Scripture Stories
Գլուխ 9․ Նոր տուն խոստացված երկրում


Գլուխ 9

Նոր տուն խոստացված երկրում

Նկար
promised land

Լեքիի ընտանիքին տանող նավը անցավ օվկիանոսն ու հասավ խոստացված երկիրը։ Մարդիկ խփեցին իրենց վրանները։

Նկար
planting seeds

Նրանք մշակեցին հողը և ցանեցին իրենց բերած սերմերը։

Նկար
many animals

Շրջելով իրենց նոր երկրով, նրանք գտան տարբեր տեսակի կենդանիներ։ Նրանք գտան նաև ոսկի, արծաթ ու պղինձ։

Նկար
Nephi writing

Աստված պատվիրեց Նեփիին պատրաստել մետաղյա թիթեղներ գրառումներ անելու համար։ Նեփին գրեց իր ընտանիքի և իրենց ճամփորդության մասին։ Նա գրի առավ նաև Աստծո խոսքերը։

Նկար
Lehi talking to family

Լեքին արդեն ծեր էր։ Մահից առաջ նա խոսեց իր որդիների հետ և ասաց նրանց, որ հնազանդվեն Աստծո պատվիրաններին։ Նա նաև օրհնեց իր թոռներին։

Նկար
Laman and Lemuel angry with Nephi

Լեքիի մահից հետո Լամանն ու Լեմուելը բարկացան Նեփիի վրա և ցանկացան սպանել նրան։ Նրանք չէին ուզում, որ Նեփին՝ իրենց կրտսեր եղբայրը, դառնար իրենց ղեկավարը։

Նկար
Nephi and righteous leaving

Տերը պատվիրեց Նեփիին արդարակյաց մարդկանց տանել անապատ: Նրանք շատ օրեր ճամփորդեցին և վերջապես հասան մի վայր, որը կոչեցին Նեփի։

Նկար
people talking

Մարդիկ, որոնք հետևում էրն Նեփիին, հնազանդ էին Աստծուն։ Նրանք ջանասիրաբար աշխատում էին և օրհնվում էին։ Նեփին սովորեցրեց իր մարդկանց փայտից ու մետաղից շինություններ կառուցել։ Նրանք գեղեցիկ տաճար կառուցեցին։

Նկար
Լամանացիներ

Լամանի ու Լեմուելի հետևորդները կոչվեցին Լամանացիներ։

Նկար
Lamanites

Լամանացիները չէին հնազանդվում Աստծուն և կտրվեցին Նրա ներկայությունից: Տիրոջ Հոգին չէր կարող նրանց հետ լինել մինչև նրանք չապաշխարեին։

Նկար
Լամանացիները պատերազմում են Նեփիացիների դեմ

Լամանացիները լցված էին չարությամբ և հաճախ էին պայքարում Նեփիացիների դեմ։