում կիրառելու համար: Ճշմարիտ սկզբունքը որոշումները հստակ են դարձնում անգամ առավել շփոթեցնող և բարդ պայմաներում: Մեծ ջանք է պահանջվում, որպեսզի ձևակերպել մեր հավաքած ճշմարտությունը սկզբունքի պարզ արտահայտության մեջ» (“Acquiring Spiritual Knowledge,” Ensign, Nov. 1993, 86):

Ավետարանի որոշ սկզբունքներ պարզ են դառնում, երբ օգտագործվում են այնպիսի արտահայտություններ, ինչպես՝ «ահա մենք տեսնում ենք» կամ «այնուամենայնիվ»: Սակայն սկզբունքների մեծ մասը ուղղակիորեն չեն արտահայտված: Փոխարենը դրանք ցույց են տրված սուրբ գրություններում մարդկանց կյանքի միջոցով: Այդ վարդապետությունները և սկզբունքները կարելի է բացահայտել հետևյալ հարցերի օգնությամբ. «Ո՞րն էր այս պատմության դասը կամ նշանակությունը: Ինչո՞ւ է հեղինակը ներառել այս պատմությունը կամ իրադարձությունը: Ի՞նչ էր ուզում մեզ սովորեցնել հեղինակը: Ի՞նչ ճշմարտություններ են ուսուցանվում սուրբ գրության այս հատվածում»:

  1. Որպեսզի վարժվեք 3 Նեփի 17.1–10-ում ուսուցանվող որոշ սկզբունքներ և վարդապետություններ գտնելու մեջ , սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք վարժություն ա կամ բ պատասխանները: Մի մոռացեք կարդալ վերնագիրը գլխի արագ ակնարկը ստանալու համար:

    1. Ո՞վ է խոսում այս տողերում: Ո՞ւմ է Նա դիմում: Ո՞րն է 3 Նեփի 17.1–10-ի դասը կամ նշանակությունը:

    2. Ի՞նչ է ցանկանում տողեր 1, 5–6, և 9–10-ի հեղինակը, որ մենք սովորեինք այս պատմությունից: Ի՞նչ կարևոր ճշմարտություններ դուք սովորեցիք այդ տողերից:

Այդ տողերում բացահայտած ավետարանի ճշմարտություններից մեկն է. Տերը պատասխանում է Իրեն մոտենալու մեր անկեղծ ցանկություններին:

Կիրառեք վարդապետությունները և սկզբունքները

Երբ կհայտնաբերեք ավետարանի վարդապետությունները և սկզբունքները, դուք պատրաստ կլինեք գործելու և անելու որևէ բան կապված դրանց հետ: Ձեր սովորածը գործի կոչելով, դուք կզգաք Սուրբ Հոգու վկայությունը սկզբունքի ճշմարտության մասին (տես Մորոնի 10.4–5): Յուրաքանչյուր դաս, որն ուսուցանվում է տանը, սեմինարիայում և եկեղեցում, Պարտականություն Աստծո առաջ ծրագրի յուրաքանչյուր վարժության և Անձնական Զարգացման յուրաքանչյուր փորձի մեջ, նպատակ ունի օգնելու մեզ գործելու ըստ նրա, ինչ մեզ ուսուցանվել է:

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Ավետարանի ուսուցանման նպատակը … տեղեկությունը [սովորողների] ուղեղների մեջ լցնելը չէ … Նպատակն է՝ ոգեշնչել անձին մտածել ավետարանի սկզբունքների մասին, զգալ դրանք և ապա անել որևէ բան՝ դրանցով ապրելու համար» (in Conference Report, Oct. 1970, 107):

Որպես օգնություն ձեր սովորած սկզբունքները կիրառելիս, տվեք հետևյալ հարցերը. «Ի՞նչ է Տերը ցանկանում, որ ես անեմ այս գիտելիքի հետ: Ի՞նչ հոգևոր տպավորություններ ես ստացա, որոնք կօգնեն ինձ բարելավվել: Ի՞նչ փոփոխություն կարող է կատարել իմ կյանքում այս սկզբունքը: Ի՞նչ ես կարող եմ սկսել կամ դադարել անել այժմ՝ այս ճշմարտությանը համաձայն ապրելու համար: Ինչպե՞ս կփոխվի իմ կյանքը դեպի ավելի լավը, եթե ես անեմ այն, ինչ ուսուցանում է այս սուրբ գրությունը»:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կարճ պարբերություն, նկարագրելով, թե ինչպես դուք կարող եք կիրառել մի սկզբունք կամ վարդապետություն, որը սովորել եք 3 Նեփի 17.1–10-ից:

Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ և եղանակներ

Ուսումնասիրության հետևյալ հմտությունները և եղանակները օգտագործելը կօգնեն ձեզ հասկանալ սուրբ գրությունների ենթատեքստը և գտնել ու կիրառել դրանց մեջ ուսուցանվող վարդապետությունները և սկզբունքները: Այդ եղանակները կնշվեն ողջ ձեռնարկի մեջ: Կարդացեք յուրաքանչյուր հմտություն և ընտրեք մեկ կամ երկու հմտություն, որոնք, ըստ ձեզ, ձեզ հարկավոր կլինեն ավելի հաճախ սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում:

Պատճառ և հետևանք: Գտեք եթե-հետո և որովհետև-հետևաբար կապերը: Օրինակներ. 2 Նեփի 13.16–26; Ալմա 34.33:

