Սեմինարիա
Մաս 17. Օր 1, Ալմա 17–18


Մաս 17. Օր 1

Ալմա 17–18

Նախաբան

Ալմա 17–18 գլուխները պարունակում են լամանացիների մոտ Մոսիայի որդիների առաքելության պատմությունը: Այդ պատմությունները ցույց են տալիս, թե մեր օրերում միսիոներները ինչպես պետք է պատրաստվեն և ծառայեն: Մոսիայի որդիները տեսան Տիրոջ առաջնորդությունը, երբ նրանք պատրաստվում էին քարոզել ավետարանը լամանացիներին: Երբ նրանք բաժանվեցին տարբեր ուղություններով, Տերը հավաստիացրեց նրանց և խոստացավ, որ նրանք հոգիներ կբերեն դեպի Նա: Ամմոնը գնում է Իսմայելի երկիրը և Լամոնի անունով լամանցիների թագավորի մոտ ծառայելով քարոզում մարդկանց: Լամոնի թագավորը զարմանում է Ամմոնի ուժով, երբ նա փրկում է թագավորի հոտերը: Այդ ծառայությունը փափկեցնում է թագավորի և նրա ժողովրդի սրտերը, որպեսզի նրանք լսեն Ամմոնի ուսմունքները Աստծո և փրկության ծրագրի վերաբերյալ: Լամոնի թագավորը հավատում է նրան, ինչ Ամմոնը ուսուցանել էր, հասկանում Փրկչի կարևորությունը, աղերսում Տիրոջը ողորմածության համար և տարվում Հոգու կողմից:

Ալմա 17.1–18

Մոսիայի որդիները պատրաստվում են քարոզել ավետարանը լամանացիներին

Մտածեք երեցների և քույրերի միսիա ծառայելու այսօրվա տևողության մասին: Կարդացեք Ալմա 17.4 և ընդգծեք այն տարիների թիվը, որ Մոսիայի որդիները լամանացիներին քարոզել էին ավետարանը:

Երբ Ալման ճամփորդում էր Մանթիի երկիրը, նա հանդիպեց Մոսիայի որդիներին, ովքեր վերադառնում էին իրենց երկարատև միսիայից և բոլորն էլ ուրախ էին: Կարդացեք Ալմա 17.2–4 և ընդգծեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նկարագրում են, թե ինչպիսի միսիոներներ էին Մոսիայի որդիները:

  1. Կրկնեք Ալմա 17.2–4: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում արեք հետևյալը.

    1. Թվեք այն ամենը, ինչ Մոսիայի որդիները արեցին արդյունավետ միսիոներներ լինելու համար և նկարագրեք նրանց նախապատրաստության արդյունքները:

    2. Ընտրեք մի բան, որը այդ միսիոներները արեցին, որը դուք կցանկանայիք ավելի լավ անել ձեր կյանքում կամ մի բնութագիր, որը դուք ավելի խորապես կցանկանայիք զարգացնել: Գրեք մի պարբերություն, թե ինչպես դուք կարող եք անել դա:

Խորհեք, թե որքան հաճախ եք աղոթում և ուսումնասիրում սուրբ գրություններն անհատապես և ընտանիքի հետ, և մտածեք ծոմ պահելու հնարավորությունների մասին: Ինչպե՞ս են այդ փորձառություններն օգնել ձեզ դառնալու «ուժեղ ճշմարտության իմացության մեջ» (Ալմա 17.2):

