Scripture Stories
Գլուխ 13․ Զենիֆը


Գլուխ 13

Զենիֆը

Նկար
Nephites walking

Զենիֆն ու մի խումբ Նեփիացիներ թողեցին իրենց տները Զարահեմլայում և ճամփորդեցին դեպի Նեփիի երկիր, որտեղ մի ժամանակ ապրում էին այլ Նեփիացիներ։

Նկար
Nephites talking to King Laman

Նրանք տեսան, որ այնտեղ ապրում էին Լամանացիները։ Զենիֆը և նրա մարդկանցից չորս հոգի գնացին քաղաք՝ թագավորի հետ խոսելու։ Նրանք հարցրեցին Լաման թագավորին, թե արդյոք կարող էին ապրել նրա երկրում։

Նկար
King Laman

Լաման թագավորն ասաց, որ նրանք կարող էին ապրել երկու քաղաքներում։ Թագավորն ուզում էր, որ նրանք ապրեին իր երկրում, որպեսզի նրանց ճորտեր դարձներ։

Նկար
Nephites planting

Զենիֆի մարդիկ կառուցեցին տներ և պարիսպներ բարձրացրեցին իրենց քաղաքների շուրջը։ Նրանք տարբեր տեսակի հացահատիկներ ցանեցին և մրգատու ծառեր տնկեցին։ Նրանք նաև պահում էին կենդանիներ։

Նկար
Lamanites attacking Nephites

Լաման թագավորն ասաց իր ժողովրդին, որ Նեփիացիները չափազանց հզոր են դառնում։ Շուտով շատ Լամանացիներ սկսեցին հարձակվել Նեփիացիների վրա և գողանալ նրանց կենդանիներն ու բերքը։

Նկար
Nephites running

Նեփիացիները փախան Նեփի քաղաքը։ Այնտեղ Զենիֆը զինեց իր մարդկանց նետ ու աղեղով, սրերով, մահակներով և պարաններով։ Նրանք գնացին կռվելու Լամանացիների դեմ։

Նկար
Nephites praying

Կռվելուց առաջ Նեփիացիները աղոթեցին՝ օգնություն խնդրելով Աստծուց։ Աստված օրհնեց Նեփիացիներին մեծ ուժով, և նրանք հաղթեցին Լամանացիներին։

Նկար
guard with sheep

Մարտից հետո Զենիֆը ժամապահներ կարգեց Նեփիացիների քաղաքների շուրջը։ Նա մտադիր էր պաշտպանել իր ժողովրդին և նրանց կենդանիներին Լամանացիներից։

Նկար
women weaving

Նեփիացիները խաղաղության մեջ ապրեցին շատ տարիներ։ Տղամարդիկ աշխատում էին դաշտում, իսկ կանայք թել էին մանում և հագուստներ կարում։

Նկար
battle

Լաման թագավորը մահացավ, և նրա որդին դարձավ թագավոր։ Նոր թագավորն իր բանակն ուղարկեց Նեփիացիների դեմ։

Նկար
Nephites watching Lamanites

Նեփիացիները նորից ուժ ստացան Տիրոջից։ Նրանք սպանեցին շատ Լամանացիների, իսկ մնացածը փախուստի դիմեցին։