Scripture Stories
Գլուխ 51․ Հարեդացիները ճամփորդում են խոստացված երկիր


Գլուխ 51

Հարեդացիները ճամփորդում են խոստացված երկիր

Նկար
brother of Jared and cloud

Երբ Հարեդացիները ճամբարեցին ծովի ափին, Հարեդի եղբայրը մոռացավ աղոթել։ Տերը հայտնվեց նրան ամպի մեջ և ասաց, որ ապաշխարի։

Նկար
brother of Jared praying

Հարեդի եղբայրն ապաշխարեց և աղոթեց։ Տերը ներեց Հարեդի եղբորը, բայց ասաց, որ նա այլևս չպետք է մեղք գործի։

Նկար
brother of Jared praying

Տերը Հարեդի եղբորն ասաց, որ նավեր կառուցի՝ մարդկանց խոստացված երկիր տեղափոխելու համար։

Նկար
brother of Jared talking with the Lord

Տերը Հարեդի եղբորն ասաց՝ ինչպես կառուցել նավերը։

Նկար
Jaredites building boats

Նավերը պետք է այնպես պատրաստվեին, որ ջուր ներս չթողեին։

Նկար
brother of Jared talking to the Lord

Հարեդի եղբայրը մտածում էր, թե ինչպես մարդիկ պետք է շնչեին այդ նավերում։ Նա հարցրեց Տիրոջն այդ մասին։

Նկար
brother of Jared covering hole

Տերը նրան պատվիրեց անցք բացել նավերի վերին մասում և հատակին։ Անցքերը կարելի էր բացել, որպեսզի օդ ներս գա, և փակել, որ ջուր չլցվի։

Նկար
brother of Jared talking to the Lord

Հարեդի եղբայրը Տիրոջն ասաց, որ նավերի ներսում մութ է։ Տերը նրան խնդրեց մտածել, թե ինչպես կարելի է լույս ունենալ նավերի ներսում։

Նկար
brother of Jared listening to the Lord

Կրակով չէր կարելի լուսավորել ներսը, ոչ էլ պատուհաններով, որովհետև դրանք կկոտրվեին։

Նկար
brother of Jared making glass stones

Հարեդի եղբայրը գնաց սար և ժայռից 16 փոքր քար տաշեց։ Քարերը մաքուր ապակու էին նման։ Ութ նավերից յուրաքանչյուրի համար նա երկու քար պատրաստեց։

Նկար
brother of Jared climbing mountain

Հարեդի եղբայրը վերցրեց քարերը և բարձրացավ սարի գագաթը։ Այնտեղ նա աղոթեց Տիրոջը:

Նկար
brother of Jared praying

Հարեդի եղբայրը խնդրեց Տիրոջը դիպչել քարերին, որպեսզի դրանք լույս տային նավերի ներսում։

Նկար
Christ touching each stone

Տերը իր մատով դիպավ յուրաքանչյուր քարին:

Նկար
brother of Jared

Այսպիսով, իր մեծ հավատի շնորհիվ Հարեդի եղբայրը տեսավ Տիրոջ մատը։ Այն նման էր մարդու մատի։

Նկար
Christ with brother of Jared

Այնուհետև Տերն իրեն ցույց տվեց Հարեդի եղբորը:

Նկար
Jesus Christ

Հիսուսն ասաց, որ իրեն հավատացողները հավերժական կյանք կունենան։

Նկար
Jesus teaching brother of Jared

Հիսուսը Հարեդի եղբորը շատ բաներ ուսուցանեց և ցույց տվեց։ Հիսուսը նրան պատվիրեց գրի առնել այն ամենը, ինչ նա տեսել էր ու լսել:

Նկար
brother of Jared walking down mountain

Հարեդի եղբայրը քարերը վերցրեց և իջավ սարից ներքև։ Նա դրեց քարերը յուրաքանչյուր նավի երկու ծայրերում։ Քարերը լույս տվեցին նավերի ներսում։

Նկար
barges in water

Հարեդացիները իրենց կենդանիների և մթերքի պաշարի հետ մտան նավերի մեջ։ Տերը ուժեղ քամի ուղարկեց, որպեսզի նավերը քշվեին դեպի խոստավցած երկիր։

Նկար
brother of Jared

Տերը պաշտպանում էր նրանց փոթորկոտ ծովում։ Նրանք շնորհակալություն էին հայտնում և փառաբանում Տիրոջը։

Նկար
barges arriving in promised land

344 օր ջրի մեջ անցկացնելուց հետո նավերը հասան խոստացված երկրի ափերը։

Նկար
Jaredites praying

Երբ Հարեդացիները դուրս եկան նավերից, նրանք ծնկի իջան և արտասվեցին ուրախության արցունքներով։

Նկար
woman carrying wheat

Հարեդացիները տներ կառուցեցին և ցորենազգիներ աճեցրեցին խոստացված երկրում։ Նրանք իրենց զավակներին սովորեցրին լսել Տիրոջը և հնազանդվել նրա խոսքերին։