Մոսիայի որդիների օրինակից մենք սովորում ենք հետևյալ սկզբունքը. Ուսումնասիրելով սուրբ գրությունները, աղոթելով և ծոմ պահելով` մենք կարող ենք ստանալ Սուրբ Հոգին և զորությամբ ուսուցանել: Սուրբ Հոգին ստանալով` մենք կարող ենք ավելի լավ պատրաստվել կիսվելու ավետարանով ուրիշների հետ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ արտահայտությունը, որում նա երիտասարդներին ուսուցանել է, թե ինչպես կարող են պատրաստվել միասիայի: Ուշադրություն դարձրեք այն հատուկ եղանակներին, որոնցով դուք կարող եք կիսվել ավետարանով, ինչպես Մոսիայի որդիներն արեցին:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Դուք կարող եք մեծացնել ձեր ցանկությունը ծառայելու Աստծուն (տես ՎևՈՒ 4.3), և դուք կարող եք սկսել մտածել միսիոների պես, կարդալ այն, ինչ միսիոներներն են կարդում, աղոթել այնպես, ինչպես միսիոներներն են աղոթում և զգալ այն, ինչ միսիոներներն են զգում: Դուք կարող եք խուսափել աշխարհիկ ազդեցություններից, որոնք Սուրբ Հոգուն հեռացնում են, և դուք կարող եք մեծացնել ձեր վստահությունը` ճանաչելով և արձագանքելով հոգևոր հուշումներին: Տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղից և մի քիչ այնտեղից, դուք աստիճանաբար կարող եք դառնալ ձեր երազած միսիոները և այն միսիոները, որը Փրկիչը ակնկալում է, որ լինեք …

Ավետարանը հռչակելը… պարզապես գործողություն չէ, որին մենք ներգրավված ենք սահմանափակ ժամանակ կամ հանձնարարություն, որը մենք պետք է կատարենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Այլ միսիոներական աշխատանքը մեր հոգևոր ինքնության և ժառանգության դրսևորումն է» (“Becoming a Missionary,” Ensign or Liahona, Nov. 2005, 46–47):

Նկար
Երիտասարդները Ջոզեֆ Սմիթի գրքույկը կարդալիս

Կարդացեք Ալմա 17.9 և ընդգծեք, թե ինչի մասին էին Մոսիայի որդիներն աղոթում իրենց ծառայության նախապատրաստության ժամանակ: Կարդացեք Ալմա 17.11 և մտածեք, թե Տերը ինչ ասեց նրանց այն մասին, թե ինչպես լինել գործիքներ Իր ձեռքերում: Այս հատվածները ուսուցանում են այս սկզբունքը. Լավ օրինակ լինելով, հատկապես, երբ չարչարված ենք, Տերը կարող է իր ձեռքերում մեզ գործիք դարձնել:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրերում գրեք այնպիսի իրավիճակի մասին, որտեղ, ձեր կարծիքով, դուք կարող եք լավ օրինակ լինել: Մտածեք դպրոցի, տան իրավիճակների կամ բարեկամների մասին և սոցիալական իրավիճակների, որոնք դեմ դիմաց են կամ առցանց: Նկարագրեք, թե այդ իրավիճակներում ինչպես կարող եք լավ օրինակ ցույց տալ:

Դժվար է որոշ իրավիճակներում լավ օրինակ լինել, քան այլ իրավիճակներում: Տեսեք, թե ինչ վիճակում էին Լամանացիները Ալմա 17.12–16 և մտածեք այն մասին, թե ինչու Մոսիայի որդիներին դժվար կլիներ ուսուցանել նրանց այդ իրավիճակներում:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ էին Մոսիայի որդիները պատրաստ տանելու տառապանքները, որպեսզի օգնեին այն մարդկանց, ովքեր ատում էին նեփիացիներին: Որպեսզի հասկանաք, թե Մոսիայի որդիները ինչի հույս ունեին դրանով հասնելու, ազատ տեղերը լրացրեք Ալմա 17.16 հատվածի բառերով. Մոսիայի որդիները ցանկանում էին լամանացիներին բերել , քանի որ նրանք ցանկանում էին, որպեսզի լամանացիները իմանային փրկագնման ծրագրի մասին:

