Գլուխ 48
Խաղաղություն Ամերիկայում
Իրենց մեղքերից ապաշխարած մարդիկ մկրտվեցին և ստացան Սուրբ Հոգին։
Շուտով բոլոր Նեփիացիները և Լամանացիները դարձի եկան։ Նրանք չէին վիճում, և բոլորը ազնիվ էին։
Չկային հարուստներ և աղքատներ։ Մարդիկ կիսվում էին ամեն ինչով, և բոլորն ունեին այն, ինչ իրենց անհրաժեշտ էր։
Աշակերտները շատ հրաշքներ կատարեցին Հիսուս Քրիստոսի անունով։ Նրանք բուժում էին հիվանդներին և կենդանացնում մահացածներին։
Մարդիկ կառուցեցին նոր քաղաքներ այն տեղերում, որտեղ դրանք ոչնչացվել էին։
Նրանք հնազանդ էին Աստծո պատվիրաններին: Նրանք ծոմ էին պահում և հաճախ հավաքվում՝ լսելու Աստծո խոսքը:
Մարդիկ երջանիկ էին։
Չկային ավազակներ, խաբեբաներ, մարդասպաններ: Մարդիկ այլևս չէին բաժանվում Նեփիացիների և Լամանացիների․ բոլորը մեկ ժողովուրդ էին՝ Քրիստոսի զավակները։
Տերն օրհնում էր մարդկանց իրենց բոլոր գործերում։
Նրանք ապրեցին խաղաղության մեջ 200 տարի։ Մարդիկ շատ հարստացան։