Խաչաձև հղում: Խմբավորեք, կապեք կամ միավորեք սուրբ գրությունների հատվածները՝ հստակեցնելու իմաստը և կարողանալու հասկանալ այն: Օրինակ, համեմատեք Մոսիա 11.2–6, 14 և Թվոց 17.14–20: Դուք կարող եք նաև օգտվել էջատակի ծանոթագրություններից՝ գտնելու համար սուրբգրքյան խաչաձև հղումները: Օրինակ. 3 Նեփի 12.28–29, էջատակի ծանոթագրություն 29ա, հղումներ Վարդապետություն և Ուխտեր 42.23:

Պարզեք միջավայրը: Սահմանեք սուրբգրքյան իրադարձությունների ով, ինչ, երբ, և որտեղ հարցերը: Օրինակ. Ալմա 31.1, 6–11; 32.1–6 տալիս է միաջավայրը Ալմա 32.21–43-ի համար:

Կարևոր բառեր: Խոսքերը և արտահայտությունները, ինչպես օրինակ` «այնուամենայնիվ» կամ «ահա մենք տեսնում ենք», հրավերներ են կանգ առնելու և գտնելու գրվածի բացատրությունները: Օրինակներ. Ալմա 30.60; Հելաման 6.35–36; 3 Նեփի 18.30–32:

Սուրբ գրություններում նշումներ կատարելը: Սուրբ գրություններում գունավորեք, շրջանակեք կամ ընդգծեք կարևոր խոսքերը և արտահայտությունները՝ այդ հատվածին հատուկ իմաստ կցելու համար: Նաև գրի առեք կարևոր համառոտ մտքերը, զգացումները, ներշնչումները կամ սկզբունքները եզրագծերում: Դա կօգնի ձեզ հիշել, թե ինչու է այդ հատվածը կարևոր ձեզ համար:

Անվան փոխարինում: Փոխարինեք սուրբ գրություններում որևէ անուն ձեր անունով: Օրինակ. Նեփիի անվան փոխարեն գրեք ձեր անունը 1 Նեփի 3.7-ում:

Խորհել: Խորհել նշանակում է խորապես մտածել որևէ բանի մասին: Խորհելը ներառում է հարցեր տալը և գնահատելը այն, ինչ գիտեք և այն, ինչ սովորեցիք: Խորհելը հաճախ հանգեցնում է կյանքում սկզբունքը կիրառելու եղանակներ գտնելուն:

Կրկնվող խոսքեր: Կրկնվող խոսքերը կամ արտահայտությունները կարող են կարևոր լինել ընթերցողի համար և պետք է ուշադրություն դարձնել դրանց վրա: Դրանք հուշում են, թե ինչ էր կարևոր հեղինակի համար: Օրինակներ. սոսկալի բառը 2 Նեփի 9.10, 19, 26–27, 39, 46–47-ում; հիշիր բառը Հելաման 5.6–14-ում:

Սուրբգրքյան տարբերություններ: Երբեմն մարգարեները իրար կողքի են դնում տարբեր մարդկանց մասին պատմությունները, տարբեր մտքերը կամ իրադարձությունները: Դրանց միջև տարբերությունները ավելի են հեշտացնում գտնելը և հասկանալը ավետարանի ուսուցանվող կարևոր սկզբունքները: Գտեք տարբերություններ առանձին տողերում, սուրբգրքյան հատվածներում կամ գլուխներում: Օրինակներ. 2 Նեփի 2.27; Ալմա 47–48:

Սուրբգրքյան ցուցակներ: Սուրբ գրություններում ցուցակներ գտնելը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ են ուսուցանում Տերը և Նրա մարգարեները: Երբ ցուցակներ գտնեք, կարող եք համարակալել յուրաքանչյուր կետ: Օրինակ. Նեփիացիների ամբարիշտ սովորույթների ցուցակը Հելաման 4.11–13-ում:

Սուրբգրքյան խորհրդանիշեր: Խոսքերը, ինչպիսին են՝ like, as, կամ likened unto օգնում են պարզել խորհրդանիշերը: Փորձեք որոշել, թե ինչ է նշանակում խորհրդանիշը: Օգտվեք էջատակի ծանոթագրություններից, Աստվածաշնչի բառարանից և Թեմաների ցուցիչից, որպեսզի գտնեք խորհրդանիշի նշանակությունը: Օրինակ. Համեմատեք Հակոբ 5.3, 75–77 և Հակոբ 6.1–7:

Մտավոր պատկերացում: Կարդալիս մտքում պատկերացրեք, թե ինչ է տեղի ունենում: Հարցեր տվեք իրադարձության մասին և պատկերացրեք, թե ներկա էիք, երբ այդ ամենը տեղի էր ունենում: Օրինակ. Աշխատեք պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում Ենովս 1.1–8-ում:

Բառի սահմանումներ: Սուրբ գրություններում հաճախ են օգտագործվում մեզ անծանոթ բառեր: Երբ հանդիպում եք անծանոթ բառի, օգտվեք Աստվածաշնչի բառարանից, ծանոթագրություններից կամ սովորական բառարանից, դրա նշանակությունը իմանալու համար:

  1. «Սուրբ գրությունների ուսումնասիրության հմտություններ և եղանակներ» նախորդ բաժնից ընտրեք և կիրառեք մեկ հմտություն: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչպես այդ հմտությունը օգնեց ձեզ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության ժամանակ:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես սովորեցի «Սուրբ գրությունները ուսումնասիրելը» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.