Որպեսզի հասկանաք, թե ինչպես կարելի է լինել լավ օրինակ ուրիշների համար, հանձնարարությունը կատարեք հաջորդ մի քանի օրերի ընթացքում. Խնդրեք ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջը պատմել, թե ինչպես է ինչ-որ մեկի Քրիստոսանման օրինակը փոխել իր կյանքը:

Ալմա 17.19–39

Ամմոնը դառնում է թագավոր Լամոնիի ծառան և փրկում նրա հոտը

Երբ կարդաք Ալմա 17.19–39, ուշադրություն դարձրեք, թե ինչպես Ամմոնը ծառայեց թագավոր Լամոնիին և թագավորի ծառաներին: Մտածեք այն մասին, թե ինչպես է Ամմոնի ծառայությունը նախապատրաստել լամանացիներին ստանալ ավետարանը: Ծրագրեք ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ կիսվել թագավորի հոտը փրկելու Ամմոնի պատմությամբ: Նշեք հետևյալ ճշմարտությունը այդ պատմությունը կարդալիս. Ծառայության շնորհիվ մենք այլ մարդկանց կարող ենք նախապատրաստել ընդունելու ավետարանը: Այդ անձի հետ քննարկեք, թե ում կարող եք օգնել դառնալու հոգևոր առումով ուժեղ: Մտածեք, թե ինչպես կարող եք ծառայել այդ մարդուն և որոշեք, թե ինչպես կարող եք մատուցել ծառայություն:

Ալմա 18

Ամմոնի հավատարմությունը զարմացնում է թագավոր Լամոնիին և Ամմոնը ավետարանը սովորեցնում է թագավորին

Թագավոր Լամոնիի ծառաները պատմում են նրան, թե ինչ է արել Ամմոնը` պաշտպանելով թագավորի հոտերը: ԿարդացեքԱլմա 18.4–6 և ուշադրություն դարձրեք թագավորի արձագանքին այն մասին, թե Ամմոնն ինչ է արել:

Երբ թագավորը հարցրեց, թե որտեղ էր Ամմոնը, նրանք պատասխանեցին, որ Ամմոնը թագավորի ավելի շուտ տրված հանձնարարությունն էր կատարում, նախապատրաստելով ձիերը նեփիացիների երկիր ճամփորդության համար, որտեղ թագավորի հայրն էր ապրում: Կարդացեք Ալմա 18.12–15 և ուշադրություն դարձրեք այն հետևանքին, որը Ամմոնի ծառայությունը ունեցավ թագավոր Լամոնիի վրա:

Նկար
Ամմոնը պաշտպանում է թագավոր Լամոնիի հոտերը

Կարդացեք Ալմա 18.16–21 և ուշադրություն դարձրեք այն փաստին, որ Տերը առաջնորդում էր Ամմոնին, երբ նա ուսուցանում էր թագավոր Լամոնիին: Բաց թողած տեղում գրեք, թե ինչպես Աստծո Հոգին օգնեց Ամմոնին այդ իրավիճակում.

Երբ կարդաք Ալմա 18.22–32, ուշադրություն դարձրեք ավետարանչական հատուկ ճշմարտությունների վրա, որոնք Ամմոնը ուսուցանեց Լամոնիին: Դուք կարող եք դրանք նշել ձեր սուրբ գրություններում կամ գրել դրանք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում: Ինչպես Ամմոն էր ուսուցանում, նա կառուցում էր այն համոզմունքների վրա, որոնք նա և Լամոնին կիսում էին: Լամոնին հավատում էր Աստծուն,—ում նա կոչում էր Մեծ Հոգի—, սակայն նա չէր հասկանում Աստծո իրական բնույթը:

Կարդացեք Ալմա 18.33–35 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Ամմոնը պատասխանեց, երբ թագավորը նրան հարցրեց, թե արդյոք նա ուղարկված էր Աստծո կողմից:

  1. Ալմա 17–18 գլուխների ձեր ուսումնասիրությունից սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մի կարճ պարբերություն, որը կամփոփի այն, թե Աստծո օգնությամբ ինչ արեց Ամմոնը լամանացիների մեջ:

