Սեմինարիա
Մաս 25. Օր 4, 3 Նեփի 15–16


Մաս 25. Օր 4

3 Նեփի 15.16

Նախաբան

Երբ Փրկիչը շարունակեց ուսուցանել Լիառատ երկրի տաճարի շուրջ հավաքված մարդկանց, Նա հայտարարեց, որ Մովսեսի օրենքը կատարվել է Իրենով, և որ Ինքն էր լույսն ու օրենքը, ում մարդիկ պետք է հետևեին: Այնուհետև Փրկիչը բացատրեց տասներկու Նեփիացի առաքյալներին, որ Ամերիկաների մարդիկ «ուրիշ ոչխարներից» էին, ում մասին Նա ասել է մարգարեին Երուսաղեմում (տես Յովհաննէս 10.14–16): Նա նաև խոստացավ, որ նրանք, ովքեր ապաշխարում ու վերադառնում են Իր մոտ, կհամարվեն Իր ուխտյալ ժողովրդի թվում:

Նկար
Քրիստոսը Լիառատ երկրում

3 Նեփի 15.1–10

Փրկիչը հայտնում է, որ Նա կատարել է Մովսեսի օրենքը

Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու է Տերը խնդրում մեզ հնազանդվել որոշակի օրենքների և պատվիրանների, ինչպիսիք են՝ տասանորդ մուծելը, կիրակին սուրբ պահելը կամ ծնողներին հարգելը: Երբ Հիսուս Քրիստոսը շարունակեց ուսուցանել Նեփիացիներին, Նա ուսուցանեց նրանց Իր օրենքների ու պատվիրանների գլախվոր նպատակը: Ուշադրություն դարձրեք այդ նպատակին՝ 3 Նեփի 15 ուսումնասիրելիս:

Երբ Փրկիչը վերջացրեց խոսել բազմության հետ, Նա զգաց, որ նրանցից մի քանիսը հարց ունեին: Կարդացեք 3 Նեփի 15.1–2 և գրեք, թե ինչի համար էին մարդիկ ապշած ու զարմացած.

Որպեսզի հասկանաք, թե ինչու էին Նեփիացիներն ապշում և զարմանում Փրկչի հայտարարության վրա, որ Մովսեսի օրենքի «հին բաներն» անցել են և «բոլոր բաները դարձել են նոր», պետք է հասկանաք, որ դարեր շարունակ Նեփիացիները գիտեին ու ապրում էին Մովսեսի օրենքով: Նրանց օրենքները, արարողությունները և եկեղեցու կառուցվածքը հիմնված էին Մովսեսի օրենքի վրա, որը տրվել էր հնում նախաերկրային Հիսուս Քրիստոսի կողմից՝ նախապատրաստելու համար ժողովրդին Իր գալուն ու ցույց տալու համար նրանց Իր քավիչ զոհաբերությունը: Այժմ Աստվածային Օրենք Տվողը կանգնած էր նրանց առջև` հայտարարելով, որ Քավությունն ավարտված է (տես 3 Նեփի 11.10–14) և որ Նրանով Մովսեսի օրենքը կատարված է (տես 3 Նեփի 9.16–20; 12.46–47): Նրա հայտարարությունը, որ Մովսեսի օրենքի հին բաներն «անցել են» և նոր բաները պետք է զբաղեցնեին օրենքի տեղը, միանգամայն փոխեց այն, թե ինչպես էին նրանք պետք է երկրպագեին Աստծուն:

Փրկիչն արձագանգեց նրանց մտահոգություններին` ընդգծելով մի շատ կարևոր վարդապետություն: Կարդացեք 3 Նեփի 15.3–5, 9 և ընդգծեք Փրկչի պատասխանի արտահայտությունները, որոնք հավաստիացնում էին Նեփիացիներին, որ օրենքի աղբյուրը չի փոխվում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին՝ Ձեր կարծիքով, Հիսուսն ի՞նչ էր ուսուցանում Նեփիացիներին, երբ ասում էր. «Ես եմ օրենքը» (3 Նեփի 15:9):

Այս հատվածներում Փրկչի ուսմունքներից մենք կարող ենք սովորել, որ Հիսուս Քրիստոսը ավետարանի բոլոր օրենքների ու պատվիրանների աղբյուրն է: Մտածեք, թե ինչու այս ճշմարտությունը կարող էր կարևոր լինել Նեփիացիների համար, երբ նրանք իմացան, որ Մովսեսի օրենքը փոխարինվել էր ավելի բարձր օրենքով, և փոփոխություններ ունեցան երկրպագելու իրենց եղանակի մեջ:

Կարդացեք 3 Նեփի 15.9–10 և ընդգծեք այն, ինչ Տերը ցանկանում է, որ մենք անենք այս վարդապետության արդյունքում: Հետևյալ սկզբունքն ավարտելու համար կիրառեք այն, ինչ սովորում եք այս հատվածներում. Եթե մենքՀիսուս Քրիստոսին` պահելով, Նա մեզ կտա :

