Scripture Stories
Գլուխ 41․ Քրիստոսի ծննդյան նշանները


Գլուխ 41

Քրիստոսի ծննդյան նշանները

Նկար
Nephi giving records to son

Հելամանի որդի Նեփին սուրբ հիշատակարանները և գրությունները տվեց իր ավագ որդուն՝ Նեփիին։

Նկար
people talking

Նեփիացիները տեսան այն մեծ նշանները և հրաշքները, որոնք, ըստ մարգարեների, պետք է տեղի ունենային Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ։

Նկար
men smiling

Բայց Նեփիացիներից ոմանք ասում էին, որ Հիսուս Քրիստոսի ծննդի ժամանակն արդեն անցել է։ Նրանք ծաղրում էին նրանց, ովքեր դեռ հավատում էին Սամուել Լամանացու մարգարեություններին։

Նկար
men listening to old man

Նրանք, ովքեր հավատում էին Հիսուս Քրիստոսին և մարգարեներին, վշտացած էին, մտահոգվելով, որ ինչ-որ բան կարող է խանգարել մարգարեությունների իրականացմանը։

Նկար
family looking up

Մարդիկ հավատով սպասում էին այն գիշերվան, երբ չէր մթնելու, ինչը Հիսուս Քրիստոսի ծննդյան նշան էր։

Նկար
men plotting

Նրանք, ովքեր չէին հավատում Հիսուս Քրիստոսին, ընտրեցին մի օր, որ սպանեին հավատացյալներին, եթե նշան չլիներ։

Նկար
Nephi

Նեփին վշտացած էր նրանց ամբարշտության պատճառով, ովքեր չէին հավատում Փրկիչին։

Նկար
Nephi praying

Նեփին մի ամբողջ օր աղոթեց այն մարդկանց համար, որոնք պետք է սպանվեին։

Նկար
Nephi

Տերը հանգստացրեց Նեփիին և ասաց նրան, որ այդ գիշեր չի մթնելու։ Հաջորդ օրը Բեթլեհեմում պետք է ծնվեր Հիսուսը։

Նկար
family watching sunset

Այդ օրը արևը մայր մտավ, սակայն չմթնեց։ Հիսուս Քրիստոսի ծննդյան նշանը տրվեց։ Մարդիկ զարմացած էին:

Նկար
wicked men on ground

Նրանք, ովքեր ծրագրել էին սպանել հավատացյալներին, ընկան գետնին և, կարծես, մահացած լինեին։

Նկար
two men

Նրանք վախեցած էին, որովհետև ամբարիշտ էին։ Այժմ նրանք գիտեին, որ Փրկիչը ծնվելու է, և որ մարգարեները ճիշտ էին։

Նկար
warriors in field

Ամբողջ գիշեր լուսավոր էր։ Երբ հաջորդ առավոտ արևը դուրս եկավ, մարդիկ արդեն գիտեին, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է։ Մարգարեություններն իրականացան։

Նկար
men seeing new star

Երկնքում հայտնվեց նոր աստղ, ինչպես ասել էին մարգարեները։

Նկար
woman and man looking up

Սատանան դեռ փորձում էր համոզել մարդկանց չհավատալ իրենց տեսած նշաններին, բայց մարդկանց մեծ մասը հավատում էր։

Նկար
Nephi baptizing man

Նեփին և Եկեղեցու մյուս ղեկավարները մկրտեցին բոլոր նրանց, ովքեր հավատացել և ապաշխարել էին։

Նկար
people in town

Երկրում ուրախ լուրեր էին պտտվում այն մասին, որ մարգարեների խոսքերն իրականացել էին։ Հիսուս Քրիստոսը ծնվել էր։