Սեմինարիա
Բաժին 1. Օր 2, Փրկության ծրագիրը


ՄԱՍ 1. Օր 2

Փրկության ծրագիրը

Նախաբան

Մեր Երկնային Հայրը մեզ՝ Իր զավակների համար ծրագիր է պատրաստել, որը պետք է տանի մեզ բոլորին դեպի հավերժական երջանկություն և վեհացում: Նրա ծրագրի առանցքը կազմում է Հիսուս Քրիստոսի Քավությունը: Քավությունը հաղթահարում է Անկնման արդյունքները և հնարավոր է դարձնում, որ մենք ապաշխարենք և մաքրվենք մեր մեղքերից, որպեսզի ուրախություն ունենանք այս կյանքում և հավերժության մեջ:

Նկար
Քրիստոսի քանդակը

Այս դասը համառոտ ակնարկ է տալիս Երկնային Հոր փրկության ծրագրի մասին: Այն կարող է օգնել ձեզ տեսնել, թե ինչպես են ավետարանի սկզբունքները, որոնք դուք կսովորեք այս տարի, կապված միմյանց և երկրի վրա ձեր նպատակի հետ: Փրկության ծրագրի մասին ձեր ընկալման աճի հետ կմեծանա ձեր հավատքը առ Աստված և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսը, ինչպես նաև ծրագրում ձեր մասը կատարելու ձեր ունակությունը: Փրկության ծրագիրը Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն է, որի նպատակն է մարդուն բերել անմահություն և հավերժական կյանք: Այն պարունակում է Արարումը, Անկումը և Քավությունը, Աստծո կողմից տրված բոլոր օրենքների, արարողությունների և վարդապետությունների հետ մեկտեղ: Այդ ծրագիրը բոլոր մարդկանց հնարավորություն է տալիս վեհանալու և հավերժ ապրելու Աստծո հետ» (տես Guide to the Scriptures, “Plan of Redemption,” scriptures.lds.org):

Ծրագիրը օգնում է մեզ հասկանալ մահկանացու կյանքի մեր նպատակները

Երկնային Հոր փրկության ծրագիրը պատասխանում է շատ հարցերի, որոնց մասին մարդիկ մտածում են իրենց կյանքի որոշակի շրջանում: Դուք երբևէ մտածե՞լ եք այս հարցերի շուրջ. «Որտեղի՞ց եմ ես եկել: Ինչու՞ եմ ես այստեղ: Ո՞ւր եմ ես գնալու այս կյանքից հետո:»

Երկրի վրա ծնվելուց առաջ մենք ապրում էինք մեր Երկնային Հոր ներկայության մեջ որպես Նրա հոգևոր զավակներ: Մենք բառացիորեն Նրա զավակներն ենք և Նա սիրում է մեզ: Փրկության Նրա ծրագիրը ուղի է յուրաքանչյուրիս համար՝ դառնալու Նրա նման և վայելելու Նրա բոլոր օրհնությունները: Մենք հասկացել և ընդունել ենք Նրա ծրագիրը՝ երկիր գալուց առաջ:

Մորմոնի Գիրքը կենտրոնական դեր է խաղում փրկության ծրագիրը հասկանալու հարցում: Մորմոնի Գրքի մարգարեները օգտագործել են բազմաթիվ տարբեր արտահայտություններ, հղում կատարելով ծրագրին:

  1. Կարդացեք ստորև նշված սուրբ գրությունները և գտեք յուրաքանչյուր հատվածում Երկնային Հոր ծրագրի համար օգտագործվող անվանումը: Սուրբ գրությունների ձեր օրագրում գրեք անվանումը սուրբգրքյան հղման դիմաց: Առաջինը ձեզ համար տրված է:

    1. 2 Նեփի 9.6 «Մեծ Ստեղծողի ողորմած ծրագիրը»

    2. 2 Նեփի 11.5

    3. Ալմա 12.25

    4. Ալմա 24.14

    5. Ալմա 42.8

    6. Ալմա 42.15

Ողորմած, ազատում, փրկություն, երջանկություն և փրկագնում բառերը շեշտում են վարդապետությունը, ըստ որի Երկնային Հոր ծրագրի նպատակն է Իր զավակներին բերել հավերժական փրկություն և երջանկություն:

  1. Պատասխանեք հետևյալ հարցին սուրբ գրությունների ձեր օրագրում. Ինչպե՞ս իմանալ, որ Երկնային Հայրը ծրագիր ունի ձեր երջանկության և վեհացման համար, կարող է փոխել ձեր կյանքը:

Ազատ կամքի և Ադամի ու Եվայի Անկնման դերը Փրկության ծրագրում

Ադամն ու Եվան Երկնային Հոր առաջին զավակներն էին, որոնք եկան այս երկիր: Նա տեղավորեց նրանց Եդեմի այգում և տվեց նրանց ազատ կամք՝ «ինքնուրույն ընտրելու և գործելու ունակություն և արտոնություն» (Guide to the Scriptures, “Agency,” scriptures.lds.org): Նա պատվիրեց նրանց չուտել բարու և չարի գիտելիքի ծառի պտղից: Այդ պատվիրանին հնազանդվելը նշանակում էր, որ նրանք կարող էին մնալ այգում, սակայն չէին կարող զարգանալ՝ մահկանացու կյանքի հակասությունները փորձելու միջոցով: Նրանք չէին կարող իմանալ ուրախություն, որովհետև չէին կարող զգալ վիշտ և ցավ:

Կարդացեք 2 Նեփի 2.17–20 և տեսեք, թե ինչ պատահեց Ադամի և Եվայի հետ նրանից հետո, երբ նրանք ընտրեցին չհնազանդվել Աստծո պատվիրանին: Տրված տարածքում նկարագրեք, թե ինչ ընտրեցին Ադամն ու Եվան և թե ինչ ազդեցություն գործեց նրանց վրա այդ ընտրության, որը սովորաբար հայտնի է որպես Անկում, հետևանքներից երկուսը.

Կարդացեք 2 Նեփի 2.22–26 և գտեք Ադամի և Եվայի ընտրության մյուս հետևանքները: Սուրբ գրություններում նշեք լրացուցիչ ճշմարտություններ, որոնք սովորեցիք Անկման հետևանքների մասին:

  1. Ձեր օրագրում ավարտեք հետևյալ պարբերությունը, նկարագրելով Ադամի և Եվայի Անկման հետևանքները անձամբ ձեզ վրա: Ներառեք ընտրության, ազատ կամքի, ֆիզիկական մարմինների, մահվան, երեխաների և մեղքի մասին մտքերը:

    «Ադամի և Եվայի մեղսագործության պատճառով ես նույնպես ընկած վիճակում եմ և …»:

Հիսուս Քրիստոսի դերը Փրկության ծրագրում

Նկար
հարություն առած Քրիստոսի գերեզմանի մոտ

Մեղքը և մահը բաժանում են մեզ մեր Երկնային Հոր ներկայությունից: Մենք չենք կարող վերադառնալ Աստծո ներկայություն առանց աստվածային օգնության: Մենք պետք է հասկանանք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության դերը փրկության ծրագրում, որպեսզի հավատք ունենանք Նրա հանդեպ և հետևենք Երկնային Հոր ծրագրին: Ուսումնասիրեք Մոսիա 3.17–19, փնտրելով արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Քավությունը հաղթում Անկման ազդեցությունը և օգնում մեզ երջանկություն ունենալ և վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Ամփոփեք այդ տողերը ձեր բառերով.

Սկզբունքը, որը մենք սովորում ենք, հետևյալն է. Հիսուս Քրիստոսը կենտրոնական կերպար է փրկության ծրագրում, իսկ Նրա Քավությունը գործի է դնում Աստծո բոլոր զավակների համար ստեղծված ծրագիրը:

  1. Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները. 2 Նեփի 2.8; Մոսիա 3.7–11; 16.4–8; Ալմա 34.9, 15–16; Մորմոն 9.13–14: Ձեր օրագրում մի պարբերությամբ բացատրեք, թե ինչ են դրանք ուսուցանում Հիսուս Քրիստոսի Քավության կենտրոնական դերի մասին փրկության ծրագրում: Կարող եք ընդգծել ձեզ համար կարևոր արտահայտությունները:

Մեր պատասխանատվությունը Փրկության ծրագրում

Երկնային Հայրը տվել է Իր կատարյալ ծրագիրը, որպեսզի մենք կարողանանք Իր և մեր սիրելիների հետ միասին ունենալ հավերժական երջանկություն և վեհացում: Հիսուս Քրիստոսը կատարել է Իր դերը ծրագրում, հաղթելով մահը և հնարավորություն մեզ տալով հաղթել մեղքը և վերադառնալ ու ապրել կրկին մեր Երկնային Հոր հետ: Սակայն սա չի վերացնում ծրագրում մեր պարտականությունը:

  1. Ձեր օրագրում գրեք Փրկության ծրագրում իմ պարտականությունները, և թվեք, թե ինչ է ուսուցանում հետևյալ սուրբ գրություններից յուրաքանչյուրը Քավության զորությունը մեր կյանք հրավիրելու և փրկության ծրագրի օրհնությունները լիարժեք ճաշակելու մեր անձնական պատասխանատվության մասին.

    1. 2 Նեփի 2.25–27

    2. Մոսիա 3.12–13

    3. Ալմա 12.24–25, 32–34

    4. 3 Նեփի 27.13–14, 20–22, 27

Այդ սուրբ գրությունները կարող են մեզ օգնել հասկանալ, որ եթե մենք ընտրենք ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով և հետևել Աստծո ծրագրին, մենք կպատրաստվենք ստանալ հավերժական կյանք Փրկչի Քավության միջոցով:

  1. Պատկերացրեք, թե ձեզ խնդրել են ելույթ ունենալ եկեղեցում փրկության ծրագրի մասին: Վերը նշված հանձնարարության մեջ սուրբ գրություններից ձեր սովորածը, ձեր օրագրում գրեք Երկնային Հոր ծրագրում մեր անձնական պատասխանատվության մասին:

Մտածեք, թե ինչ կարող էիք ավելի լավ անել՝ Երկնային Հոր ծրագրում ձեր պարտականությունը կատարելու և ձեր կյանք Փրկչի զորությունը հրավիրելու համար: Կարող եք կիսվել ձեր մտքերով ձեր ծնողի, եղբոր կամ քրոջ, կամ մոտ ընկերոջ հետ:

Փրկության ծրագիրը պատասխաններ և ուղղություն է տալիս

Փրկության ծրագիրը հասկանալը կարող է ուղղորդել ձեզ, երբ որոշում եք կայացնում և պատասխաններ փնտրում ձեր և մյուսների հարցերին:

  1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից մեկին, բացատրելով, թե ինչպես է փրկության ծրագիր հասկանալը ուղղություն և պատասխաններ տալիս.

    1. Ինչպե՞ս է իմանալը, որ դուք բառացիորեն Աստծո որդին կամ դուստրն եք, ազդում ձեր ինքնագնահատականի վրա:

    2. Ինչպե՞ս դուք կպատասխանեք մեկին, ով ասում է. «Սա իմ կյանքն է: Ես կանեմ այն, ինչ ցանկանում եմ»:

    3. Ինչպե՞ս կարող է փրկության ծրագիրը հասկանալը օգնել որևէ մեկին հաղթահարել զգացումներն այն մասին, որ կյանքը միայն զվարճանք է և հաճույքի համար մեր ցանկությունների բավարարում:

    4. Ինչպե՞ս կարող եք օգտագործել փրկության ծրագրի մասին ձեր գիտելիքը՝ օգնելու նրան, ով փորձությունների մեջ է և կարծում է, թե Աստված չի սիրում իրեն:

Փրկության ծրագիրը հասկանալը կարող է օգնել ձեզ հնազանդվել Աստծո պատվիրաններին, որովհետև այն բացատրում է, թե ինչու մենք պետք է հնազանդվենք դրանց (see Ալմա 12.32):

  1. Կարդացեք 2 Նեփի 2.25 և ամփոփեք փրկության ծրագրի նպատակը, պատասխանելով հետևյալ հարցին ձեր օրագրում. Ի՞նչ ճանապարհով է փրկության ծրագիրը ուրախություն պարգևել ձեզ և ձեր ընտանիքին:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես սովորեցի «Փրկության ծրագիր» դասը և ավարտեցի այն (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.