  1. Մտածեք պատվիրանների մասին, ինչպես օրինակ` տասանորդ վճարելու, կիրակին սուրբ պահելու և մեր ծնողներին հարգելու մասին, և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս կարող է մարդը հետևել պատվիրաններին` հույս չունենալով առ Քրիստոս:

    2. Իչնպե՞ս կարող է պատվիրանների նկատմամբ մեր հնազանդությունը փոխվել, եթե մեր ուշադրության կենտրոնում լինի Հիսուս Քրիստոսին տեսնելը, այլ ոչ միայն կանոններին հնազանդվելը:

Քրիստոսին հետևելու դեպքում մեր հնազանդությունը պատվիրաններին կարող է փոխվել այնպես, որ հնազանդվելու մեր շարժառիթը պարտականությունից կամ, նույնիսկ, օրենքի նկատմամբ սիրուց կվերածվի սիրո դեպի Տերը:

Նկար
Երեց Մերվին Ջ. Էշթոն

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Մերվին Ջ. Էշթոնի հետևյալ խոսքերը. «Ինչպիսի՜ հոգևոր սփոփանք ու օրհնություն է իմանալը, որ եթե հետևենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին ու համբերենք մինչև վերջ, հավերժական կյանքն ու վեհացումը կարող են մերը լինել:… Աստված դառնում է ավելի հասանելի, երբ մենք հետևում ենք Նրան: Աստծուն հետևելը մեզ սովորեցնում է ծառայել ու ապրել առանց հարկադրանքի [առանց հարկադրվելու կամ ճնշվելու ինչ-որ բան անելու համար] (“There Are Many Gifts,” Ensign, Nov. 1987, 21):

  1. Ընտրեք մի պատվիրան, որին չեք հասկացել, թե ինչու պետք է հետևեք, և խորհեք, թե այդ պատվիրանը պահելն ինչպես կարող է առաջնորդել ձեզ դեպի Հիսուս Քրիստոսը: Դուք կարող եք նպատակ սահմանել ձեր ընտրած պատվիրանի նկատմամբ ավելի հնազանդ լինելու համար և գրել մի քանի միտք, թե ինչպես կարող եք հասնել դրան: Գրառեք ձեր մտքերը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

3 Նեփի 15.11–16.5

Հիսուս Քրիստոսը խոսում է Իր առաքյալների հետ Իր ուրիշ ոչխարների մասին

Նկար
Աստվածաշունչը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին
Նկար
Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին

Երբևիցէ զգացե՞լ եք մոռացված կամ միայնակ, և մտածե՞լ եք, թե արդյոք Երկնային Հայրը ճանաչում է, թե ով եք դուք: Չնայած մենք կարող ենք միայնակ զգալ կամ երբեմն ավելի քիչ կարևոր զգալ, քան մյուսները, Աստված հոգ է տանում Իր ժողովրդի մասին և Իրեն հայտնի է դարձնում նրանց: Ուշադրություն դարձրեք այս ճշմարտության դրսևորումների վրա, երբ ուսումնասիրեք 3 Նեփի 15-ի մնացած մասը և 3 Նեփի 16-ի սկիզբը:

Ինչպես հիշատակված է Նոր Կտակարանում և Մորմոնի Գրքում, Հիսուս Քրիստոսը սպասավորեց Հին Աշխարհի մարդկանց մեջ և Ամերիկաներում: Կարդացեք 3 Նեփի 15.11–17` ուշադրություն դարձնելով, թե ինչ ասաց Տերն այն մասին, ինչ Նա ասել էր Երուսաղեմում Ամերիկաների Իր ժողովրդի մասին:

«Ուրիշ ոչխարներ»ը վերաբերում են Հովվի` Հիսուս Քրիստոսի այլ հետևորդներին: Փարախը ոչխարների անասնանոցն է, բայց այս օրինակում փարախ բառն օգտագործվում է որպես մի խումբ մարդիկ՝ ընդհանուր հավատքով առ Հիսուս Քրիստոսը: Ըստ 3 Նեփի 15.17-ի`Տերն ինչպե՞ս ասաց, որ ցույց կտա Իրեն Իր ուրիշ ոչխարներին:

Հիսուսը բացատրեց, թե ինչու է Երկնային Հայրն Իրեն պատվիրել Երուսաղեմի ժողովրդին չտալ ավելի շատ գիտելիք Իր ուրիշ ոչխարների մասին: Ուսումնասիրեք 3 Նեփի 15.18–20 և ընդգծեք Փրկչի բացատրությունը: Տեսնելով, որ Հայրը հրեաների անօրենության պատճառով հրեաներից հետ պահեց շատ գիտելիք Նեփիացիների մասին, մենք կարող ենք սովորել մի կարևոր սկզբունք այն մասին, թե ինչպես ենք մենք ստանում գիտելիք ու ճշմարտություն Աստծուց: Համաձայն այս հատվածների, ինչպե՞ս կավարտեիք հետևյալ սկզբունքը. Աստված մեզ տալիս է գիտելիք ու ճշմարտություն համաձայն մեր :

