Scripture Stories
Ներածություն


Ներածություն

Ընթերցողին

Մորմոնի Գրքի այս պատմվածքները գրվել են հատուկ քեզ համար։ Այս պատմվածքները վերցված են գրքից, որը սուրբ է, որովհետև այն մեզ տվել է Երկնային Հայրը։ Պատմվածքները կարդալիս հիշիր, որ դրանք իրական մարդկանց մասին են, որոնք ապրել են Ամերիկայում շատ տարիներ առաջ:

Այս գրքի պատմվածքները կարդալուց հետո դու ցանկություն կունենաս կարդալ դրանք Մորմոնի Գրքում։ Յուրաքանչյուր նկարի տակ գրված է, թե որտեղ կարելի է գտնել այդ պատմվածքը Մորմոնի Գրքում։ Խնդրիր քո հայրիկին, մայրիկին, ուսուցչին կամ ընկերոջը օգնել քեզ։

Եթե չգիտես բառի նշանակությունը, կարող ես գտնել այն այս գրքի վերջում տրված «Ծանոթություն բառերին» բաժնում: Գրքի վերջում զետեղված են նաև տեղեկություններ Մորմոնի Գրքում հանդիպող մարդկանց և վայրերի մասին։

Ծնողներին և ուսուցիչներին

Այս գիրքը կօգնի ձեզ ուսուցանել սուրբ գրությունները: Բերեք Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունը և քաջալերեք նրանց, ում ուսուցանում եք, ձգտել ստանալ իրենց անձնական վկայությունները։ Նրանք ավելի լավ կհասկանան, եթե նրանց համար կարդաք Մորմոնի Գրքից իրենց սիրած պատմվածքներն ամբողջությամբ։