Հետևյալ սկզբունքը կարող եք գրել ձեր սուրբ գրություններում Ալմա 18.35 հատվածի կողքին: Եթե մենք ծառայում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, Նրանք կավելացնեն մեր կարողությունը անելու Իրենց աշխատանքը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս ձեզ կօգնի նախորդ սկզբունքը Եկեղեցում ձեր ներկայիս և հետագա պարտականությունների մեջ:

    2. Ինչպե՞ս կարող եք ավելի շատ հավատարմորեն ծառայել Տիրոջը, որպեսզի Նա մեծացնի ձեր ունակությունը անելու Իր աշխատանքը:

Ամմոնի հավատարիմ օրինակի ու ծառայության շնորհիվ, նա կարողացավ Լամոնիին ուսուցանել Երկնային Հոր փրկագնման ծրագրի մասին: Հիշեք, որ Լամոնին մեղավոր էր զգում իր կատարած սպանությունների համար (տես Ալմա 18.4–6): Կարդացեք Ալմա 18.36–43 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Ամմոնը փրկագնման ծրագիրը ուսուցանեց Լամոնիին, և թե ինչպես Լամոնին արձագանքեց այդ ուսմունքներին:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է թագավոր Լամոնիի համար հատկապես կարևոր հասկանալու Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Մտածեք, թե ինչպես Արարման, Անկման և Քավության վարդապետությունները օգնեցին Լամոնիին գիտակցել Փրկչի կարևորությունը իր համար: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է Արարման, Անկման և Քավության կարևորությունը.

Նկար
Երեց Բրուս Ռ. Մակքոնկի

«Աստվածային այս երեք իրադարձությունները`—հավերժության երեք սյուները,— անքակտելիորեն հյուսված են իրար որպես մեկ մեծ պաստառի, որը հայտնի է փրկության հավերժական ծրագիր անվամբ: Մենք Տեր Հիսուս Քրիստոսի քավությանը նայում ենք որպես հայտնությամբ ստացված կրոնի կենտրոնը, հիմքը և սիրտը: Այն բերում է անմահություն ու հավերժական կյանք մարդկությանը: Փրկությունը Քրիստոսի մեջ է:

Սակայն, եթե չլիներ անկումը, ապա չէր լինի նաև քավությունը: Ադամի անկումը բերեց ֆիզիկական և հոգևոր մահ աշխարհին, և այդ մահվան պատճառով է, որ ողջ մարդկության ու կյանքի բոլոր ձևերի համար վճարված է փրկագինը քավության միջոցով` հաղթահարված Տեր Հիսուս Քրիստոսի կողմից: Ադամը բերեց մահկանացու կյանքը, Քրիստոսը բերեց անմահությունը: Փրկությունը գալիս է անկման և քավության շնորհիվ:

Սակայն, եթե երկիրը, մարդը և ողջ կենդանի արարածները չստեղծվեին իրենց մարմնական և դրախտային վիճակում, անմահության վիճակում, ապա չէր լինի նաև անկում: …Այդ պատճառով էլ փրկությունը հասանելի է երկինքների, երկրի և բոլոր նրա, ինչ նրանց վրա են, միջոցով և շնորհիվ: Փրկությունը գործում է արարման, անկման և քավության շնորհիվ. այդ երեքից յուրաքանչյուրը աստվածային ծրագրի մասն են» (A New Witness for the Articles of Faith [1985], 81–82):

Լամոնիի հետ կատարվածից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք հասկանանք, որ Փրկչի կարիքն ունենք, մենք ցանկություն կունենանք ապաշխարելու:

Այսօրվա դասը ավարտեք խորհելով, թե ինչ կարող եք անել, որը կօգնի ձեզ հիշել, որ դուք Փրկչի կարիքն ունեք:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 17–18 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.