Տերն ասաց Նեփիացիներին, որ նրանք ուրիշ ոչխարների մի մասն են կազմում, ում մասին Նա խոսել է Երուսաղեմում: Հրեաները մտածում էին, որ Նա խոսում էր հեթանոսների (ոչ իսրայելացիների) մասին: Նրանք չէին հասկանում, որ հեթանոսները չէին «լսելու» Փրկչի ձայնը (տես 3 Նեփի 15.21–23):

Կարդացեք 3 Նեփի 15.24 և ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչպես առանձնահատուկ կերպով հավաստիացրեց Նեփիացիներին նրանց նկատմամբ Իր հոգատրության մասին:

Կարդացեք 3 Նեփի 16.1–3 և ուշադրություն դարձրեք, թե էլ ովքեր էին լսելու Փրկչի ձայնը: Մենք չունենք աստվածաշնչյան գրառում այն մասին, թե էլ ում այցելեց Փրկիչը, բայց պարզ է, որ Նա այցելեց այլ խմբերի ու նրանց բերեց դեպի Իր «փարախը»:

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ցույց տալիս, որ Նա հոգ է տանում նրանց մասին, ովքեր չեն լսում Իր ձայնը: Կարդացեք 3 Նեփի 15.22–23 ու 3 Նեփի 16.4 և ուշադրություն դարձրեք, թե Տերն ինչպես ասաց, որ հայտնվելու է հեթանոսներին:

Այն ամենից, ինչ մինչև այժմ ուսումնասիրել եք 3 Նեփի 15 և 16-ում, ինչպիսի՞ ապացույց եք տեսել, որ Աստված հոգ է տանում Իր ժողովրդի մասին և Իրեն հայտնի է դարձնում նրանց:

Կարդացեք 3 Նեփի 16.5և ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունենալու վերջին օրերին, երբ հեթանոսները բերվեն Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի իմացությանը:

Հիսուսը խոստացավ օրհնել Իր բոլոր զավակներին` Իսրայելի տանն ու հեթանոսներին` տալով նրանց Իր խոսքերըը, ինչպես գրված է Նեփիացիների կողմից: Նեփիացիների գրությունները պետք է օգնեին դարձի բերել հեթանոսներին, ովքեր այնուհետև վերջին օրերին օգնելու էին հավաքել Իսրայելի տունը (տես 3 Նեփի 16.4–5):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին՝ Ձեր կյանքում ինչպիսի՞ ապացույց եք տեսել, որը ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը հոգ է տանում բոլորիս մասին:

3 Նեփի 16.6–20

Հիսուս Քրիստոսն օրհնություններ ու զգուշացումներ է տալիս հեթանոսներին, ովքեր ապրում են վերջին օրերում

Երբևիցե ցանկացե՞լ եք լինել խմբի, ակումբի կամ թիմի անդամ: Մտածեք մի հատուկ օրինակի մասին: Ի՞նչ է պահանջվում նման խմբի անդամ դառնալու համար: Ամենամեծ խումբը, որի անդամը կարող եք դառնալ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է` Տիրոջ ուխտյալ ժողովուրդը:

Կարդացեք 3 Նեփի 16.6–7 և ուշադրություն դարձրեք, թե վերջին օրերին ինչ է տեղի ունենալու հեթանոսների հավատքի ու Իսրայելի անհավատության պատճառով: Օգտակար կլինի հասկանալ, որ վերջին օրերին նաև կլինեն անհավատ հեթանոսներ, ովքեր կցրվեն ու վատ կվերաբերվեն Իսրայելի տան անդամների հետ (տես 3 Նեփի 16.8–9): Տերը կվերցնի Իր ավետարանն ամբարիշներից ու վերջին օրերում հայտնի կդարձնի արդարներին` և՛ իսրայելացիներին, և՛ հեթանոսներին (տես 3 Նեփի 16.10–12):

Կարդացեք3 Նեփի 16.13 և ուշադրություն դարձրեք, թե ինչ է պահանջվում Տիրոջ ուխտյալ ժողովուրդը դառնալու համար: Կիրառելով այն, ինչ սովորել եք 3 Նեփի 16.13-ում, ավարտեք հետևյալ սկզբունքը. Եթե մենք , ապա մենք կհամարվենք Նրա ժողովրդի թվում:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս եք իմանում, որ դուք Տիրոջ ուխտյալ ժողովրդի թվում եք:

    2. Ինչպե՞ս է Նրա ժողովրդի թվում համարվելն օրհնել ձեր կյանքը:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի15–16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.